25 February, 2019

Անդրանիկի Յիշատակարանը

Սասուն եւ Մուշ.- Կուսակցականների համերաշխութիւնը.- Ապրօ.- Ջարդի ուրուականը.- Յեղափոխականի հմայքը Սասնոյ մէջ եւ Մշոյ դաշտում.- Սերոբի թռիչքները

31 August, 2018

Անդրանիկի Յիշատակարանէն - Առաջին մաս

Շապին Գարահիսարի եւ Պօլսի կեանքս, այնտեղից Ռումանիա անցնելը, մինչեւ Երկիր առաջին անգամ մուտք գործելս

20 August, 2018

Դաշնակցութեան Փառքն ու Ողբերգութիւնը (Խորհրդածութիւններ). Նժդեհ

Դարեր շարունակ փառքի ճանապարհից դուրս մղւած մի ժողովրդի վերածնութեան ճիգերի խտացումն է Հ. Յ. Դաշնակցութիւնը:

Նա ծնունդ առաւ պատմական այնպիսի մի վայրկեանում, երբ անցեալի մեծ ոգորումները դարձել էին հայ կեանքի հետ այլ եւս օրգանական կապ չունեցող քարացած յիշատակներ, երբ խաւարելու աստիճան աղօտւել էին հայկական էութեան գունագեղ երանգները: Սեղմ ասած՝ երբ դեռ կը շարունակւէր մեր ցեղի հոգեւոր նահանջը, եւ այլ եւս ակներեւ էր նրա գլխովին ոչնչացումը:

09 December, 2017

Չորս Կախաղան


Ադրիանուպօլսում, դեկտեմբերի 9-ին, հրապարակաւ կախաղան հանւեցին մեր երկու թանկագին ընկերները՝ ՊԵՏՐՈՍ ՍԷՐԷՄՃԵԱՆ եւ ՕՆՆԻԿ ԹՈՐՈՍԵԱՆ: Նրանց հետ միաժամանակ կախաղան բարձրացան իրենց զինակից երկու բուլկար ընկերները՝ ՍՎԻԱՆՏՕՍԼԱՎ ՄԷՐՋԱՆՕՖ եւ ՀԱՃԻ ԽՐԻՍՏՕ ԻԼԻԷՎ:

29 August, 2017

Կարսի Դինամիտային Պայթումի Զոհերը

Իսաջան Առաքելեան (վերը), ձախին՝ Վարդան Տօնոյեանց, աջին՝ Պօղոս Պօղոսեան, վարը ձախին՝ Յովհաննէս Նահիկեան, աջին՝ Թագւոր Չաքըլճեան

«Ուշագրա՜ւ հաւաքածու...
Հայրենիքի եւ աշխարհի այնքա՜ն հեռաւոր ծայրերից համախմբւած՝ պարտքի հերոսների այդ զուգադրութիւնը չէ՞ վկայում արդեօք նրանց դաւանած մեծ գաղափարի կայունութիւնը եւ գալոց անխուսափելի յաղթանակը...
Անա՜րգ պատահար... Որքա՜ն յաճախ դու խեղդել ես խանձարուրի մէջ գաղափարական սիրուն ծրագիրներ, վսեմ յղացումներ:
Հինգ թանկագին նահատակները հանգչում են այժմ սահմանից ասդին եւ ոչ այն երկրում, ուր հողը եռում է տաք աճիւններով, ուսկից վրէժխնդիր, ռազմիկ սերունդը պաղատագին կանչում էր նրանց... բայց նրանք կը մնան միշտ ազատութեան մեծ նահատակների շարքում-նոյն արիւնոտւած, տառապող ժողովուրդը երախտագիտութեամբ ծունկ կը չոքէ նրանց պաշտելի շիրիմների առաջ»: