16 April, 2021

Հայր Աբրահամ – 1865-1933

Հայր Աբրահամնը ծնւած է 1865ին Ջալալ-Օղլիում (Ստեփանավան). Նախնական կրթութիւնը ստացել է տեղի Ազգային դպրոցում. աւարտելէն ետքը անցնում է Ափխիս, ուր պատրաստւում է պետական դպրոցի քննութեան. Ապա մտնում է Շուշի Րէալական Գիմնազիոնը, ուր վերջացնելէն ետքը գնում է Մոսկվա եւ մտնում է Պետրովըսկու Բազումովսկայա-Գիւղատնտեսական Ճեմարանը: Այս Ճեմարանը ռուս-քաղաքական ու հասարակական կեանքում կատարել է ամենէն խոշոր դերը. այնտեղէն դուրս են եկել ամենէն նշանաւոր գործիչները, որոնք կերտել են ռուսաց յեղափոխութիւնը:

80 թ. վերջերին այնտեղ էր հաւաքւած նաեւ Հայ Ուսանողութեան լաւագոյն մասը՝ Քրիստափոր Միքայէլեան, Ս. Զաւարեան, Շաթիրեան եւայլն: Այստեղ կերտւում է Հայր Աբրահամի բարոյական եւ քաղաքական աշխարհայեցողութիւնը: Աւարտելէն յետոյ նա պաշտօն է ստանում Կովկասում որպէս երկրագործական մինիստրութեան քննիչ: Այս պաշտօնով նա շրջում է ամբողջ Անդրկովկասը. ծանօթանում է տեղական Կարբիներին եւ նրա մէջ աւելի ամրանում է ժողովրդասիրութիւնը:

Սկսում է համաշխարհային պատերազմը. Թիֆլիզում կազմուած է Ազգային Բիւրօ. Հայր Աբրահամը նրա անդամն է: 1917 թ. ռուսական յեղափոխութիւնից յետոյ Հոկտեմբերին Թիֆլիզում տեղի է ունենում ազատ պայմաններում Հ.Յ.Դ. Անդրկովկասի Ռայօնական առաջին ժողովը եւ ռուսահայոց առաջին համագումարը մի քանի հարիւր պատգամաւորների ներկայութեամբ. Հայր Աբրահամը այս ժողովների ներգործօն անդամն էր: Բոշեւիկեան յեղափոխութիւնից եւ ռուսական զօրքերի մեր ճակատը լքելուց յետոյ՝ տեղի է ունենում այն ահեղ գոյամարտը Հայութեան, որ հասցուց Հայաստանի անկախութիւն: 1918 թ. Անդրկովկասը յայտարարւում է անկախ պետութիւն. Հայր Աբրահամը Անդրկովկասի Սէյմի անդամ էր ապա որպէս երկրագործութեան անխարար մտնում է Գեգեչկորիի Կաբինետի մէջ: 1918 թ. Մայիսի վերջին տեղի է ունենում Անդրկովկասի Միութեան փլչումը:

Վրաստանն իրեն յայտարարում է անկախ, Ադրբէյջանը հետեւում է նրան: Ռուսահայկական համագումարից ընտրուած Ազգային Խորհուրդը իրեն կողմից յայտարարում է Հայաստանի անկախութիւնը եւ Հայր Աբրահամի գլխաւորութեամբ ազգային խորհուրդը փոխադրւում է Երեւան: Նա դառնու է 1919 թ. Հայաստանի առաջին խորհրդարանի առաջին նախագահ: Ապա մի քանի անգամ դառնում է պարենաւորման եւ երկրագործութեան նախարար:

Իր կեանքը եղել է տառապանքով լի մի եկանք. Ռուսական ցարիզմի կողմից հալածւել է. 1908 թ. Լըժինը սկսեց հայ մտաւորականութեան հալածանքը – Հայր Աբրահամն էլ տարիներ շարունակ բանտում մնաց, Թիֆլիզ, Նովս, Ձերկեսկ, Պետրոգրադ. այստեղ նա դատւեց եւ պահեց իրեն արիաբար:

1921 թ. Բոլղեւիկները չխնայեցին Հայր Աբրահամի ոչ անցեալը, ոչ ծերութիւնը. բանտ նետեւեցին նրան, եւ անխուսափելիօրէն մահ էր սպասում նրան, եթէ չլինէր Փետրուարեան ապստամբութիւնը: Այնուհետեւ նրա կեանքը մէկ ոդիսական է՝ լի հոգեկան եւ ֆիզիքական տառապանքով. մի քանի տարի ապրում է Պարսկաստանում, պաշտօն է ստանում պարսակական գիւղատնտեսութեան նախարարութեան մէջ, ապա աշխատում է Միջագետքում: Ու վերջը հաստատւում է Բէյրութում: Ուղիղ մի տարի առաջ կորցնում է իր զաւակին՝ Արմիկին, այս ծանր հարւածը քայքայում նրա առողջութիւնը եւ տանում է գերեզման:

Հանգիստ ոսկորդներիդ՝ մեր սիրելի, մեր բարի հայր:

Գ. Գ.
«Ազդակ», Պէյրութ
Չորեքշաբթի, 19 Ապրիլ 1933
Է. Տարի, Թիւ 30 (868)