28 July, 2021

Գրիգոր Գլըճճեան (Պարոյր-Հակազն) 1868-1898

Կռւի դաշտէն հեռու, անծանօթ երկքնի մը տակ, հայրենիքին կարօտը քաշելով, բայց մինչեւ վերջին րօպէն յոյսերով ու յուզումներով լեցուն, աչքերը փակեց շատերէն սիրւած Պարոյրը՝ գերեզմանի խորհրդաւոր լռութեանը համար:

Յեղափոխական Կռիւ. «Որսկան» Խմբի Կռիւը Զարդանիսի Մօտ

2 յուլիս, 1904 

Յունիսի 30-ն էր: Հայկական աշխարհի զանազան ծայրերից եկած 61 հայ քաջեր, հաւաքւած Օլթիի շրջանի . . . . . գիւղը՝ սպասում էին զինւորական խորհրդի վերջնական որոշման:

Գնում էինք կատարելու մի խոշոր ձեռնարկ, որ երկար ժամանակ խնամքով ուսումնասիրւած ու կազմւած էր:

26 July, 2021

Խանասորէն Մինչեւ Ղարաբաղ Անկախութեան Համար Անհաւասար Կռիւ

 «Հայե՛ր յիշէք չմոռանաք այսօրը,
Յուլիս ամսի 25ին կատարեցէք մեր տօնը»:

Պատմութիւնները ժամանակներու մօտաւոր կրկնութիւններն են:

Եւ ղարաբաղ լեռնաշխարհին մէջ այսռր տեղի ունեցող ցեղային անկախութեան կռիւները մէկ զարգացած, մեծցած ձեւն են անցեալ դարու 97ական թուականին ձեռնարկուած Խանասորի արշաւանքին, որուն քսանևհինգ ամեայ տարելիցը կը վերջանայ 1921, Յուլիս 25-ին:

23 July, 2021

Ֆէդայիների Արիւնահեղ Ճակատամարտը Խանասորի Լեռնադաշտում - Կռիւը

Թնդաց Խանասօրը. հարիւրաւոր հրացանների միանւագ որոտը ցնցեց շրջակայքը, արձագանգ գտնելով սեպացած ժայռերում: Կեանքը տեղի տւաւ մահւան...
– «Մի՛ խնայէք փամփուշտին» եղաւ հրամանատարի երկրորդ ու անմիջական հրամանը եւ մօսինի արագաձիգ հրացանները աչք թարթելու ժամանակ չէին տալիս:

22 July, 2021

Ֆէդայիների Արիւնահեղ Ճակատամարտը Խանասորի Լեռնադաշտում – Կռւից Առաջ

Յուլիս 21-ն է արդէն:

Արշաւախումբը կազմ ու պատրաստ է:

Տեղ հասաւ վերջապէս «լրտեսող» ջոկատը, որ գնացել էր ճանապարհները եւ թշնամու դիրքն ուսումնասրիելու: Բանակը տենդային անհամբերութեամբ սպասում է առաջ խաղալու հրամանին...

21 July, 2021

Ռումբը Եըլդըզի Մօտ

Ձախին՝ Սուլթան Համիդի դէմ մահափորձի կառքը (Աղբիւր՝ «Հ.Յ. Դաշնակցութիւն ԱԼՊՈՄ, 1890-1960). Աջին՝ Եըլտըզի պալատը եւ մզկիթը)

Հրէշը մի անգամ էլ դուրս սողաց մահւան ճիրաններից, ոճիրը մի անգամ էլ յաղթանակեց տէրրօրիստի ահաբեկող շանթերի դէմ...

Տասնեակ տարիներից ի վեր ամբարւած թոյնը դուրս ժայթքեց ահաւոր որոտումով և սասանեցրեց Եըլդըզի շրջակայքը: Մի վայրկեան աւելի ուրշ, մի քանի քայլ աւելի մօտ 0 և թագակիր մարդասպանը պիտի շնչասպառ գետին փռւէր իր ամբողջ կամարիլլայով...

Կարմիր Նամակ. Սիամանթօ


ՈՃՐԱԳՈ՛ՐԾ,

Եւ վերջապէս դուն ալ օրերուն ամենէն զարհուրելին եւ վայրկեաններուն ամենէն արդարը տեսա՛ր, տեսա՛ր ու զառանցեցիր եւ քու խաւարող ու հրէշային աչքերդ հազիւ հազ կրցար ծածկել հպատակներուդ անմեղ արիւնին մէջ փտտած կմախաձեւ ձեռքերովդ...