02 November, 2022

Տէրրօր Վանում

Հոկտեմբեր 20/2-ին տէրրօրի ենթարկւեց Կոմիտաս Քահանան:

«Դրօշակ» - 18 Դեկտեմբեր 1896
Թիւ 28

Կոմիտաս Քահանան

Վանայ Դաշնակցական Կենդ. Կօմիտէի ձեռքով սպանւած Տէր-Կոմիտասի գործած դաւաճանութիւնները շա՜տ շատ են: Միայն բաւական է յայտնել, որ սա էր մեր եզ առաջնորդական տեղապահ՝ Արսէն վարդապետի հետ եկեղեցու բեմէն նզովք կարդացող յեղափոխականներուն, յականէ յանւանէ սրիկայ, անբարոյական անւանելով նրանց: Նզովք կարդացին և այն ամենուն, որոնք տեղ կուտան յեղափոխականներին, յորդոր կարդացին բոլոր ժողովրդին, որ ամեն կերպով լրտեսեն և «ղաչաղներու» որտեղ լինելը իմանալով՝ անմիջապէս կառավարութեան յայտնեն, կամ առաջնորդարանին:

Կոմիտաս քահանան ցերեկւայ ժամը 11-ին եկեղեցիէն մենակ հիւանդի վրայ աւետարան կարդալու գնացած ատեն՝ տէրօրիստը կը հասնի նրան, դաշոյնը քաշելով վզի մէկ կողմէն կը զարնէ՝ միւս կողմէն դուրս կուտայ և առջևի մասը կտրելով՝ գլուխը ետևը կը կախւի, և անմիջապէս շունչը կը փչէ դաւաճանը:

Տէրրօրիստը ազատ է: Կառավարութիւնը ո՛չ մէկ խստութիւն ձեռք չառաւ այս մասին և ոչ ոքի չը բանտարկեց:

Սպանւած քահանան դաւաճան Յովհաննէս աղայի (սպանւած անցեալում նոյնպէս դաշնակցականների ձեռքով) ամենամտերիմ խորհրդականն էր:

Թո՛ղ հանդերձեալ կեանքում իրար տեսնեն և զղջան:

«Դրօշակ» - 5 Յունւար 1897
Թիւ 1