ՎԱՆ
Սեպտեմբերի 28-ին, երեկոյեան ժամը 6-ին, (ըստ. եւրոպականի.) Հ. Յ. Դաշնակցական ահաբեկիչները, Վանի Կեդրոնական Կօմիտէի որոշմամբ, սպանեցին Վանայ մէջ նանաւոր դաւաճան ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՂԱ ՏԷՐ ՊՕՂՈՍԵԱՆԻՆ Քեանդրչի Կարակօլխանի (պահականոց) մօտ:
* * *
Յովհաննէս աղան՝ որը ստացաւ իր արժանաւոր պատիժը – մի սոսկալի չարիք էր Վասպուրականի համար: Բահրիի կուսակալութեան օրերում՝ նա ոստիկանութեան գաղտնի լրտեսը, տեղեկատուն էր. թշնամի երիտասարդութեան ձգտումներին, թշնամի հալածւած ժողովրդի արդար բողոքներին՝ իր հարստութեամբ մի սոսկալի կեղեքիչ, վաշխառու էր, ծծող հայ ժողովրդի արեան վերջին կաթիլը: Անա՛րգ դաւաճան, դու կրեցիր քո արժանաւոր պատիժը: