21 July, 2021

Ռումբը Եըլդըզի Մօտ

Ձախին՝ Սուլթան Համիդի դէմ մահափորձի կառքը (Աղբիւր՝ «Հ.Յ. Դաշնակցութիւն ԱԼՊՈՄ, 1890-1960). Աջին՝ Եըլտըզի պալատը եւ մզկիթը)

Հրէշը մի անգամ էլ դուրս սողաց մահւան ճիրաններից, ոճիրը մի անգամ էլ յաղթանակեց տէրրօրիստի ահաբեկող շանթերի դէմ...

Տասնեակ տարիներից ի վեր ամբարւած թոյնը դուրս ժայթքեց ահաւոր որոտումով և սասանեցրեց Եըլդըզի շրջակայքը: Մի վայրկեան աւելի ուրշ, մի քանի քայլ աւելի մօտ 0 և թագակիր մարդասպանը պիտի շնչասպառ գետին փռւէր իր ամբողջ կամարիլլայով...

Դաւը վիժեց – մէկը այն հոյակապ ձեռնարկներից, որոնք ոսկէ տառերով են արձանագրւում Ազատութեան տարեգրութեան մէջ. մէկը այն շեշտակի հարւածներից, – ի՞նչ ենք ասում – միակը՝ որ ընդունակ էր համաշխարհային իրարանցում առաջ բերել, որ կարող էր անսովոր պայքարների թատր դարձնել սուլթանանիստ մայրաքաղաքը, նոր կացութիւն տնօրինել Օսմանեան կայսրութեան մէջ, նոր դարագլուխ բաց անել թիրւքահպատակ ազգերի համար:

Ո՞վ է նա, անյայտ, խորհրդաւոր վրիժառուն, որ նետւել էր, իր դժոխային գործիքով, սուլթանական աղօթարանի մօտ...

Ով որ էլ լինի նա – ազատութեան պատգամաբեր է բռնակալութեան անմատչելի ապաստաններում, ժողովրդային ցաւերի ծնունդ է, դաժան, արիւնոտ օրերի ծնունդ, խիզախ տենչերի խիզախ արտայայտիչ:

Ով որ էլ լինի նա – անսովոր յանդգնւոթեամբ ու անհնարին զոհողութիւններով է հրապարակ եկել. նրա ժեստը՝ վսեմ, հրապուրիչ՝ կաշկանդում է բոլոր մտքերը. նրա գործը խրախոյս է գտնում բոլոր հալածական ժողովուրդների մէջ, ամբողջ զգացող ու խորհող աշխարհում, որ այսօր ողբում է նրա վրիպումը, ցաւում է սրտանց, որ նրա քայլը չը պսակւեց յաղթանակով:

Եղե՞լ է արդեօք մէկը համաշխարհային պատմութեան մէջ, որ այնքան ատելութիւն ու գարշանք յարուցանէր ամբողջ քաղաքակիրթ մարդկութեան կողմից: Պատահե՞լ է արդեօք քաղաքական խոշոր սպանութեան մի դէպք, մի դաւադրութիւն, ուր բուրժուազական մամուլը չ'արտայայտէր իր ցասումն ու պարսաւանքը դաւադրութեան հեղինակներին, ուր նա չը շեշտէր, չը փառաբանէր մարդկային անձի անբռնաբարելիութեան մեծ սկզբունքը:

Դիտեցէք, սակայն, համաշխարհային ամմուլը: Ո՜րպիսի հրահանգիչ լռութիւն: Ո՜րպիսի անօրինակ, շշմեցուցիչ անտարբերութիւն Եըլդըզի կալանաւորի համար, որին մնում է մխիթարւել միայն Norddeutsche Allgemeine Zeitung-ի և նման զազիր բիսմարկեան օրգանների կեղծ համակրութեան ծանուցումներով:

Այո՛, մարդկային անձնաւորութիւնը յարգելի է, անբռնաբարելի, բայց Եըլդըզի թշւառականը մի բացառութիւն է այդ օրէնքից. նա դուրս է համարւում մարդկութիւնից,– un despote au ban de l\humanite! – բարձրաձայն յայտարարում էր մի քանի օր առաջ հռչակաւոր սօցիալիստ պարագլուխ Էմիլ Վանդերվելդ, բելգիական պարլամենտում, ի պատասխան կառավարութեան, որը ուզում էր փայլել Օսմանեան վեհապետի առջև, իր նշային սերվիլիզմով:

Եւ ահա սակայն, ճակատագրի մի անհեթեթ քմահաճոյքով՝ «մարդկութիւնից արտաքսւած ու արհամարհւած» այդ բռնաւորը շարունակում է ապրել այն ժամանակ, երբ ժողովրդական դատի հզօր, գաղափարական առաջամրտիկները նահատակւում են խորտակւած յոյսերով, այն ժամանակ, երբ բովանդակ երկիրը նոյն այդ բռնաւորի յամառ ջանքերով վերածւած է հսկայական մի դագաղի, լի մեռելների ոսկորներով, ուր որդերը կրծում են անդադրում ազատութեան բողբոջները, ձգելով իսպառ լափել, ոչնչացնել, –ապարդի՜ւն...

Epur si muve! «Եւ այնուամենայնիւ նա պտտւում է« – այդ վիթխարի դագաղի մէջ անգամ վրէժխնդրութեան կրակը դեռ մնում է անշէջ, ազատութիւնը ծլում, ծաղկում է և մահասարսուռ ճայթիւնով սասանեցնում բռնաւորի գահը: Դեռ վառ է սրբազան ատելութիւնը դէպի ժողովրդի, ազգի թշնամին, դեռ կանգուն է ըմբոստ վրիժառու, խիզախ սերունդը, որ գիտէ իրագործել անկարելին, որ գիտէ յաղթահարել անհնարին խոչընդոտները և հարւածներ տեղալ նոյնիսկ այնտեղ, ուր Համիդը բնաւ չէ սպասում,0 այնտեղ, ուր նա իրեն ազատ է զգում դաւադրի շանթերից, այնտեղ, ուր նա հեռւո է նոյնիսկ իր հարազատ ժողովրդի աչքից, շրջապատւած ահագին տարածութեան վրայ իր զրահապատ լէգէօններով, այնտեղ, ուսկից նա ամեն շաբաթ անցնում էր ցնծագին աղաղակների մէջ, ժտպուն ու յաղթական, սիրալիր ու ողորմած հայեացքներ նետելով աջ ու ձախ... և ահա հէնց այնտեղ, որճրագործի այն պարսպապատ դարանում, երկնային պատուհասի պէս պայթում է սոսկալի արկածը, վայրկենաբար դարձնելով փայլուն հրապարակը արհաւիրքների մի դաշտ, ծածկւած դիակների բեկորներով... սարսափելի է, սարսափելի: Վերջի նզբօսավայրն էլ թունաւորւեց, վերջին յոյսերն էլ մարեցին ազատ ու անվրդով երթևեկութեան...

Դևը ճողոպրեց, բայց ի՜նչ վիճակում... Դժոխային սարսափով համակւած, մահը սրտի մէջ, նա սրարշաւ փախաւ անիծեալ աղէտավայրից դէպի իր մահահոտ ոճրանոցը, և ահա այնտեղ վերսկսւեցին այլասեռւած մանիակի ջղաձգութիւնները, ահա նա վերստին մոլեգնութեան թափեր առաւ, արթնացան նրա մէջ արիւնածարաւ բնազդումները... բռնե՜լ, շո՜ւտ, շւտ, կախել, յօշոտել, իմանալ, արդեօք քրիստոնեա՞յ են դաւադիրները – հա՞յ, բուլգա՞ր, մակեդոնացի՞՝ որպէս զի տիրանը իր աւանդական սովորութեան համեմատ՝ թափէ իր թոյնը անմեղ ու անպաշտպան ժողովրդի վրայ...

Ահա նա ճչում է ազնօր կատաղութեան մէջ, չը գտնելով դաւի հեղինակներին և նոյն իսկ վրէժխնդիր է լինում իր անմիջական շրջապատից, աքսորում է պալատակններին, բանտարկում է անգամ իր եղբօրը – թագաժառանգին. ահա նա նորից փչում է կատաղութեամբ ռէակցիայի փողը, հրահանգում է մասսային ձերբակալութիւններ և բազմամբոխ մայրաքաղաքը նորից դարձնում լրտեսական վոհմակների շահատակութեանց ասպարէզ:

Հի՜ն մեթօդ, մաշւած ու սնսնկ, ապարդիւն ու անհեթե՜թ... Եւ այդպէս մշտնջենական տագնապի մէջ, ահով ու զարհուրանքով, դաւերով ու հալածանքներով, կը շարունակէ առաջ ընթանալ իր սեփական բռնակալութեան զոհ՝ Եըլդըզի մենաւորը, աանց երբէք խրատւելու կեանքի դասերից, առանց երբէք ականջ դնելու իր գահի պատւանդանը փորող ժողովուրդների աղերսներին ու սռանալիքներին – այդպէս կը շարունակէ ընթանակ Կարմի Խելագարը, մինչև որ վրայ հասնի յեղափոխական Նեմեզիդայի անվրէպ բազուկը, մինչև որ իրագործւի տիեզերական արէօպագի հրամայական և անագորոյն դատավճիռը:

«Դրօշակ» - Օգոստոս 1905
Թիւ 8 (161), Յաւելւած