Ջրաբերդի Կենտրօնական Կօմիտէի վճռով, Օլթի քաղաքում, օգոստոս 31-ին, երեկոյեան ժամը
8-ին, տէռօրի ենթարկւեց ռուսաց սահմանապահ զօրքի գնդապետ ԲԸԿՈՎԸ, Օլթիի եղեռնագործութեան
յայտնի հերոսը: Երեք գնդակներն էլ մահացու էին եւ մահը վայրկենական: Տէռօրիստը ազատ
է: Տպաւորութիւնը մեծ է ամէն տեղ: Ժողովրդի արդար ցասման արտայայտութիւնն էր այդ եւ
նրա վրէժխնդրութեան ծարաւը մասամբ յագեցաւ:
Հ. Յ. Դ. Ջրաբերդի Կենտր. Կօմիտէ
«Դրօշակ» - Հոկտեմբեր 1904
Թիւ 10 (151)