Կարին
Հոկտեմբերի 5-ին (ն. տ.) երեկոյեան ժամը 6-7-ին Կարնոյ բազմամարդ փողոցներից մէկում՝ Կանա Ճամբայ կոչւող ճանապարհի վրայ Հայ Յեղ. Դաշնակցութեան դաշոյնը վարձատրեց յայտնի մատնիչ փաստաբան Յարութիւն Տէր-Սարգսեանին:
Ձերբակալւած և բանտարկւած են անմեղ հայեր: Այս դէպքին, ցաւօք սրտի կաւելացնենք, զոհւեց կարնեցի վաճառական Սիմէօն Պետոյեան, բոլորովին անմեղ, որին թէև ազդարարեցին հեռանալ, բայց սա՝ իբրև օգնութեան գալով Տէր-Սարգսեանին, փռւում է սորա կողքին: Մանրամասնութիւնք յետոյ:
«Դրօշակ» - 1 Նոյեմբեր
1895
Թիւ 17-18
Ահաբեկիչը՝ Յովհաննէս Կորկոտեան