«Կայծակ» խմբի 5-րդ տասնեակը (Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան թանգարան-հիմնադրամին) |
Պարսկաստանում ստացւած մի նամակից մեզ հեռագրում են հետեւեալ կտորը.
«Դաշնակցութեան» զինակիր խմբերը, հետեւակ եւ ձիաւոր, մօտ հարիւր հոգի, մի քանի մասերի բաժանւած, սեպտեմբեր 17-ին (հ.ին տ.ոմարով) յաջողութեամբ անցան ռուս-տաճկական սահմանը: Հետեւեալ օրը, ճանապարհին, սահմանից 6-8 վերստ հեռու, խմբերից երկուսը նկատւում են հովիւներից եւ շուտով շրջապատւում են զօրքերով, թուրք խուժանով եւ քուրդ աշիրաթներով:
Սկսւում է սոսկալի կռիւ, որը ահա
երկրորդ օրն է դեռ շարունակւում է: Կանչւած են զօրքեր Կարինից, ԴալիԲաբայից եւ Ղարաքիլիսայից.
բերւած են նաեւ թնդանօթներ: Մեր ընկերները կռւում են քաջաբար: Թշնամուց ընկել են հարիւրաւոր
մարդիկ, որոնց թւում՝ մի հազարապետ, մի գայմագամ, երեք սպայ, հինգ դարաբաշի (դարաբէյ)
եւ սահմանագլխի յայտնի Ռաշիտ փաշայի մեծ որդին: Խլել են զօրքերից բազմաթիւ հրացաններ
եւ ձիաներ: Դժբաղտաբար՝ անհաւասար կռւում մաս-մաս եղած խմբերը իրենք եւս տւել են բազմաթիւ
նահատակներ եւ գտնւում են ամէնակրիտիքական դրութեան մէջ: Նոր խմբեր գնացին օգնութեան:
Մանրամասները նամակով:
«Դրօշակ» - Սեպտեմբեր 1903
Թիւ 8 (139)