Ձախին՝ Յարութիւն Ստեփանեան եւ Սամսոն (Ստեփան Թադէոսեան) Նկարուած Թաւրիզ Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Տերևաթափը շարունակւում է մեր երէց սերնդի շարքերում...
Յաջորդաբար մ եզնից յաւէտ բաժանւում են իրենց զոհաբերութեան ոգով, կուռ հաւատքով և ազգային վեհ ձգտումներով հայ հանրային կեանքը շքեղազարդող վաստակաւոր գործիչները:
Գաղափարական այդ դէմքերի շարքին էր պատկանում նաև ազգային-յեղափոխական բազմարդիւն գործիչ, Հ. Յ. Դաշնակցութեան վաստակաւորներից և թերթիս հիմնադիրներից վեթերան ընկեր դոքտ. Յարութիւն Ստեփանեանը, որն իր մահկանացուն կնքեց Չորեքշաբթի, ամսոյս 21-ին, երկարատև հիւանդութիւնից յետոյ, 83 ամեայ պատկառելի տարիքում, խորը սուգի մատնելով բովանդակ իրանահայութեան, իր գաղափարկից ընկերներին ու համակիրներին
Բժիշկ Ընկեր Յարութիւն Ստեփանեան |
Երէկւայ մեր հերթական թիւը մամուլի տակ էր, երբ տեղեկացանք անզուգական դոքտորի սգալի մահւան մասին: Սակայն, մինչեւ երեկոյ, երբ լոյս տեսաւ հինգշաբթի օրւայ մեր թիւը, հանգուցեալ ընկերոջ սգալի մահւան մասին արդէն տեղեակ էին իր բոլոր գաղափարակիցները եւ թեհրանահայութեան մի ստւար մասը:
«Մեր դոքտորը»,– ինչպէս կոչում էին նրան մի քանի տասնամեակներից ի վեր՝ իր գաղափարակիցները, հասարակական շրջանակները եւ ժողովրդական զանգւածները,– իր բազմամեայ եւ արդիւնաշատ գործունէութեամբ հանդիսանում էր իրանահայութեան ազգային կեանքի նահապետը:
Նա վայելում էր մեծ ժողովրդականութիւն եւ սիրւած ու յարգւած դէմք էր ո՛չ միայն հայ համայնքի բոլոր խաւերի, այլ եւ պարսիկ հայրենակիցների եւ պետական բարձր շրջանակների կողմից:
Դոքտ. Յ. Ստեփանեանի ցաւալի մահով իրանահայութիւնը կորցնում է բազմարդիւն մի գործչի, իսկ Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ Իրանի շրջանի անդրանիկ սերնդի կարկառուն դէմքերից մէկին:
Հանգուցեալ ընկ. դոքտ. Յ. Ստեփանեանը ծնւել է Ռոդոսթոյում (Թիւրքիա), 1870 թւին: Տարրական եւ միջնակարգ կրթութիւնն ստեացել էր իր ծննդավայրում ու Պոլսում, ապա մեկնել էր Հիւս. Միացեալ Նահանգներ եւ ուսանել Ֆիլադելֆիայի ատամբանուժական համալսարանում:
Եիրտասարդ տարիքից խանդավառւելով ազգային գաղափարական շարժումներով, մտնում է Դաշնակցութեան շարքերը: 1902 թ. անցնում է Պարսկաստան եւ նւիրւում ազգային ու յեղափոխական գործունէութեան:
Սկզբնական շրջանում գործում է Թաւրիզում, ստանձնելով պատասխանատու պարտականութիւններ թէ՛ կուսակցական եւ թէ հանրային կեանքում: Թաւրիզում լինելով Իրանի թագաժառանգի անձնական բժիշկը, 1907-ին, նրա հրաւէրով, հաստատւում է Թեհրան:
«Ալիք», Թեհրան. Կիրակի, 25 Յունւար 1953 ԻԳ. Տարի, Թիւ 18 (4497). Ա. Էջ |
Լինելով Դաշնակցութեան ղեկավար դէմքերից մէկը, յատկապէս բեղուն գործունէութիւն է յայտ բերում Պարսկաստանի Սահմանադրական շարժման տարիներին:
Դժւար է մատնանշել Իրանահայ կեանքում ազգային-հասարակական եւ կուսակցական գործունէութեան որեւէ մարզ, որին իր մասնակցութիւնը բերած չլինի մեր դոքտորը վերջին յիսնամեակի ընթացքին, մինչեւ խորը ծերութիւն:
Սիրելի դոքտորի մահով իրանահայութիւնը կրցնում է իր վաստակաւոր եւ գաղափարական գործիչներից մէկին, որի տեղը երկար ժամանակ պիտի բաց մնայ մեր հանրային կեանքում:
Յարգա՜նք նրա անմոռաց յիշատակին: