Ոչ պաշտօնական. Այստեղ կը հրապարակուին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնաթերթ «ԴՐՕՇԱԿ»-ի, եւ տարբեր երկիրներու մէջ, տարբեր ժամանակներու հրատարակուած Հ. Յ. Դաշնակցութեան պատկանող պաշտօնական կամ ոչ-պաշտօնական մամուլէն պատմական եւ կարեւոր լուրեր, յօդուածներ, տեղեկութիւններ:
31 August, 2018
20 August, 2018
Դաշնակցութեան Փառքն ու Ողբերգութիւնը (Խորհրդածութիւններ). Նժդեհ
Դարեր շարունակ փառքի ճանապարհից դուրս մղւած մի ժողովրդի վերածնութեան ճիգերի խտացումն է Հ. Յ. Դաշնակցութիւնը:
Նա ծնունդ առաւ
պատմական այնպիսի մի վայրկեանում, երբ անցեալի մեծ ոգորումները դարձել էին հայ կեանքի
հետ այլ եւս օրգանական կապ չունեցող քարացած յիշատակներ, երբ խաւարելու աստիճան աղօտւել
էին հայկական էութեան գունագեղ երանգները: Սեղմ ասած՝ երբ դեռ կը շարունակւէր մեր ցեղի
հոգեւոր նահանջը, եւ այլ եւս ակներեւ էր նրա գլխովին ոչնչացումը:
09 December, 2017
29 August, 2017
Կարսի Դինամիտային Պայթումի Զոհերը
![]() | |
|
«Ուշագրա՜ւ հաւաքածու...
Հայրենիքի եւ աշխարհի այնքա՜ն հեռաւոր ծայրերից համախմբւած՝
պարտքի հերոսների այդ զուգադրութիւնը չէ՞ վկայում արդեօք նրանց դաւանած մեծ գաղափարի
կայունութիւնը եւ գալոց անխուսափելի յաղթանակը...
Անա՜րգ պատահար... Որքա՜ն յաճախ դու խեղդել ես խանձարուրի
մէջ գաղափարական սիրուն ծրագիրներ, վսեմ յղացումներ:
Հինգ թանկագին նահատակները հանգչում են այժմ սահմանից
ասդին եւ ոչ այն երկրում, ուր հողը եռում է տաք աճիւններով, ուսկից վրէժխնդիր, ռազմիկ
սերունդը պաղատագին կանչում էր նրանց... բայց նրանք կը մնան միշտ ազատութեան մեծ նահատակների
շարքում-նոյն արիւնոտւած, տառապող ժողովուրդը երախտագիտութեամբ ծունկ կը չոքէ նրանց
պաշտելի շիրիմների առաջ»:
Subscribe to:
Posts (Atom)



