05 June, 2023

Սամսոնը՝ Բժ. Ռուբէնի Մասին

Իր մէկ բարեկամին ուղղած նամակի մէջ Սամսոնը հետևեալն է գրում բժ. Ռուբէնի մասին

«... Այո, սիրելիս, պիտի գրեմ կատարեալ մարդու, բարոյական տիպարի, անձնազոհ ու ընկերական բարձր յատկութիւններով օժտւած մեր թանկագին բժ. Ռուբէնի մասին. նա նմանում էր այն բուրումնաւէտ եւ գեղեցիկ ծաղկին, որ զարդարում է պարտէզը եւ ներս մտնողի առաջին հայեացքը իր վրայ է սեւեռում: Կանգնած ենք դառն իրականութեան առաջ. նա այլեւս չկայ, թաղեցինք նրան սեւ, անհրապոյր փոսի մէջ. սա երազ չէ, այլ՝ իրականութիւն իր մրմուռով եւ կսկիծով: Արցունքը սփոփանք չէ նման կորուստների հանդէպ, կեանքը անգութ է, անիծեալ մահը՝ կոյր:

Իր մահւանից 15 օր առաջ մի բարեկամի մօտ էինք հրաւիրւած, Ռուբէնն էլ մեզ հետ էր, առողջ, աշխոյժ, ժպիտը միշտ դէմքին եւ ահա յանկարծ 15 օր յետոյ նրան տանում ենք յաւիտենականութեան գիրկը յանձնելու:

Այդ հաւաքոյթում նակրւել էինք, Ռուբէնը մեզ հետ էր, եւ ահա այդ նկարի կողքին այսօր աւելացաւ նրա թաղման նկարը՝ Պապաշայի եւ Գասպարի նկարների կողքին: Վիրաւոր սրտով նայում են այս նկարներին, միւսների մահւան մտքի հետ ժամանակը մեզ հաշտեցրել է արդէն, բայց Ռուբէնի մահը թարմ է, սիրտս սղմւում է եւ աչքերս թրջւում են:

Հիւանդութեան վեցերեորդ օրը իամցայ, գնացի տեսութեան. տրամադրութիւնը դեռեւս տեղն էր, խօսում եւ նոյնիսկ կատակում էր: Հազիւ մի քանի օր անց՝ մեռաւ: Զարմանալի է, նրա կենդանութեան օրօք ծանօթ չէինք իր ունեցած հմայքին եւ ժողովրդականութեան: Կատարեալ միջազգային մեռել, որի համար սգում էին բոլորը: Վերջապէս, մենք խիստ ծանր կորուստ ունեցանք: Բարեկամներն իր դագաղն ուսերի վրայ մինչեւ գերեզմանատուն տարան, երգեցին, լաց եղան եւ յետոյ բեկւած սրտով ու տխուր՝ տուն վերադարձանք»...

Կորցրինք մի հրաշալի ընկեր, մի պատւական մարդ եւ ժողովրդին նւիրւած մի թանկագին բժիշկ»:

«Ալիք», Թեհրան
Է. Տարի, Թիւ 365 (540)
Կիրակի, 8 Օգոստոս 1937