Սեպտեմբերի 27-ի երեկոյեան ժամը 8-ին Հայաստանի պարլամենտի դահլիճում բացւեց Հ.Յ. Դաշնակցութեան IX -րդ ընդ. Ժողովի հանդիսաւոր նիստը: Ներկայ էին կառավարութեան անդամներ՝ Ա. Գիւլխանդանեան, Ս. Արարատեան, Ալ. Խատիսեան, Աւ. Սահակեան, Ս. Մանասեան, բժ. Տէր Միքայէլեան, նաեւ պարլամենտի նախագահ՝ Սիր. Տիգրանեանը: Դահլիճի օթեակներից մէկը յատկացւած էր կուսակցական կենրոնական մարմինների, գործող հին ընկերներու, քաղաքային վարչութեան անդամների համար:
Դահլիճի մէջտեղում տեղաւորւած էին զանազան վայրերից եկած ընդհ. ժողովի պատգամաւորները, ապա հետեւում էին կուսակցական շրջանային ժողովների եւ այլ կուսակցական մարմինների ընկերները: Դահլիճի ցանկապատերից դուրս դահլիճի վերին եւ ներքին յարկերում՝ հանդիսականների խուռն բազմութիւն:
Դահլիճը զարդարւած էր Հ.Յ. Դաշնակցութեան եւ հայկական դրօշակներով, կանաչ դրելեանաներով ու ծաղկեփնջերով, բեմն ու պատերը՝ մեր ընկած վետերանների մտքի եւ զէնքի հերոս գործիչների նկարներով:
Բեմի ճակատին մեր վետերանները՝ անզուգական երրորդութեան Քրիստափորի, Սիմէոնի եւ Ռոստոմի նկարները կարծես որպէս կենդանի հոգիներ հսկում են ընդհ. Ժողովի հանդիսաւորութեան վրա-բեմի դրսի ճակատին մահագրւած է - «դէպի սոցիալիստական ինտերնացիոնալը», «կեցցէ Միացել եւ անկախ Հայաստան» նշանաբանները:
Նշանակւած ժամին որոտընդոստ ու բուռն ծափերի տակ բեմ են դուրս գալիս Արեւելեան եւ Հայաստանի բիւրոների անդամները, առաջն ունենալով ընկ. Ն. Աղբալեանին, որի վրայ էր պատիւ ընկած իններորդ ընդհ. ժողովի հանդիսաւոր բացումը:
Բիւրոների անդամները բազմում են նախագահական սեղանի շուրջը. Ընդ. Ժողովը մի զգացւած ու խոհուն ճառով բաց է անում ընկ. Աղբալեանը:
Ողջոյնի ճառեր արտասանեցին կառավարութեան ներկայացուցիչ Ալ. Խատիսեանը, Երեւանի կենտրոնական կոմիտէի ներկայացուիչ՝ Հ. Սարգսեանը եւ Երեւանի քաղաքագլուխ Մ. Մուսինեանը:
Տպարանական տեխնիկական անյարմարութիւնների պատճառով այսօր հնարաւորութիւն չունինք տալու
արտասանւած ճառերի բովանդակութիւնը: Յարմարութեան դէպքում կտանք այդ օրւայ հանդիսաւոր
հանդէսի մանրամասնութիւնները:
Ա. Տարի, Թիւ 9