12 July, 2025

Կոստի Համբարձումեանի Ճառը Խէչօի Գերեզմանին Վրայ

Խօսւած 1915 թ. յուլիսի 11-ին

Այսօր հաւաքւել ենք հողին յանձնելու մի մարմին ևս. Խէչօի մարմինն է... Բոլորդ գիտէք, թէ ով էր նա, ժողովրդական այդ հերոսը, որ մեր առաջ, այլևս մեզ չի լսում: Կսկծելի է մտածել, որ նա չի ապրում այլևս և բռնութեամբ է, որ մարդու յաջողւում է այսքան մեծ կորուստի օրին, այսքան մի հսկայ վշտի ու ցաւի ժամին խօսել: Թւում է, թէ միակ յարմարը, միակ ելքը կը լինէր լռութիւնը, խորին լռութիւնը, բայց միւս կողմից էլ առանց մի ճիչ արձակելու, լուռ ու մունջ պահ տալ նրան հողին, առանց վերջին անգամ խօսելու նրա հետ, մնաս բարով ասելու, անկարելի է: Կարճ, կարճ կը խօսեմ, երկու խօսք միայն: Լսի՛ր ինձ Խէչօ:

09 July, 2025

Հայ Դատին «ԱՅԲ»ը

«Վա՜յ քեզ քաղաք, որ թագաւորդ մանուկ է» – մեր մամիկներուն սիրած ու գործածած խօսքերը՝ ամէն ժամանակէ աւելի այսօր է որ միտքերու յամառ զուգակցութեամբ մը կուգան շրթներուս վրայ:

01 July, 2025

ԿԱԽԱՂԱՆ

Պոլսոյ եղեռնադատ, լաւ եւս եղեռնագործ ատեանի որոշումով եւ մարդակեր սուլթանի իրատէով կախաղան հանւեցան նոր երկու անձնուրաց յեղափոխականներ ալ: Մէկը Պրուսայի Զէնկիլէր գիւղէն եւ Իւսկիւտար պարտիզպանութիւն ընող Թօֆունեան Գարեգին, միւսը կօշկակար Ասատուրեան Գալուստ: առաջինը կամբաստանւէր տարի մը առաջ՝ եօզկատցի մատնիչ եւ դաւաճան Սենեքերիմի եւ երկրորդ նոյնպէս եօզղատցի մատնիչ Համբարձումի սպանիչ:

22 June, 2025

Մատնիչ Վիրաբոյժ Թիւթիւնջեվի Զարումն

Սոֆիայից մեզ հեռագրում են.-

Յունիսի 23-ին (ն.տ.) երեկոյեան ժամը 9-ին Կ. Պօլսում դաշնակցականները զարկեցին նշանաւոր ՄԱՏՆԻՉ վիրաբոյժ ԹԻՒԹԻՒՆՋԵՎԻՆ: Մատնիչը մերձ ի մահ է: Ահաբեկիչները ազատ են: Ժողովրդի ոգեւորութիւնը անսահման է: Անսահման է նոյնպէս թիւրք կառավարութեան սարսափը: Կառավարչական շրջանների մէջ ընդհանուր յուզում: Մանրամասնութիւնները նամակով: 

12 June, 2025

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՒԱԾԸ (Հայոց Եկեղեցական Կալւածները)

Ենթադրութիւնները իրականացան...

Միապետական ռուս կառավարութիւնը, որ քառորդ դարուց իվեր՝ դարան մտած, միջոցներ չխնայեց յափշտակելու հայ-լուսաւորչական եկեղեցուն պատկանող կալւածներն ու ստացւածքը, տւեց երկրորդ եւ խստագոյն հարւածը:

06 June, 2025

Արիւն Ընդ Արեան

Թափօրներ կազմեցինք, այցի գնացինք մզկիթները, յարգանքով եւ սրտաբաց թիւրք հիւրեր ընդունեցինք հայոց եկեղեցիներում, հաշտութեան եւ համերաշխութեան մասին խլացուցիչ ճառեր արտասանեցինք:

Բայց ի՞նչ օգուտ:

02 June, 2025

Պօլիս-Կօմիսէր Հաճի Տիգրանի Սպանումը

Սօֆիայից մեզ հեռագրում են.–

Յունիսի 2-ին (ն. տ.) երեկոյեան ժամը 8ին Կ. Պօլսում դաշնակցական մի ահաբեկչի ձեռքով սպանւեցաւ նշանաւոր պօլիս-կօմիսէր ՀԱՃԻ ՏԻԳՐԱՆԸ: Զարնողը ազատ եւ ապահով է: Ընդհանուր սարսափ կառավարչական շրջաններում եւ մեծ ուրախութիւն ու խանդավառութիւն ժողովրդի մէջ: Մանրամասնութիւնը նամակով: