Մի երիտասարդ Դաշնակցական, որ հմայուել էր հայ հերոսների փառքով, հարց տուաւ Դրոյին.
–Ի՞նչպէս կարելի է երբեք վախ չունենալ, մշտապէս անվախ լինել:
Դրօն իր խորաթափանց հայեացքը սեւեռեց երիտասարդի աչքերի մէջ, ուր կարդաց անկեղծութիւն եւ հոգեկան վերացում:
Ոչ պաշտօնական. Այստեղ կը հրապարակուին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնաթերթ «ԴՐՕՇԱԿ»-ի, եւ տարբեր երկիրներու մէջ, տարբեր ժամանակներու հրատարակուած Հ. Յ. Դաշնակցութեան պատկանող պաշտօնական կամ ոչ-պաշտօնական մամուլէն պատմական եւ կարեւոր լուրեր, յօդուածներ, տեղեկութիւններ:
Մի երիտասարդ Դաշնակցական, որ հմայուել էր հայ հերոսների փառքով, հարց տուաւ Դրոյին.
–Ի՞նչպէս կարելի է երբեք վախ չունենալ, մշտապէս անվախ լինել:
Դրօն իր խորաթափանց հայեացքը սեւեռեց երիտասարդի աչքերի մէջ, ուր կարդաց անկեղծութիւն եւ հոգեկան վերացում:
Աւելի քան 1500 հայրենակիցներ՝ Պոսթընէն եւ արուարձաններէն, ինչպէս նաեւ նահանգին զանազան շրջաններէն, շաբաթ եւ կիրակի օրերը, մարտ 10 եւ 11, յարգանքով խոնարհեցան ողբացեալ ընկեր Դրոյի դագաղին առջեւ, որ կը հանգչէր «Հայրենիք»ի սրահին մէջ, բազմաթիւ ծաղկեպսակներով շրջապատուած պատուանդանի մը վրայ:
Երկու տարի առաջ, Հայրենիք այցելող ու վերադարձող «ուխտաւոր» մը պատմեց՝ արցունքը աչքերուն.
–«Շատ բան տեսայ, շատ տեղ այցելեցի, շատ մեծութիւն գտայ ամէնուրեք: Սակայն ոչինչ յուզեց եւ յուսադրեց զիս այնքա՛ն՝ որքան ութսունամեայ ծերուկի մը հարցումը, Արարատի տեսութենէն վերադարձիս, ճամբուս վրայ:
Հեռագիրն արդէն հաղորդեց ձեզ իրողութիւնը:
Մայիսի 11-ին (հին տոմարով), ցերեկւայ 3 ժամին քաղաքի կենտրօնում սպանւեց իշխան Նակաշիձէն:
Ինչպէս գիտէք, Դաշնակցութիւնից
զատ, նրա մահւան համար որոշում էր տւել նաև Ռուսաց Սօցիալիստ Յեղափոխականների կուսակցութիւնը
մեզանից բոլորովին անկախ կերպով: Տեղեկանալով այս մասին մեր Կօմիտէն, համաձայն ռուս
ընկերների խնդիրին, որոշման գործունէութիւնը թողեց նրանց: Սակայն երկու ամիս անցած
երբ մի քանի անսպասելի պատճառներով՝ գործը ուշացաւ, Դաշնակցութիւնը նորից իր վրայ առաւ
նոյն ձեռնարկը, որը եւ իրագործեց մեծ աջողութեամբ:
Յիշում եմ մի օր հանգուցեալ Դրօն պատմեց հետևեալը. «Ես այն ժամանակ ռուսական դպրոց էի գնում եւ ոչ մի լուր չունէի հայոց պատմութեան մասին: Դպրոցում յաճախ վիճում էի ռուս տղաների հետ: Նրանք հպարտանում, պարծենում էին Պետրոս Մեծով, վերջնիս քաջագործութիւններով, իսկ ես էլ հեգնում էի նրանց ասելով Ձեր Պետրոս Մեծը ի՞նչ է ո՜ր մեր Մեծն Տիգրանի մօտ... Իմ հոգում ահա այսպիսի տեղ էր բռնել Մեծն Տիգրանը:
Դրոն գրեթէ մէկ տարի անցկացրեց լեռնային Նախիջեւանում եւ Զանգեզուրում, Քեռու հետ, իբրեւ առանձին մարտական խմբի ղեկավար: Նակաշիձէի խիզախ ահաբեկումը նրան արդէն ապահովել էր անվախ, յանդուգն եւ քաջ հայդուկի համբաւ: Հայկական ինքնապաշտպանութիւնը թաթարների դէմ փաստեց, որ նա միաժամանակ եւ հմուտ կազմակերպիչ էր եւ տաղանդաւոր խմբավար ու ռազմագէտ:
Կենսագրական Նոթեր
Դրաստամատ Կանայեան, որ մեր ազատագրական շարժման եւ Հայաստանի Անկախ Հանրապետութեան մէջ իր պատուաւոր տեղն է գրաւած, ԴՐՕ անունով, ծնած է Արարատեան դաշտի Սուրմալու գաւառի Իգդիր աւանի մէջ, 1884 թուին:
Գրեց՝ Դրօ