Մարտի 16-ին երեք տէռօրիստներ գնդակահար արին Շիրակի Փարագետ գիւղի բնակիչ եւ յայտնի լրտես Կիրակոս Պետրոսեանին (Տես «Դրօշակ» 1903 թ. 7): Տէռօրիստները ազատ են:
Գրեթէ միաժամանակ զարնւած է Էջմիածնի գաւառապետ Շմերլինգ. գնդակներից մէկը ծակել է նրա կուրծքը եւ ծանր վէրք բացել: Այդ երկրորդ սպանութեան փորձն է Շմերլինգի դէմ: Երիտասարդ Աբրահամեան կալանաւորւած է:
«Դրօշակ» - Մարտ 1904
Թիւ 3 (144)