18 October, 2019

ՔՐԻՍՏԱՓՈՐԻՆ


Դու անցար, հերոս, դէ՜հ հանգի՜ստ քեզ քուն.
Դու լուսադէմին մեռար լիայոյս,
Դու ճամբորդ էիր դէպ ազատութիւն,
Երբ դեռ հեռո՜ւ էր, հեռո՜ւ՝ արշալույս:

Տես ի՜նչ հերոսներ՝ երգովդ ստեղծւած՝
Փակեցին աչքերդ, որ հանգիստ առնուս.
Հերոսների մէջ դու մեռար, հերո՜ս,
Մարմնով դառար հող, հոգով՝ արշալույս:
Էրնէ՜կ քո յոյսին, նա՜ որ չէր դողում,
Երբ թոյլ տնքում էր մեր ճահիճն անյոյս.
Այն օձե՜ր էին եւ գորտեր սողում,
Քանզի գալու էր անշո՜ւշտ արշալույս...

Սակայն երբ ազգդ թմբկով ու փողով
Դէպ՝ ազատութիւն երթայ սրտայոյզ,
Դու կգաս այնտեղ յարութեան շողով,
Բայց ննջի՜ր,... դեռ կա՜յ մինչեւ արշալույս...

ՀՈՒՐԷՆ
«Դրօշակ» - Նոյեմբեր 1905
Թիւ 11 (164)