11 December, 2024

Միքայէլ Թիւնիբէկեան

Դեկտեմբեր 15, Բագուի մէջ եւս շահագործող կապալառուներու դաւադրութեան զոհ գացած է Դաշնակցական երիտասարդ ընկեր մը՝ Միքայէլ Թիւնիբէկեան (Միշա):

06 December, 2024

Մօրուք Կարոյի Փախոստը Չեկիստներու Ձեռքէն

Հոս կու տանք չեկիստներու ձեռքէն Մօրուք Կարոյի փախուստի նկարագրականը: Միջանկեալ կրկնենք, որ Մօրուք Կարօ Խորհրդային Հայաստան վերադարձած էր 1924-ին:

Ահաւասիկ այդ խոստովանութիւնը.-

02 December, 2024

Մենք եւ Խորհրդային Հայաստանը

Բայց, ի՞նչ է վերջապէս, ձեր դիրքն ու վերաբերումը դէպի Խորհրդային Հայաստանը,– պիտի հարցնեն գուցէ մեզի,- կը ժխտէք թշնամութիւնը, բայց, բարեկամ ալ չէք: Դաշնակցութիւնը ինչո՞ւ չ'օժանդակեր այնպէս, ինչպէս Ռամկավարները եւ Հնչակեանները օրինակ. չէ՞ որ Հայաստանը մեր ամէնքին հայրենիքն է:

Այս հարցումին պատասխանենք, սակայն, հարցումով մը նախ.

30 November, 2024

Մեր Խօսքը. Մինչեւ Վերջին Շունչը

Ամէն բանէ առաջ Աշխատանքի հերոս մըն էր Լեւոն Շանթ: 

Ոչ միայն ստեղծագործ միտք, այլ եւ յարատեւ յարաճուն ճիգ: Երկունք եւ վաստակ՝ ամենալայն ճակատի մը վրայ: Մինչեւ վերջին շունչը:

25 November, 2024

ՍեւՔարեցի Սագօն (Իմ յիշողութիւններից)

Կարդում եմ Սագոյի մահւան սև լուրը: Հոգիս համակւում է մի անհուն կսկիծով և ես յիշում եմ այդ ամէնամաքուր, գաղափարական զինւորին իմ անցեալ օրերից, որոնք իմ կեանքի վիպական երազ տարիներն են կազմում: Ես միշտ հաճոյք եմ զգում այդ երազ տարիների և նրանց հերոսների մասին խօսելիս: Սագոն այդ երազ տարիների իմ ամէնասիրելի հերոսներից է, որ իմ յիշողութիւնների ծալքերում ամէնից անջինջ տեղն է դրւել: Եւ ես բերկրանքով է, որ գրիչս վերցնում եմ նրա մասին գրելու:

Օհանջանեան՝ հրաժարած, Վրացեան՝ վարչապետ. ՀՀ խորհրդարան, 23 նոյեմբեր 1920

Հայաստանի Պարլամենտ

Պարլամենտի ամսիս 23-ի արտակարգ նիստը

Նիստը բացւում է երեկոյեան ժամը 3ին: Ներկայ են 35 պատգամաւորներ:

Նախագահում է ՅՈՎՀ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻՆ:

21 November, 2024

ԿՈՉ. ՀՅԴ Թիֆլիսի Կենդրոնական Կոմիտէ

Մեր շրջանի գիւղացիութիւնը ներկայումս տանջւում, քայքայւում է թէ տնտեսապէս եւ թէ բարոյապէս, բացի ընդհանուր տնտեսական եւ քաղաքական աննպաստ պայմաններից՝ նաեւ գողութիւնից ու աւազակութիւնից, որոնց թեւ է տալիս գիւղացիութեան ինքնօգնութեան թուլանալը, շնորհիւ րէակցիայի դաժան րէժիմի: Աւազակները եւ գողերը կազմակերպւած կողոպտում են աջ եւ ձախ՝ թէ հային, թէ թուրքին եւ թէ վրացուն, խլում են խեղճ գիւղացուց վերջին լծկան եզը, այրում են նրա խոտն ու դարմանը, ահաբեկում նրան: