Տերրօրիստական Գործողութիւններ (Մեր Կօմիտէների Հաղորդածը)
Տրապիզոն
ԲԱՀՐԻ ՓԱՇԱՅԻ ԵՒ ԶԻՆՒՈՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՓԱՇԱՅԻ ՎԻՐԱՒՈՐԻԼԸ
«Հոկտեմբերի 2 (ն.որ տ.ոմարով) երեկոյեան ժամը 5-ին Տրապիզոնում դաշնակցական երկու ահաբեկիչների ձեռքով Վանի կուսակալ Բահրի Փաշայի վրայ սպանութեան փորձ փորձւեցաւ. 4-5 գնդակ արձակւեցաւ: Բահրի փաշան և տեղւոյն զինւորական հրամանատար փաշան թեթև վիրաւորւած են: Ահաբեկիչները ազատ ու ապահով են:
Հայ ժողովուրդը ոգևորւած է, կառավարութիւնը կատաղած»:
* * *
Նոյն գիշեր մեր ահաբեկիչները տեղափոխւելու ատեն խումբ մը թուրք խուժանի կը հանդիպի և լուսնի լուսով կը ճանչւին. խուժանը կը յարձակի բռնել զանոնք. մեր հերոսները կը դառնան և կը գնդակեն. ծանօթ և անւանի սրիկա մը՝ Թավաճօղլիյի տղան կուրծքէն կը վիրաւորւի մահամերձ. ուրիշ զինւոր մը ալ կը վիրաւորւի: Մերոնք յաջողութեամբ կազատւին:
Տրապիզոնի Ջարդը*
I
Շտապում եմ գրել առ այժմ երկտողս, գրելիք շա՜տ կայ, բայց դրութիւնս չի ներիր. մանրամասնութիւնք յառաջիկային.–
Սեպտ. 20-ին (հ.ին տ.ոմարով) Հայ Յեղ. Դաշնակցութեան երկու ահաբեկիչներ քաղաքից արքունական Մեծ ճամբու վրայ, ժամը 11-ին երեկոյեան, ռէվօլվէրի հարւածներով վիրաւորեցին Վանի նախորդ կուսակալ, արիւնարբու գազան Բահրի փաշան և քաղաքից զինւորական հրամանատար Ֆէրիդ փաշան. Երկուսն ալ ոտքէն: Անմիջապէս հալածեցին ահաբեկիչները, որք սակայն նոյն վայրկենին աներևութացան և մինչև այսօր՝ հակառակ խիստ խուզարկութեանց, շնորհիւ վեհ. Սուլթանին, երևելի չեղան:
*հատուած