Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը սրանով յայտնում է բոլոր ոստիկաններին, ստրաժնիկներին, ոստիկանապետներին, գաւառապետներին, ժանդարմներին եւ խուզարկու ոստիկանութեան անդամներին, որ այսուհետեւ նրանցից իւրաքանչիւրը անխնայ կերպով կոչնչցաւի, եթէ համարձակւի հայերի ձեռքից զէնք խլել, խուզարկութիւններ կատարել կամ բանտարկել այդ նպատակով: Թող նրանցից իւրաքանչիւրը նախ քան այդ տեսակ գործ սկսելը յիշէ Բագւի նահանգապետ Նակաշիձէին, Գանձակի փոխնահանգապետ Անդրէիվին, գաւառապետներ՝ Բօգուպասկուն, Շմերլինգին, Պաւլովին, ոստիկանապետ Սախարովին, պրիստաւներ՝ Նաշչանսկուն, Ջավախովին, Շումակեվիչին, Տէր-Սահակովին, ոստիկան Սերգօին, դռնապան Շէկօին եւ ուրիշ շատերին, որոնք Հ. Յ. Դաշնակցութեան վճռով մահւան պատժին են արժանացել: Փոխարքայի կողմից 25 ր. ընծայ* կամ յեղափոխական գնդակը – ահա թէ ինչ բան պէտք է ընտրել: Փոխարքան խոստանում է այդ ձեւով վնասւածների ընտանիքներն ապահովացնել. դա թեթեւացնում է մեր գործը, որովհետեւ միայն անմեղ ընտանիքների անօգնական դրութիւնը կարող էր դողացնել յեղափոխականի ձեռքը. այժմ վերացրած է այդ արգելքն էլ:
Հ. Յ. Դաշնակցութեան Կովկասի Պատասխանատու Կ. Կօմիտէ
*Մօր օրերս Թիֆլիսում մի ոստիկան մի հայի զինաթափ անելիս վիրաւորւում է. փոխարքան այդ բանը լսելով 25 ռուբլի ընծայ է տալիս:'
«Սօցիալիստ-յեղափոխականների Բագւի կօմիտէն միանում է Հ. Յ. Դաշնակցութեան վերեւի ազդարարութեան եւ որոշում է՝ ներգործական մասնակցութիւն ընդունել՝ հայերից զէնք խլող ժանդարմների, ոստիկանների եւ այլ պաշտօնեաների պատժելու գործում»: