Showing posts with label Արամ Մանուկեան. Show all posts
Showing posts with label Արամ Մանուկեան. Show all posts

29 January, 2025

Արամի Սնարին Մօտ

Ընկեր Հայկակ Կոսոյեանի յուշերէն հատուած մը՝ Արամի մասին

1919 թուականի Յունուար 29ին, մի սուգ օր, Երեւանի իր բնակարանում, մի վարակիչ ծանր հիւանդութեան դէմ շուրջ քառասնօրեայ դիմադրութիւնից վերջ, վախճանուեց Սիւնեաց աշխարհի ծնունդ՝ Վասպուրականում մարտական-յեղափոխական աշխատանքների քուրայից անցած Վանի Արամը:

28 January, 2024

Արամ Փաշա

Վանում մի խումբ խաչագողներ տաճկական կեղծ ոսկիներ են շինում եւ աշխաոտւմ տարածել ժողովրդի մէջ:

Առաջին զոհերից մէկը դառնում է մի քիւրդ գիւղացի, որ ոչխար է բերած լինում քաղաք ծախելու եւ ընկնում է դրամանենգների ձեռքը: Սրանք առնում են նրանից ոչխարները եւ տալով նրան 9 կեղծ ոսկի՝ ճանապարհ գնում:

27 January, 2024

Արամն Ու Իր Ընկերները

Ձախէն աջ՝ Իսաջան Առաքելեան, Վանայ Իշխան (Նիկոլ Տէր Պօղոսսեան), Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննէսեաան), Կոստի (Կոստեայ Համբարձումեան, Թորգոմ (Թուման Թումեանց), Մենակ (Գէորգ Առստամեան)

Արամի աւագ եղբայրները, պարապում էին զանազան գործերով. մէկը նրանցից ծառայ էր ռէալական դպրոցում, միւսը ձիեր էր պահում եւ վարձով տալիս. չնայած իրենց աննախանձելի նիւթական դրութեան՝ եղբայրները Սարգսին (Արամի իսկական անունը) տալիս են Շուշիի թեմական դպրոցը: Սարգիսը աչքաբաց էր, նա թէ դպրոց էր յաճախում եւ թէ տանը ծառայում, կատարելով զանազան տնային գործեր: 

08 May, 2023

Կառավարիչ Արամի Առաջին Յայտարարութիւնը

Հայ Ժողովուրդին

Քաղաքացիներ,

Ռուսական յաղթական բանակի առաջխաղացումը նոր դարագլուխ եւ իրաւակարգ կբանայ մեր քաղաքի ու գաւառներու իրաւազուրկ ժողովուրդին համար: Դարերու ստրկութեան եւ քաղաքական ճնշումներու վախճանն է, որ մենք կապրինք այս օրերուն, հայ ժողովուրդի շինարար եւ ստեղծագործող ոգիի ծնունդն է, որ մենք կտօնենք այժմ:

01 February, 2023

Արամի Թաղումը

Փետրւարի 1-ին Երևանում փակւած էին բոլոր պետական հիմնարկութիւններն ու պաշտօնական տները, որովհետև այդ օրը հողին էր յանձնւելու հայոց ժողովրդի մեծ զաւակներից մէկը՝ ներքին գործոց մինիստտր Արամ Մանուկեանը:

29 January, 2023

ԱՐԱՄԸ

Ապստամբութիւնը Թուրքիոյ մէջ կ'աճի, կ'անցնի մէկ գաւառէ միւսը: Հազիւ թւորքերը ահագին ուժեր կը շարժեն շրջանի մը դէմ, եւ ահա ապստամբութիւնը կը պայթի մէկ ուրիշի մէջ:

Վանի դէմ ղրկեցին կանոնաւոր հետեւազօրքի եւ հրետանիի խոշոր ուժեր, մեծ քանակութեամբ ասկէրներ կեդրոնացուցին Մուշի շրջակաները. ու ահա ապստամբութիւնը ընդգրկեց ամբողջ հարաւային Վասպուրականը, Բաղէշի, Տիգրանակերտի եւ Խարբերդի մէկ մասը:

31 January, 2022

ՌՈՍՏՈՄ ԵՒ ԱՐԱՄ

Տարբեր սերունդի և տարբեր տարիքի մարդիկ, բայց մեր այս երկու թանկագին ընկերները ո՜րքան կը նմանէին իրարու շատ մը տեսակէտներով:

Ամենէն առաջ՝ իբրեւ սերմանացան: Ուսուցիչ՝ երկուքն ալ, իրենց տքնութիւնը խոր հետքեր կը ձգէր նոյնիսկ այս տարրական եւ խաղաղ ասպարէզին մէջ: 

29 January, 2020

Արամի Մասին. (Սարգիս Յովհաննիսեան) 1879-1919

Մեր ազգային-քաղաքական ներկայ օրերուն, երբ ժամերն անգամ յղի են նորանոր իրադարձութիւններով, եւ հայ քաղաքական կեանքը կը դիմէ հանգրւանէ հանգրւան, երբ հայրենասէր հոգիները կը կերտեն նոր յոյսի փարոսներ, դժւար է գծել մեծ հայրենասէրի, սրբազնացած յեղափոխականի եւ պետական մարդու՝ Արամի բովանդակ պատկերն ու կեանքը: Տարիներ յետոյ, երբ մեր ալեծուփ կեանքը կը բռնէ խաղաղ եւ ստեղծագործ աշխատանքի ճամբան, անաչառ պատմագիրը խորին պատկառանքով պիտի մօտենայ՝ բնորոշելու համար Արամի մեծ դերը, մեր վերջին փոթորկալից տարիներու պատմութեան մէջ, դրսեւորելու անոր անսպառ կորովը, բեղմնաւոր գործունէութիւնը՝ Ղարաբաղէն մինչեւ Վան, Երեւանէն՝ Վարագ, Պոլիս-Օրդու-Ժընեւ, երբ մօտ քառորդ դար անսասան կանգնած մնաց պայքարի առաջին շարքերում՝ լի խորունկ հաւատով, ճիգերով եւ անձնւիրութեամբ: