20 December, 2019

Յովակիմ Աչըգկէօզեան

Տարի մը առաջ 1907 դեկտ. ամսուն, Աքիայի բանտին մէջ, առկայծ կանթեղի մը պէս կը հանգէր ողբացեալ եւ չքնաղ ընկեր մը, Յովակիմ Աչըգկէօզեան:

16 December, 2019

Տերրօր. Տէր-Սահակով


1904 թւի դեկտեմբերի 3-ին (հին տոմարով), երեկոյեան ժամը 9-ին, Թիֆլիսի փողոցներից մէկում երկու գնդակի մահացու հարւածով ընկաւ ոստիկանական ծառայող (ակալօգոչնի նադզիրատել) Տէր-Սահակովը: Նրան ճանաչող քաղաքի ամբողջ հասարակութիւնը՝ հայ թէ վրացի, ռուս թէ թիւրք, հրճւանքով լսեց այդ լուրը, եւ խաղաղ բնակիչներից շատ շատերը սկսեցին քիչ ազատ շունչ քաշել եւ ահա թէ ինչո՛ւ:

12 December, 2019

«Մեր Զոհերը». Սաթենիկ Արղութեան (Ծաղիկ)

Երկարատեւ ու ծանր հիւանդութիւնից յետոյ, Դեկտ. 12-ին (1930), Փարիզում վախճանւեց ընկերուհի Սաթենիկ Արղութեանը, հանգուցեալ Յովսէփ Արղութեանի կեանքի ընկերը – ինսնական թւականների դաշնակցական Ծաղիկը: Մէկը ա՛յն բախտաւոր դէմքերից, որոնք մասնակցեցին Հ. Յ. Դաշնակցութեան ստեղծման փոթորկոտ աշխատանքին եւ առաջին տարիների հերոսական գործունէութեան:

09 December, 2019

Նամակ Ադրիանուպօլսէն

Նոյեմբեր 27-ին, երեքշաբթի օր, քաղաքից չորս հրապարակներուն վրայ կախաղան հանւեցան չորս անձնուրացներ՝ երկու հայ, երկու պուլկար, Պետրոս Սէրէմճեան՝ Ֆիլիբեցի, պուլկար բանակի պահեստի սպայ, Սվէտօսլավ Մերճանօֆ՝ գարնապատցի՝ Ժընէվի համալսարանէն, Օննիկ Թօրոսեան՝ Թէքիրտաղցի եւ Խրիստօ Հաճի Իլիէվ՝ մակեդօնացի:

27 November, 2019

ՌՈՒԲԷՆ

Այս անունով ծանօթ էր ան. Մեր ընկերը, մեծանուն յեղափոխականը, որ երեք օր առաջ օտար հողին յանձնուեցաւ Փարիզի մէջ:

Հատ մըն ալ կ'աւելնայ նոյն հողին վրայ «հայոց մեծաց» գերեզմաններէն. հոն՝ ուր հին օրերէն կը հանգչի Կիլիկիոյ տարաբախտ ու հայրենասէր թագաւորներէն Լեւոն Զ-ը (Սէն Տընի). իսկ Փէռլաշէզի մէջ՝ Ազգային Սահմանադրութեան հիմնադիրներէն՝ գրագէտ ու ազգային անմահ գործիչ՝ Գրիգոր Օտեանը, հայկ. Ազատագրութեան աասպետական դէմքերէն՝ Անդրանիկ,  Հայկ. Հանրապետութեան արժանայարգ վարչապետներէն՝ Ա. Խատիսեան եւ հայ գրականութեան փառքերէն՝ Ա. Ահարոնեան:

26 November, 2019

ՍԱՔՕ

Հայ յեղափոխական դիւցազներգութեան ամենահրապուրիչ դէմքերից մինն է, որ անհետանում է այնքա՜ն վաղաժամ եւ այնքան աբսուրդ ու անսպասելի ձեւով... Խօլերան պոկեց մեր շարքերից մեր աննման Սաքօին, թողնելով ամենուրեք, նոյնիսկ կուսակցական շրջանակներից դուրս, պարապութեան ու սգի մի անդարմանելի զգացում... Մի չարաղէտ համաճարակ, որ համաճարակի կերպարանք էլ չունէր, որ գրեթէ իսպառ յաղթահարւած էր մեր երկրում, բախտի մի կոյր քմահաճոյքով պայթեց յանկարծ եւ իր բոլոր կատաղութեամբ այդ հսկայի վրայ, որ ազատւել էր այնքան անողորմ պատահարներից, որ մի քանի անգամ մեռել էր ու վերակենդանացել, որի առնատիպ կազմւածքը հեգնել էր միշտ ամեն տեսակ հիւանդութիւններ ու հարւածներ...

15 November, 2019

«Մեր Զոհերը». Իսկուհի Թիրեաքեան


Նոյեմբեր 14-ին (1930), Եգիպտոսի Զակազիկ քաղաքում, վախճանւեց ընկերուհի Իսկուհի Թիրեաքեանը, Բանկ Օթթոմանի Հրաչի կինն ու գաղափարական գործակիցը: