23 July, 2021

Ֆէդայիների Արիւնահեղ Ճակատամարտը Խանասորի Լեռնադաշտում - Կռիւը

Թնդաց Խանասօրը. հարիւրաւոր հրացանների միանւագ որոտը ցնցեց շրջակայքը, արձագանգ գտնելով սեպացած ժայռերում: Կեանքը տեղի տւաւ մահւան...
– «Մի՛ խնայէք փամփուշտին» եղաւ հրամանատարի երկրորդ ու անմիջական հրամանը եւ մօսինի արագաձիգ հրացանները աչք թարթելու ժամանակ չէին տալիս:

Կարկուտի արագութեամբ եւ աւելի խիտ քան կարկուտը, թափւում էին նրա գնդակները մահ սփռելով ամէն կողմ: Նոյն գնդակը մի անգամից ծակում անցնում էր վրան, մարդ եւ անասուն՝ չհանդուրժելով իր առջեւ ոչ մի արգելքի...

Մի ընդհանուր վայնասուն էր որ բարձրացաւ վրաներից. օդը թնդում էր լացի, կոծի եւ ողբի աղիողորմ աղաղակներից... Բայց գնդակահար, թաւալգլոր ընկած դիակների օրհասական հռնդիւնները վայրենի ոգեւորութեան բոցն էին միայն արծարծում ... վրէժխնդիր ֆէդայու սիրտը քար էր դարձել.

Կրա՛կ տեղացէք, անդադար կրակ,
Փա՛ռք մեր զէնքերին, առատ է գնդակ...
երգում է նա եւ հանգիստ չի տալիս իր հրացանին, որին՝ տաքութիւնից ձեռք դպցնել չի լինում:

Այդ քաօսական իրարանցումի մէջ տղամարդկանցից ոմանք աշխատում են փախչել վրաններից, բայց իզո՜ւր. որը վրանի դռանն է ընկնում, որը վրանի առջեւ, մէկը մի քայլ հեռու միայն, միւսը կէս ճանապարհին: Աւելի կատաղիները դուրս են թռչում վրաններից եւ շտապում դէպի հարաւ ձգւող քարաբլուրները, այնտեղից մահ սփռելու իրենց հանգիստը վրդովողի գլխին: Կատւի ճարպկութեամբ վեր էին մագլցում նրանք լերկ քարերից, բայց ազատւել 500 տարի տանջւած մի ազգի վրէժխնդրութիւնից, որ այսօր խրոխտաբար գլուխ է բարձրացրել – ցնորք չէ՞ դա: Եւ մերոնց գնդակները քարերին են մեխում այդպիսիներին: Երկնային պատուհասի վայրկեանը հասած էր եւ նրանք շանթահար գլորւում էին...

Հրացանաձգութիւնը այդպէս անընդհատ շարունակւեց մօտ 15 րոպէ. վրանների մէջ ձայները նւազում էին հետզհետէ... տասնեակ հազարով գնդակներ իզուր չէին արձակւած... Քիւրդերը գրեթէ ո՛չ մի ընդդիմադրութիւն չարին վրանների միջից. մի քանի գնդակ միայն ստացանք այս ու այն կողմից այն էլ մէկ թէ երկու անգամ եւ ո՛չ աւելի:

Ֆէդայիներու Արիւնահեղ Ճակատամարտը

«Դէպի վրանները» լսւեց այդ միջոցին ընդհանուր հրամանատարի ձայնը: Ֆէդայիները միահամուռ «ուռռա՜» գոչեցին եւ գրոհ տւին վրանների վրայ՝ կենդանի մնացողները կոտորելու: Նախօրօք արձակւած որոշ հրամանի համաձայն՝ խստիւ արգելւած էր սպանել կամ վիրաւորել կանանց եւ երեխաներին: Եւ այդ հրամանը, որ արշաւող բանակի բարոյական բարձրութիւնն է ցոյց տալիս, ամենայն բարեխղճութեամբ կատարւեց: Վրանները հրացանի բռնած ժամանակ կանայք եւ երեխաներ իհարկէ կոտորւեցան. բայց դա անխուսափելի էր ռազմագիտական տակտիկի տեսակէտից: Իսկ այժմ հանգամանքը տարբեր էր. այժմ՝ հնարաւորթիւն կար նրանց խնայելու եւ խնայեցին:

Յուզիչ եւ միանգամայն բնորոշ է հետագայ դէպքը, որը կարելի չէ լռութեամբ անցնել: Հարիրապետի օգնական Կարօն (Արիստակէս Զօրեան) – որ այդ կռւի մէջ տարաւ քաջութեան դափնին – վրանների մէջ մտնում է թէ չէ, առաջին հոգսն է լինում կտրտել մի քանի կենդանի մնացած հորթերի պարանները եւ ազատել նրանց կոտորածից:

Մի ֆէդայի տեսնում է, որ ընկերներից մէկը սպանել է ուզում երկու երեխայի, որոնք անկողնու մէջ նստած ապուշ-ապուշ նայում են իրենց շուրջը: Իսկոյն անցնում է երեխաների առաջ, հրացան ուղղում է ընկերոջ կրծքին եւ սպառնում.
Եթէ դու կը յանդգնես ձեռք դպցնել այդ երեխաներին, ես էլ քեզ կըսպանեմ:

Մինչդեռ մի քանի րօպէից յետոյ այստեղ ու այնտեղ այրւած վրանների ծուխն է սկսում բարձրանալ քուլայ-քուլայ, մեր յառաջընթաց գունդը կատաղի կռւի է բռնւում սպիտակի վրաններում ապրող զինւորների հետ: Բայց կարճ ժամանակում, այդտեղ էլ դադարում է կեանքը եւ բոլոր վրանները մեր ձեռքն անցնում: Շատերի ձեռքում հրացանը դաշույնի է տեղի տալիս: Տանջւած ազգի վրէժն ու անմահ ընկերների քաղցր յիշատակը վառել են ֆէդայուն: Նոր կեանք ստեղծելու նպատակով մահ է սփռում նա իր շուրջը: Անպարտ կանայք եւ երեխաներ միայն ազատ են մնում ֆէդայու կատաղութիւնից: Մէկը միւսի ետեւից խորտակում ու այրում են վրանները: Հիմնիվեր կործանում են նաեւ Շարաֆ բէյի վրանը:

Ընդհանուր հրամանատարի մեծ հոգսերից մէկն էլ լինում է ստուգել, թէ արդեօք սպանւած է Շարաֆ բէյը, թէ յաջողել է փախչել: Այդ նպատակով նա իր մօտ պահած է լինում աղբակեցի մի ֆէդայի, որ Շարաֆի ծառան լինելով առաջ՝ շատ լաւ էր ճանաչում այդ արիւնարբու ցեղապետին: Գրոհ տալուց յետոյ՝ հրամանատարն անմիջապէս ուղարկում է աղբակեցուն՝ սպիտակ վրանների մէջ դիակները քննելու եւ իրեն լուր բերելու: Շարաֆ բէյի վրանը մտնելով, աղբակեցին տեսնում է կամ տեսնել է կարծում սրան վիրաւոր ընկած եւ կնոջը կենդանի: Մեծազօր տիկինը – Շէյխ Համիդի աղջիկը – ճանաչում է նախկին ստրուկին եւ նրա ոտքերն ընկնելով՝ աղաչում է.
Դու մեր հացն ես կերել, ազատի՛ր ինձ եւ ամուսնուս: Ես հայ եմ, կը գամ ձեզ հետ, տարէ՛ք ուր որ կ'ուզէք, միայն խնայեցէք մեզ:

Ոչ ոք քեզ չի վնասի, իսկ ամուսնուդ խնայել վեր է իմ ուժից. եթէ կարողանայի էլ, չպէտք է անէի, պատասխանում է ֆէդային եւ մի վերջին գնդակ եւս զարկում Շարաֆին:

Շարաֆի վրանի հէնց կողքին, մի ուրիշ փառաւոր վրանում՝ կուչ էր եկել հարիւրապետ Աբդիւրահման էֆէնդին: Նրա շուրջը փռւած են իր հաւատարիմ զինւորների անշնչացած դիակները: Տեսնելով մերոնց,

– «Ես քիւրդ չեմ, ես զինւոր եմ, մի՛ սպանէք ինձ» աղաչում է էֆէնդին:

– «Իհարկէ պէտք է խնայել քեզ» պատասխանում են մերոնք եւ շանսատակ անում:

Թուրքի միամտութիւն ի՜նչ շուտ մոռացաւ, որ չարամահ խողխողւած հայ երեխաներն էլ, մատաղ կոյսերն էլ իր ոտներն ընկած՝ խնայել էին խնդրում: Այդ մատաղ կեանքերի վրէժն էր որ եկել էր հիմա պատժելու իրեն:

Կռիւը շարունակւում էր կատաղի ոգեւորութեամբ ծուխի եւ արիւնի մէջ շաղախւած, աչքերը կարմրած, ֆէդայիները կոտորում էին աջ ու ձախ, գետին էին տապալում հանդիպողին:

Մի ֆէդայի սկսում է «թամզարա» պարել
«Ի՞նչ ես անում» հարցնում են ընկերները:

«Ոտքիցս վիրաւորւած եմ եւ դրա համար եմ պարում»:
Եւ իրաւ, գնդակը ջախջախել էր նրա ոտքի թաթը: Եւ դե՜ռ նրան չէին ուզում կռւի տանել, իբրեւ թոյլ եւ անպէտք մարդու...

Մի քիչ հեռու՝ մի վրանի մէջ լսւում է մի ուրիշի մոլեգին ձայնը. «Ա՛յս իմ կնոջ փոխարէն, ա՛յս իմ որդու փոխարէն...» եւ խփում է նա ու վայր ձգում չորս հոգի.

«Ես իմ պարտքս կատարեցի, այլեւս ցաւ չունեմ, եթէ մեռնեմ» մռնչում է ֆէդային դուրս գալով վրանից:

Յարձակումը այնքան անակնկալ էր եւ յանկարծական, որ թշնամին – որոնց մէջ քիւրդ-համիդիական հագուստի հետ նկատւում էր նաեւ թիւրք զինւորի համազգեստը. սկզբում միանգամայն շփոթւեց, շշկլւեց եւ գլուխը կորցրեց: Այդ պարագայից օգուտ քաղելով մենք աւելի եւս արագացրինք հրացանաձգութիւնը, որպէսզի թշնամուն ժամանակ չտանք իր ուժերը կարգի բերելու: Երկար ժամանակից յետոյ միայն, քիւրդերից 10-15 հոգի դուրս պրծան, ո՛րը լոկ գլուխն ազատելու եւ ո՛րն էլ հարեւան քիւրդերից եւ մերձակայ պահականոցից օգնութիւն խնդրելու:

Լոյսը բացւել էր արդէն... Արեւը յաղթական բարձրանում էր Արաուլի ետեւից: Իր ճառագայթները խաւարը հալածում էին, խաւարի որդոց կորուստը հաստատելու... Խանասօրի դաշտը մի անսովոր՝ ահաւոր տեսարան էր ներկայացնում. Խորտակւած և այրւած վրաններ, որոնցից դեռ շարունակ բարձրանում էր մուխը... Հարիւրաւոր դիակներ, փռւած այդ բեկորների տակ... և արիւնը մոխրի հետ խառն՝ վտակներով հոսելիս... Մի կողմ վիրաւորներ ես տեսնում, որոնք աղէկտուր հառաչով գետինն են պռճոկում: Ուրիշ մի տեղ տեսնում ես խելագարի նման դէս ու դէն վազող մարդիկ, որոնք իրենք էլ չեն իմանում թէ ինչ են անում: Գնդակը չի խնայել նաև կենդանիներին. մեծ թւով սպանւած են կով, եզ, հորթ, ոչխար, այծ, ձի. իսկ սրանց վիրաւորների ծանր տնքոցը քարերն էր ճաքեցնում. խե՜ղճ կենդանիներ...

Թշնամին զօրեղ դիմադրութեան էր սկսում պատրաստւել:

Կռւի տեղից մի քանի հազար քայլ հեռաւորութեան վրայ, թէ աջ և թէ ձախ կողմում, կային մի քանի վրաններ, որոնք շղթայից դուրս էին մնացել: Դրանցից մի քսան-երեսուն հոգի բլուրների ետևով եկան և բռնեցին վրանների հարաւային կողմի քարքարոտ դիրքերը և մեր տղերքը վրանների մէջ եղած ժամանակ կրակ էին անում նրանց վրայ: Իսկ արևմտքից՝ աջակողմեան վրանների քիւրդերը գնալով աւելի և աւելի բազմաթիւ էին դառնում և աշխատում էին բռնել Արաուլի ստորոտի դիրքերը, որպէսզի գրաւած լինելով մեր առջևի և ետևի լեռները, մեծ թողնէին դաշտի մէջ և մինչև վերջին մարդը կոտորէին:

Տափարակ դաշտի վրայ երկար մնալը անմտութիւն կը լինէր. շուտով մենք գործ պիտի ունենայինք ռգնութեան եկող թէ քիւրդերի և թէ տաճիկ կանոնաւոր զօրքի անհամեմատ բազմաթիւ հրոսների հետ: Անհրաժեշտ էր ժամ առաջ դիրքեր գրաւել, նորեկների հետ կռիւը շարունակելու համար:

«Տղերք, դէպի դիրքերը» որոտաց հրամանատարի ձայնը, և վրանների մօտ կռւողներից մի մասը շտապեց դէպի դիրքերը:

Պատերազմական խորհրդի յատուկ կարգադրութեամբ, յարձակումն սկսելուց առաջ, մանր խմբեր արդէն գրաւած էին նահանջի տեսակէտից կարևոր համարւած կէտերը: Հեծելախմբի վրայ էր դրւած դիրքեր գրաւելու պատասխանատու և ծանր գործը, և նա փայլուն կերպով կատարեց իր ստանձնած պարտականութիւնը:

Յարձակման դեռ սկզբին՝ հեծելախումբը, որ բանակած էր կռւի վայրից 200 քայլ հեռաւորութեան վրայ դէպի հիւսիս՝ լեռան ստորոտը, – կոտրեց իր շղթան և երկու մասի բաժանւելով՝ մ-երկու հազար քայլ դէպի յետ քշեց և գրաւեց դաշտի երեսին բարձրացող երկու քարքարոտ բլուրներ, որտեղից կարող էին տեսնել աջ և ձախ կողմերը, և եթէ ձիաւորներ մօտենալու լինէին՝ նրանց առաջն առնել:

Դեռ հետևակները նոր էին յարձակւել վրանների վրայ և հեծելախմբի երկու մասերը գտնւում էին արդէն այդ նոր դիրքերի մէջ, երբ տեսնւեցաւ հրամանատարի օգնականը, որն ամենայն արագութեամբ ձին քշում էր դէպի հեծելախումբը: Նա նկատել էր, որ 50-ի չափ քիւրդ ձիաւորներ հեծելախմբի աջ կողմից, այն է արևմտքից մօտենալով՝ մի պտոյտ էին գործել՝ բռնելու համար Արաուլի ստորոտի ամենաբարձր դիրքը, որ այդ ժամանակ դատարկ էր: Օգնականը այդ մասին յայտնեց թէ չէ, հեծալախմբից երկու հոգի ջոկւեցան – սրանցից մէկը քահանայ - և ուղիղ գծով սլացան դէպի այդ բլուրի գագաթը, ուր հարկաւ աւելի շւոտ հասան, քան քիւրդերը, որոնք ստիպւած էին մի պտոյտ անել: Ամբողջ մի ժամ այդ երկուսը դիմադրում են այդտեղ քիւրդ ձիաւորներին և թոյլ չեն տալիս դիրքին մօտենալու: Քիւրդերը կորցնելով իրենցից մի քանիսին և տեսնելով որ անկարելի է մօտենալ բլրին, յետ են դառնում և ուզում են աւելի մեծ շրջան անելով՝ գրաւել այդ բլրի և Արաուլի գագաթի մէջտեղերում գտնւած դիրքերը. բայց թողնում են մի քանի հոգի բլրի ստորոտում ֆէդայիներին զբաղեցնելու, մինչև միւսները տեղ կը հասնեն:

Քիւրդերի այդ մտադրութիւնը ևս գուշակում են մերոնք և լուր տալիս հեծելախմբին, որն անմիջապէս 5 հոգի արագարշաւ օգնութեան է հասցնում երկու ընկերներին:

Այդ ժամանակ հնչել էր արդէն նահանջի փողը և տղերքը խումբ-խումբ վերադառնում էին վրաններից: Արևմտեան բլուրների ետև եղող քիւրդերը, տեսնելով որ հետևակները քաշւում են հետզհետէ, կատաղութեամբ արձակում էին հրացանները, այդ հինգ հոգու վրայ, բայց չէին հաամրձակւում դաշտ իջնել: Գնդակները աջից ու ձախից սուլում էին նրանց կողքով, մինչդեռ նրանք քշում էին ձիերը դէպի Արաուլի ստորոտը: Խումբը անվնաս հասաւ իր երկու ընկերների մօտ, որոնք կատաղի կռւի մէջ էին:

Հը, կռիւներդ շատ տաք է երևում, դիմում է նրանցից մէկը քահանայի ընկերոջը, որ մի նախկին վաճառական էր:

Կռւիս ո՞րն ա... պատասխանում է նա, կոտորում ենք էս շան-ծնունդներին:

Օգնութեան հասնող հնգից մէկը, որ հեծելախմբի հրամանատարի օգնականն էր, մնում է երկսի մօտ, որպէսզի դիւրութեամբ կարողանան հեռու պահել քիւրդերին դաշտի մէջ և ապահովել հետևակների նահանջը: Միւս չորսը սկսում են բարձրանալ լեռը՝ դիրքերը բռնելու և առաջն առնելու այն քիւրդերի, որոնք մի աւելի մեծ շրջան գործելով՝ ուզում էին բարձրանալ այդ կէտերը: Մինչև քիւրդերի հասնելը, մեր տղերքը արդէն շատ առաջ գրաւել էին այդ դիրքերը. քիւրդերը ապշած, լուռ ու մունջ յետ դարձան առանց հրացան արձակելու:

Մեծ էր ընդհանրապէս քիւրդերի զարմանքը, երբ ո՛ր դիրքը որ հասնում էին, մերոնց կրակին էին հանդիպում. նրանք շփոթեցան բոլորովին. փախչող փախչողի էր, գլորւում են ձին ու ձիաւորը ահագին բարձրութիւնից ու ձորերը դիակներով լցնում: Մեր նոր հրացանները հօ՜, հրաշքներ էին գործում: Նրանց գնդակները մերոնց չի հասնում, իսկ մեր մօսինը 2,700 քայլից ձիաւորներ է գլորում: Ո՞ւր փախչեն, ի՞նչ անեն: Գնդակ է որ գալիս է ճարները կտրած քշեցին դէպի Թաւրաւա բլուրը,ո րտեղից հեշտ էր մերոնց գնդակի կապել: Բայց այնտեղ էլ Պիծի-Աշոտն ու ասորի Եւնանն են հսկում իրենց ընկերների հետ. բոլորովին անսպասելի կերպով կռւի են բռնւում և այդտեղ:

Կէս ժամ չանցած սկսաւ երևալ նահանջող հետևակների շարքի ծայրը. նոյն ճանապարհով, որով եկել էին չորս ձիաւորները, նրանք ևս բարձրացան ամենայն ապահովութեամբ և անցան Արաուլի բարձրագոյն գագաթները, որոնց պահպանման համար նախորդ գիշերը արդէն տասը ընկեր էր թողւած:

Իհարկէ այդ տասը հոգին չէին կարող գրաւել բոլոր դիրքերը և հետևաբար հետզհետէ հասնող հետևակները ցրիւ էին գալիս զանազան ռազմագիտական կէտերը վրայ, որպէսզի բոլորովին անկարելի դարձնեն քիւրդերին մի քայլ անգամ դէպի վեր առաջանալ:

Այսպէս ուրեմն բանակի մի մասը զատւելով՝ հեծելախմբի աջակցութեամբ դիրքեր գրաւեց գլխաւոր ուժի վերադարձն ապահովելու, իսկ այդ մեծագոյն մասը տակաւին զբաղւած էր վրանների մօտ «իր հաշիւը» վերջացնելով...

Օգնութիւն ստացած թշնամին այժմ անհամեմատ ահագին թիւ էր կազմում:

Երկար օրերով վաստակած, ծանր բեռը շաթալին և այն էլ տափարակ դաշտի վրայ գործ ունենալ թւով անհամեմատ բազմաթիւ թշնամու հետ, որ թէ յոգնած չէ և թէ ձիով, և ինչ որ գլխաւորն է՝ ծանօթ շրջակայքի ծակ ու ծուկին – շատ էլ հաճելի չէր: Հարկաւոր էր շտապիլ դէպի դիրքերը, մանաւանդ որ վրանների հետ «մեր հաշիւը» գրեթէ վերջացրել էինք: Վրանների մեծագոյն մասը քար ու քանդ էինք արել, մի մասը հրդեհել, բնակիչներից արական սեռը կոտորե: Թէև կողոպտելն արգելւած չէր, բայց աւարի չը տրւեցան վրանները. ֆէդային իր արժանապատւութեան հակառակ է համարում այդ. նա աւազակ չէ: Տղերքը վրաններից վերցրին միայն այնպիսի իրեր, որոնք կարող էին յիշատակ լինել իրենց յաղթութեան. օր Շարաֆ բէյի սուրը, ուսնոցները, պաշտօնական գլխարկը, Շարաֆի և Աբդիւրահմանի շքանշանները, և համիդիէ գունդեր կազմելու համար սուլթանի Շարաֆին տւած հրովարտակը: Իսկապէս աւար կարելի է համարել բաւականաչափ ձիաններ և 10-12 գոմէշ՝ մեր վիրաւորներին ու յոգնածներին յետ տաենլու համար: Մեզ հետ վերցրին նաև հրացաններ, որոնցից շատերը արմենական նահատակներից էին յափշտակւած: Այն հրացանները,ո ր հանրաւորութիւն չունեցանք վերցնելու, ջարդ ու փշուր արինք: Կարօն այդտեղ էլ մեծ ծառայութիւն արաւ մեզ. լինելով հմուտ զինագործ, նա վայրկենաբար անգործածելի էր դարձնում իր ձեռքի տակ ընկած բոլոր հրացանները, նրանց էական մասերը փչացնելով:

Երեք վիրաւոր ունէինք:

Մեզ համար ամէն բան մինչև այդ կէտը շատ յաջող էր անցել. մենք ամէն տեղ կանխել էինք քիւրդերին, որոնք այժմ գնալով աւելի և աւելի բազմանում էին և իրենց թւի վրայ յոյս դրած՝ աւելի կատաղի յարձակումներ էին գործում: Մեր գլխաւոր գործը պիտի լինէր հմուտ տակտիկով պաշտպանել տղերանց վերջին խմբի նահանջը դաշտից, որովհետեւ քիւրդերը ետևից հանգիստ չէին տալիս:

Կռիւը շարունակւում էր անխնայ և կատաղի կերպով:

Տեսարանը ոգևորիչ էր: Դաշնակցութեան դրօշակները յաղթական ծածանւում էին ամպածրար լեռների կատարներում: Ֆէդայիները անհուն յափշտակութեան և հրճւանքի մէջ կռւում էին դիւցազների պէս...

Շարաֆի յանկարծական անկումը, և այն էլ ֆլահի ձեռքով, կատաղեցրել էր օգնութեան եկողներին: Աշիրաթի հպարտութիւնը և գուցէ նոր հրացաններ ձեռք բերելու ծարաւը դրդում էն րանց գրոհ տալու նահանջողների վրայ: Կարծես այդ ժամին էին սպասում մերոնք. ամէն մէկը մի քար իր առաջը դրած, գնդակ է որ թափում է նրանց գլխին: ԸՆկնում են քիւրդերը, խրանում են ձիերը և հաարազատ տէրերին ոտի տակ առնելով դէս ու դէն վազում... «Պատւի տեղ է» կանչում են մերոնք և կրակ տեղում...

Պակաս կատաղութեամբ չէր կռւում սակայն և թշնամին. Նրա միախուռն արձակած գնդակները, թափւելով մեզ շատ մօտ տարածութեան վրայ, փշրում էին քարերը, քանդում հողը և փոշու ամպեր բարձրացնում երկինք: Այդպէս արձակելու ընդունակ է միայն կանոնաւոր զինւորը և ակներև էր որ թշնամիների թւում գտնւում էին նաև տաճիկ զինւորներ,ո րոնք օգնութեան էին եկել պարտւած թշնամուն:

Չնայելով կրակի այդ հեղեղին, մերոնք օրինակելի սառնասրտութեամբ անվրդով նշան էին բռնու մև առանց շտապելու արձակում հրացանը: Մեզնից ամէն մէկը աշխատում էր որ իր արձակած գնդակը անվրէպ իր նպատակին հասնի, և իրաւ թշնամիներից շատ շատերը մէկը միւսի ետևից թաւալգլոր ընկնում էին գետին: Թշնամու կողմից ամեն անգամ մէկը ընկնելիս՝ ոգևորութեան և հրճւանքի աղաղկներ էին դուրս պրծնում մեր կրծքերից:

«Կեցցէ՜ Դաշնակցութիւն,» գոչում է մէկը գլորելով մի քիւրդի

«Կեցցէ՜ հայ յեղափոխութիւն» աղաղակում է միւսը և ֆէդայիների ամբողջ շարքեր ահեղ գոչումներով ձայնակցում են իրար...

Մինչդեռ նորանոր խմբեր գալիս ստւարցնում են թշնամու արդէն ահագին թիւը, մերոնք էլ աւելի էին ոգևորւում և իհեճուկս նրանց որոտաձայն երգում.

Կռւեցէ՛ք, տղերք, կռւեցէ՛ քաջ-քաջ,
Անվեհեր սրտով թշնամու առաջ...

Եւ երկարո՜ւմ են ձայները, երկարո՜ւմ, և բարձրակատար ու անդնդախոր հայ լեռները նրանց արձագանգը շատ հեռո՜ւ են տանում... Կրկնապատկւում է ֆէդայու պգևորութիւնը, իսկ թշնամին սարսափահար է լինում այդ անզուսպ ոգևորութեան առջև. նրա մտքի մէջ վերստին կենդանանում են առասպելները ֆէդայու գերբնական ուժերի մասին.
«Սատանի նման ճարպիկ, հնարագէտ և ուժեղ է ֆան-ֆէդային. գնդակը չի օգնում նրա դէմ. ընկնում է նա, բայց դարձեալ կեանք է ստանում ոգիների շնորհիւ...»

Սարսափից չի համարձակւում նա մօտ գալու... լինում են բացառիկ խմբակներ, որոնք յանդգնաբար յարձակւում էին մեզ վրայ, բայց մեծ կորստով յետ էին փախչում. իսկ մեծագոյն մասը գլուխը կորցրած, շարունակ այս ու այն դիրքերն էր փախչում. ֆէդայու գնդակը հանգիստ չէր տալիս նրան...

Նահանջը կատարւում էր կանոանւր և զինւորական կարգով: Բանակի մի մասը պառկած՝ արագ հարւածներով զբաղեցնում էր թշնամուն, ժամանակ տալով մւիս մասին անվնաս՝ դիրքերը բարձրանալու. երբ առաջին յարմար դիրքը գրաււած էր լինում, այնուհետև միևնոյնը անում էին բարձրացողները, յետ մնացածներին ժամանակ և դիւրութիւն տալով նահանջելու:

Այդ վերին աստիճանի անշփոթ և կանոնաւոր նահանջին ենք պարտական գլխաւորապէս, որ մեր բանակը առանց զգալի կորուստի դաշտից բարձունքը ելաւ. չորս թանկագին ընկերների դիակները միայն թողել էինք դաշտում...

Եւ անկարող զգալով արդէն Արաուլի բարձունքում ամրացած գլխաւոր ուժի վրայ յարձակւել, թշնամիին կատաղաբար ընկնում էր ստորոտում ուշացած ֆէդայիների վրայ, գոնէ նրանցից իր վրէժն առնելու: Բանակի սարը քաշւելուց օգտւելով, քիւրդերը կարողանում են ձիերից իջնել և մտնել քարերի ետևը: Կռիւը տաքանում է. շատ տեղ մերոնք կռւում են 20 քայլից: Իզո՜ւր հրամաններ է տրւում վեր շտապելու, մերոնք առիւծ են կտրել. ո՞վ կարող է րնանց քարերից պոկել: Տեղ-տեղ նրանք դուրս են գալիս իրենց դիրքերից, յարձակւում թշնամու վրայ, ոչխարի պէս առաջ արած քշում, հեռացնում և կրկին վեր բարձրանում...

Յուսահատ՝ օրհասական կռիւներ տեղի ունեցան այդտեղ և այդտեղ երևան եկաւ իր հոգու ամբողջ մեծութեամբը և անվկանդ քաջութեամբ Կարօն, որ իրաւամբ օրւայ հերոսը հանդիսացաւ:

Նա շա՜տ վաղուց ծարաւի էր թշնամու արիւնին: Առաջին անգամ մասնակցելով յեղափոխական կռւին՝ տենդային արագութեամբ և մոլեգին յանդգնութեամբ շարունակ մի դիրքից միւսն էր վազում, որոնում թշնամուն աւելի մօտիկ դիրքեր, կարելի եղածին չափ մեծ թւով քիւրդ կոտորելու համար: Առաջնակարգ հրացանաձիգ լինելով՝ նա մահ էր սփռում իր հասած տեղը և թշնամին սարսափած՝ յետ էր փախչում Կարօյի առջեև: Բայց նա չէր յագենում. առանց երկար մտածելու իջնում էր իր դիրքից և բոլորովին միայնակ՝ իբր մարմնացեալ վրէժխնդրութիւն հալածում քիւրդերին:

Այդ վտանգաւոր քայլերի ժամանակ իզո՜ւր ընկերները ձայն էին տալիս նրան, զգուշացնում, նոյն իսկսպառնում ուշ չէր դնում Կարօն, բաւական էր որ մի պատեհ առիթ ներկայանար թշնամու հետ կռւելու, ընկերներ նեղ դրութիւնից ազատելու - և ահա՛ այնտեղ էր Կարօն:

Բանակի մեծագոյն մասը արդէն անառիկ դիրքերումն էր գտնւում և հեծեալներից քահանան ու իր ընկերը վաղուց հեռացել էին Արաուլի ստորոտի դիրքից, նրա պաշտպանութիւնը յանձնելով նորեկներին, որոնք հերթով կռւում էին այդ դիրքի վրայ և բարձրանում, թողնելով այդ գործը ուրիշ յաջորդներին: Այսպէս շարունակաբար մէկը միւսին յաջորդելով, վերջին կռւողը լինումէ Ֆար-Հատը: Սա էլ տեսնելով որ ինքը միայնակ է և կարող է նեղն ընկնել, օգնութիւն է խնդրում վերջինխմբի մէջ գտնւող 20 տարեկան մի երիտասարդից՝ Սաղաթէլից: Երիտասարդը յօժարութեամբ նստում է նրա կողքին, քարի ետևը և այդ երկուսը շարունակում են կռւել և յետ պաել թշնամուն, մինչև որ խմբի վերջին մարդը ապահով կերպով բարձրանում է լեռը:

Այդ երկուսի դրութիւնը հետզհետէ վտանգաւոր է դառնում: Մի խումբ քիւրդ զարտուղի ճանապարհներով և աննկատելի կերպով, դիրքից-դիրք առաջ գալով՝ մօտենում է նրանց և պաշարում: Ֆար-Հատն ու Սաղաթէլը չէին կարող այլևս դուրս գալ քարերի տակից լեռը բարձրանալու համար, իսկ այնտեղ երկար մնալն էլ մահ էր նշանակում: Կարօն, որ այդ երկսից մօտ 2,000 քայլ հեռու՝ բարձրում ամրացած է լինում, հաստատ գիտէր որ ուշացած ընկերներ կան և թէ Ֆար-Հատը ցածրում մնացածների գալուն է սպասում: Սակայն ընկերների ուշանալը Կարօյին մտատանջութեան մէջ է ձգում. և նա իր դիրքից բարձրանալով,ն կատում է նրանց պաշարւած լինելը: Գուշակելով նրանց վտանգաւոր կացութիւնը, իսկոյն իր մօտ եղած միակ ընկերին ուղարկում է հրամանատարի մօտ օգնութիւն խնդրելու: Այդ ժամանակ հրամանատարը բանակի հետ գտնւելիս են եղել բաւական հեռու, 3-4 ժամւայ հեռաւորութեան վրայ:

Օգնութւինն ուշանում... անհամբերութիւնը խեղդում է Կարօյին: Այդ րօպէին Ֆար-Հատի դիրքի մօտ արիւնշաղախ գետին է ընկնում մեր ընկերներից մէկը: Թանկագին ընկերոջ իր աչքի առջև ընկնելը այնքան խորին տպաւորութիւն է անում Կարօյի զգայուն սրտի վրայ, որ մոռանալով ինքն իրեն, արհամարհելով անխուսափելի վտանգը, վճրում է միայնակ ցած իջնել և օգնութեան հասնել պաշտպանութեան կարօտ ընկերներին: Եւ նա գնդակների տարափի տակ, կայծակի արագութեամբ ցած է գլորւում ուղղակի դէպի պաշարւածները: Երբ այնքան է մօտենում, որ թշնամուն գնդակահար անելն աներկբայելի է, առանց երկար խորհելու կուչ է գալիս մի քարի տակ – իհարկէ ո՛չ այնքան աահով տեղ - և սկսում է կայծակի արագութեամբ կրակ թափել թշնամու գլխին: ԱՅդպիսով ժամանակ է տալիս պաշարւածներին դուրս գալու իրենց դիրքից և բարձրանալու: Իսկ թշնամին նրա հրացանի անվրէպ հարւածներին չդիմանալով՝ թողնում է ու փախչում: Կարօն ազատում է երկու ընկերներին. բայց դրանով էլ չի գոհանում և օգնութեան հասած երք ընկերների՝ Կրետացու (Աստւածատուր Միրզայեան), Գրիգորի եւ Յարութիւնի հետ սկսում է հալածել պաշարողներին՝ աւելի քան 14 հոգու և միայն ինքը ութը ձիաւոր է գլորում նրանցից:

Ֆար-Հատի դիրքի մօտ նահատակւում են հետզհետէ Ռուբէն Տէր-Կարապետեան, զինւոր Արշակ Ոսկանեանը և յետոյ, ճանապարհին, այնքան հերոսաբար դիմադրող Սաղաթէլ Խան Զօհրաեանը: Այս վերջինս էր որ Ֆար-Հատի հետ, առաւօտեան ժամը 9-ից մինչև 3 կէս օրից անց, կռիւ էր մղում եօթնպատիկ աւելի զօրեղ թշնամու դէմ և ա՛յն էլ այն միջոցին, երբ բոլրո ընկերները անհետացել էին աչքից և ո՛չ մի տեղից էլ օգնութեան յոյս չկար: Հերոս ֆէդային դիրքում 7 ժամ պաշտպանւեց, իսկ ազատւելոց յետոյ վիրաւորւում է երկու տեղից՝ կողքից և ոտքից: Թշնամին նրա ընկերներին ժամանակ չի տալիս վէրքը կապելու, և մինչդեռ արիւնը առւի պէս հոսում է իր վէրքերից,ն ա կռւում է և բարձրանում անդադար...

Վերցնելով նահատակւած ընկերների զէնքերը, ինչպէս նաև սպանւած քիւրդերինը, մի-երկու ձի և վիրաւոր ընկերին՝ Սաղաթէլին, Կարօն Ֆար-Հատի հետ հասնում է լեռան գագաթը, բանակի մօտ:

Այդտեղ, բանակում, արդէն սպանւած էին կարծում բոլոր այդ անվեհեր ընկերներին, և կարելի է երևակայել թէ ի՜նչ անհուն ուրախութեամբ, արտասուքը աչքներին դիմաւորում էին նրանց: Բայց այդտեղ մի սև ամպ նսեմացնում է ընկերների հրճւանքը. հազիւ հասած՝ արիւնաքամ ևուժասպառ վայր է ընկնում Սաղաթէլը և երկու ժամից յետոյ, ընկերների տաք համբոյրների տակ աւանոդմւ է իր մաքուր հոգին, իր սիրած Հայաստանի հողին վրայ: Նա այդ օրը կռւել էր արշաւախմբի ամէնից անվեհեր երիտասարդի կողքին. և սա ակնածութեամբ ու յարգանքով էր խօսում այն կատարեալ պաղարիւնութեան ու անվախութեան մասին, որ ցոյց էր տւել այդ պատանին տագնապի րօպէներում:

***

Ժամը 10-ը կը լինէր որ բանակի գլխաւոր ուժերը արդէն Արաուլ բարձրացած էին: Մերոնք գրաւել էին աւելի քան 12 դիրք, որոնցից ամէն մէկն էլ օրւայ մէջ երնթարկւեցաւ աւելի կամ նւազ բուռն յարձակումների:

Քիւրդերը, որոնց թիւը արդէն երկու հազարի հասել էր, ամբողջ օրը պտըտւում էին լեռան շուրջը և դիրք դիրքի ետևից փորձոէմ ին խլել մերոնց ձեռքից: Բայց չնայելով որ նրանք միշտ 300 կամ 400 ձիաւորով էին յարձակում գործում ամէն մի կէտի վրայ, – ուր անհամեմատ սակաւաթիւ էին մերոն, – և հակառակ լեռնային կռիւներում իրենց ունեցած վարպետութեան, նրանց չյաջողեցան մեզ դուրս հանել և ո՛չ մի դիրքից: Ամէն մի յարձակումի նրանք կորուստ ունեցան և ստիպւեցան յետ քաշւել մի ուրիշ կէտի վրայ փորձելու իրենց բախտը, բայց դարձեալ նոյն հետևանքով:

Կռւը թէև չդադարեց, բայց նախկին կատաղութեամբ էլ չշարունակւեց. ամէն տեղ սկսաւ թուլանալ. միայն արևելեան մի դիրքում – Թաւրաւա բլրում – դեռ շարունակում էին խմբւել և կռւել: Կէս օրին այդտեղ է հասնում նաև արիւնախում շիկակ ցեղի պետ Ջաւար աղան: Սա անյայտ մարդ չէ. Ջաւարն այն ծանօթ աւազկն է, որ ամբողջ երկու ամիս Ճարայի բերդում պարսից կառավարութեան դէմ դնելուց յետոյ, ամրացաւ սահմանագլխի սարերում և այնտեղից սկսաւ Սալմաստն ասպատակել: Առնելով ֆէդայիների երևալու լուրը, այժմ եկել էր նրանց «կոտորելու»: Մի քանի հարիւր ձիաւորներ կռւում են մեր տասը ընկերների հետ, որոնք դիմադրում են հերոսի նման, մինչև մի խումբ էլ օգնութեան է հասնում նրանց:

Մի ուրիշ դիրքում, դեռ նոր էին նստել հանգստանալու, և ինչ են տեսնւոմ. տասնի չափ զինւած քիւրդեր մօտիկ գագաթիս իրենցեն նայում: Նրանք մօտերքում ապրող քիւրդեր են, որոնք հրացանների ձայնին եկել են մի բան իմանալու: Նրանք, ինչպէս երևում է, սկզբում քիւրդի տեղ են ընդունում հայերին, որովհետև հրացաններն ուսերից ցած չէին բերում: «Տղե՛րք ջան, հասցէք« կանչեց ֆէդայիներից մէկը և 4-5 հոգի առաջ թռան: Քիւրդերն անմիջապէս դիրքեր բռնեցին, մերոնք էլ հասան և մի քանի րօպէից յետոյ արդէն կռւում էին մօտ քսան քայլից: Մերոնց համարձակութիւնը յանդգնութեան էր հասնում. չնայած անընդհատ տեղացող կրակին՝ նրանք դուրս եկան դիրքերից և քիւրդերի վրայ յարձակւեցին րհացանների միխառուն հարւածով: Մի քիւրդ և երկու ձի արդէն կռւում էին մահւան հետ. տեսնելով որ մերոնց ձեռքից պրծենլը դժւար է, քիւրդերը թողին դիրքերն ու փախան: Մերոնք նրանց ետևից. թշնամին երկու զոհ և ս տւեց ու անյայտացաւ. դիրքը մնաց մերոնց ձեռքում: Այդ միջոցին մեր ընեկրենրից մի ւորիշ խումբ էլ արևմտեան կողմում՝ Խանիկի դիրքում են թեթև կռւի բռնւում և կորստով յետ մղում քիւրդերին:

Արդէն բոլոր դիրքերն ապահովւած են:

Թեթև խմբակներ – հետիոտն կամ ձիաւոր – շարունակ մի կէտից միւսն էին թռչում վտանգւած դիրքերը զօրացնելու և կամ ձիւն էին հասցնում կռւողներին:

Մինչ մերոնք մի մասը դեռ կատաղաբար կռւի է մղում Թաւրարայի բլրի  վրայ, միւս մասը հանգստանում է:

Մի քանի դիրքերում կատարեալ անդորրութիւն էր տիրում. տղերքը հաւաքւելով իրար մօտ, բաց էին անում իրենց պարկերը, գաթա ու հալւա ուտելով ճաշում էին ու խօսացկում օրւայ եղելութիւնների մասին, և ընկած թանկագին ընկերներին յիշում... Այդ դիրքերումն էլ հանգստանում էին նաև մեր վիրաւորները, նախնական խնամքներն ստանում: Բանակի ֆէդայի-բժիշկը, թևեր վեր քաշած, մտեր էլ իր բուն դերի մէջ. լւանում էր նրանց վէրքերը, դեղ դնում ու կապում:

Դեռ չմթնած՝ պատերազմական խորհուրդ գումարւեց, պարզ էր խնդիրը. պէ՞տք էր մնալ ու շարունակել կռիւը թէ նահանջել:

Արշաւանքը հասած էր իր նպատակին: Մարզիկցիները բնաջինջ եղած էին: Ֆէդայիների երևումը կայծակի արագութեամբ տարածւելով շրջակայքում՝ անլուր սարսափ էր ազդել. մի քանի ժամում սահմանագլխի մօտ գտնւած բոլոր վրանները տեղափխել էիներկրի խորը՝ ապահո տեղեր. կարծես մի փոթորիկ սրբել ու քնշել էր դրանց բոլորին:

Բայց միւս կողմից՝ մինչև ժամը 4 – կէս օրից անց – բանակի շուրջը հաւաքւել էին մօտ 2,000 քիւրդ ձիաւոր, որոնց մէջ կային նաև Բաշ-Ղալայի տաճիկ զինւորներ. և դեռ սրանց 4 փարսախ հեռաւորութիւնից էին եկել: Եթէ հետևալ օրն էլ նոյն տեղը մնային՝ երկու օրւայ ճանապարհից, մինչև իսկ Վանի մօտաբնակ քիւրդերը օգնութեան կը հասնէին և կարելի է 10,000 հոգի շրջապատէին մեզ:

Այդ ասենք զգալի տարբերութիւն չէր ունենայ բանակի համար. դրանից աւելի մեծ թւի դէմ՝ կարող էր նա պաշտպանել լեռը: Բայց ամէն մարդ իր ունեցած փաշփուշտի կէսն արդէն սպառած էր: Կարօն արդէն իր 400 փաշփուշտը վերջացրել էր ժամը 3-ին, և հետագայ կռիւների համար վերցրել էր միւս ընկերներից:

Բանակն ունէր հետևաբար ծայրայեղ դէպքում երու օրւայ փաշփուշտ և շատ-շատ մէկ օրւայ ուտեստ: Մէկ օրից յետոյ թշնամիների թիւը այնքան մեծ կը լինէր, որ ճեղքել-անցնել կարելի չէր լինի, իսկ լեռան վրայ մնալ ու կռւել երկար ժամանակ անհնար էր փաշփուշտի և հացի սակաւոութեան պատճառով: Երկու պարագայումն էլ – ճեղքէինք թէ մնայինք – եթէ բանակը ամբողջապէս չկոտորւէր, կը կորցնէր սակայն իր մեծաագոյն մասը: Իսկ այդ կորուստը կը նսեմացնէր օրւայ փառաւոր յաղթութիւնը և ֆէդայու առասպելական սարսափն էլ կը ոչնչանար քիւրդերի մէջ:

Եւ պատերաազմական խուհուրդը բոլոր այդ նկատուների հիման վրայ, գրեթէ միաձայն որոշեց նահանջել:

Հրահանգ տրւեցաւ հարիւրապետներին, յիսնապետներին և տասնապետներին կարգի բերել իրենց մարդկանց և պատրաստ մնալ նահանջն սկսելու, մութն ընկնելուց յետոյ: Խաւարի մէջ հետքները կորցնելու համար,կ րակը պիտի դադարեցնէին և բաժան բաժան խմբերով պիտի սկսէին հանաջը:

Իջնելու ճանապարհը արդէն ուսումնասիրած էր յիսնապետը Դումանը (Ն.) մի ուրիշ ընկերոջ հետ. Արաուլի մէջքերից մէկն էր դա, որ երկու կողմում ձորեր ունենալով՝ հասնում էր այդպէս մինչև ստորոտը: Պաշտպանողական կռւի շատ յարմարութիւն ունէր այդ էջքը: Ապառաժէ դիրքեր, բնութեան ձեռքով ստեղծւած, և քիւրդերի անընդհատ կռիւների միջոցին և արհեստական կերպով ամրացրած, կողք կողքի կպած իջնում էին մինչև մէջքի կէս ճանապարհը:

Այդ երկուքն էլ մնացին մինչև երեկոյ այդ էջքի մօտ, հետևլով քիւրդերի շարժումներին, որպէսզի իսկոյն իմաց տային բանակին, եթէ սրանք փորձէին փակել նահանջի այդ ճանապարհը: Լաւ գիտենալով քիւրդերի խորամանկութիւնը և պատերազմական վարպետութիւնները, երկունք էլ լարւած էին պահում իրենց ուշադրութիւնը:

Մի բան, որ շատ կասկածելի էր դարձնում թշնամու բռնած դիրքը, այն էր, որ մօտ ութսուն ձիաւոր, հեռուն՝ մերոնց դիմացը, իջնել էին և ձիերին արածացնւոմ էին ամրգագետնի մէջ: Նրանք կէս օրից առաջ միայն մի անգամ փորձլ էին մօտենալ նահանջի համար որոշւած դարին և տենելով որ գնդակ է գալիս այնտեղից՝ քաշւել էին հեռու, և այնտեղ կարծես լոկ հանդիսատես էին լինում կռւին: Նրանք ո՛չ յարձակւում էին և ո՛չ մասնակցում կռւին, բայց հեռանում էլ չէին: Արևը մայր մտնելուց յետոյ միայն, նրանք հեծան իրենց ձիերը և գնացին դէպիապրսից բանակի սպիտակ վրանները, որոնք պարզ երեւում էին լեռան գագաթից:

Յետոյ իմացանք, որ դրանք պարից կառավրութեան բարեկամ քիւրդերից էին, որոնք լսելով կռւի ձայնը, բանակից եկած էին տեսնելու թէ ինչ է անցնւոմ և երեկոյեան վերադարձան իրենց տեղը առանց մի գնդակ արձակելու:

Կռիւը երբեմն թոյլ, երբեմն ուժեղ կերպով շարունակւեց ամբողջ օրը: Երեկոյեան դէմ մեր դիմացի պարսկական բլուրների վրայ ասեղ ձգելու տեղ չկար, այնքա՜ն քիւրդեր էին ժողովւել. օգնութեան եկողն այնտեղն էր իջնում: Ի՞նչ էին մտածում դրանք. վերջին յարձակմա՞ն էին պատրաստւում – ինչպէս իրենց վորութիւնն է – արևի մայր մտնելուց առաջ: Ժամը 5-ի մօտ ամէն բան պարզւեց: Երկու մեծ խմբերով գրոհ տւին նրանք մեզ  վրայ Թաւրաւայի և Խանիկի կէտերից: Երկրորդում մերոնք գործ ունէին նաև Խանիկից հասած թիւրք զինւորների հետ: Վերջին փորձն էր այդ, որ անում էին քիւրդերը մեր դիրքերը խլելու համար: Այդ ի՜նչ վայրենի ղաղակ էր որ բարձրացրին նրանք. հապա՜ ձիերի խրխնջիւնը, հրացանների ծուխն ու որոտը... Քիւրդը այդպէս է անում ամէն անգամ, երբ յուսահատ՝ ուզում է նահանջել, կամ վերջին փորձն անել թշնամին շփոթեցնելու և յաղթանակը խլելու:

Մերոնք դիմադրում էին հերոսաբար: Քիւրդերը իսպառ իրենց գլուխը կորցրին, երբ Թաւրաւայի ընկերներին օգնութեան հասան տղերքը. հիմա երկու կրակի մէջն ընկած էին նրանք. ո՛ւր էլ աշխատում էին փախչել, մեր «փնտռող-գտնող» գնդակը նրանց հանգիստ չէր տալիս: Ինչպէ՜ս էին կատաղում, երբ մեր գնդակները անընդհատ զոհեր էին խլում իրենցից, մինչդեռ իրենցը միայն փողի էր բարձրացնում մեզնից 20-30 քայլ հեռու: Իջնում էին ձիերից, քարերի ետևից փորձում էին աբրձրանալ, բայց գնդակահար ցած էին գլորում... Այդ ժամանակ ահա՛ ընկնում է և Ջաւար աղայի եղբայր իր 8 մարդկանցով, իսկ ինքը՝ Ջաւարը, վիրաւորւում է ճակատից վախն ընկնում էի սիրտը և այդ ամօթալի պարտութիւնից յետոյ նա առնում է իր մարդկանց ու փախչում: Այդ դիրքում մենք կորցրինք 4 ընկեր, իսկ թշնամին մօտ 30 հոգի:

Մինչդեօ այդ դիրքում կռիւն սկսում է մեղմանալ, բորբոքւում է Խանիկում, ուր մենք կռւում ենք համիդիէների և զինւորների հետ: որքա՛ն աշխատում ենք մի քիչ առաջ քաշել նրանց, չի լինում: Քարերի յետևից ո՛չ գլուխ են հանում և ո՛չ առաջանալու միտք ունեն: Մերոնք ակնդէտ սպասում են և բաւական է որ մի ֆէսի կամ փաթոթի ծայր նկատւի, իսկոյն ֆէդայու անշեղ գնդակը փոշի է հանում այնտեղից:

Ամօ՜թ է, ամօ՜թ, կանչում են մերոնք. «ղոչի» կռիւ է, ասպարէզ ելէք:

Բայց ում ես ասում. Հայհոյանքներով են միայն պատասխանում:

Մերոնք մի կողմից կռւում, միւս կողմից պարում են:

Լուսինը դուրս է եկել արդէն. Քիւրդերը ութն ընկնելուց յետոյ կռւելու սովորութիւն չունեն և կամաց-կամաց յետ են քաշւում: Հրացանաձգութիւնը դադար է առնում բոլոր կէտերի վրայ, բացի մէկից, ուր գտնւում էր հերոս Կարօն. 15-20 հոգի հաւաքած իր գլխին՝ նա կռւում էր աննման քաջութեամբ, այն էլ առանց պահւելու, այլ արձակ համարձակ 30-40 քայլից: Այդ միջոցին տրւում է և մեր հաւաքւելու նշանը. և մեր տղերքն էլ դիրքերը թողնելով՝ հաւաքւում են ձեան մօտ, որտեղից պիտի սկսէին առաջ շարժւել:

Բայց կռիւը դեռ շարունակւում է Կարօյի դիրքում: Մի տարօրինակ զուգադիպութեամբ, ո՛ւր որ գնում է այդ օրը Կարօն, կատաղի կռիւ էր մղւում այն տեղ: Այս անգամ էլ 5-10 քւիրդ ամենայն յամառութեամբ շարունակում էին հրացան արձակել և չէին ուզում հեռանալ: Իսկ Կարօն, – որ 2-3 ճպգո արդէն վայր էր ձգած նրանցից, – իր ըներոջ Կրետացու հետ մոնւմ է իր դիրքում, ուզում է նրանց փախցնել, և ապա երթալ միանալ նահանջող բանակին: ԱՅդ միջոցին Կարօյի մօտ հասնում են մերձակայ դիրքերից վերադարձող վերջին ընկերները և ամէն ջանք գործ են դնում նրանց էլ իրենց հետ առնելու և որոշւած տեղն իջնելու, բայց չեն յաջողում:

«Սրանց հէ՛րն անիծած, պատասխանում է Կարօն, ես դեռ պէտք է կռւեմ»:

«Բայց հրաման է տրւած քաշւելու, տղքերը գնացին, մեզ չեն սպասի,» ասում են ընկերները և իզո՜ւր աշխատում են համոզել նրան:

Տեսնելով որ յամառում է նա, ընկերները հեռանում են մտածելով որ յետևից կը գայ ու կը հասնի: Բայց Կարօն ամօթ է համարում իր թիկունքը դարձնել մի բուռը քիւրդի առաջ և մնում է կռւելու, չնայելով որ դեռ առաւօտեան կռիւներում վիրաւորւած էր իր աջ թևը... Նա է՛լ չի վերադառնում... նրա կողքին ընկնում է նաև մի ուրիշ հերոս՝ Կրետացին, որ չի ուզում բաժանւել ընկերից... 

***

Գիշերւայ ժամը 10-ն է արդէն. Լուսնի կաթնագոյն շողերը սփռւած են սարերի ու բլուրների վրայ: Հեռւից լսւում են դեռ հրացանների որոտը...

Լուսնի լուսով և գնդակների երժաշտութեան տակ յաղթական բանակը պատրաստւում է նահանջել Արաուլից... ֆէդայիները սկսում են իջնել, լուռ, խումբ խումբ, իրարից անջատ, դէպի Արաուլի ստորոտը:

Օրւայ բազմազան տպաւորութիւններից գրգռւած նրանց երևակայութեան առջև պատկերներ են որ յաջորդում են իրար... հրդեհի բոցերը, արիւնթաթախ դիակների կոյտերը... նրանց ականջում հնչում են դեռ ընկերների յաղթական ուռռաները, թշնամու արհաւրալից աղաղակները, կանանց և երեխաների վայնասունը... Յանկարծ ցցւում են նրանց մազերը. նահատակ ընկերների, 19 քաջերի դալկահար դէմքերն են որ առաջ են գալիս կարծես նրանց ճանապարը կտրելու... Կանգ է առնում ֆէդային մի վայրկեան. չդառնա՞յ արդեօք նրո մահ ձգելու թշնամու շարքերի մէջ, չէ՞ որ անկարելին գոյութիւն չունի այլեևս իր անունի և գնդակների առջև: Բայց վարանումը մի վայրկեան է տևում. նա զինւոր է հիմա, և նոր կռիւների համար էլ պէտք են իր ուժերը... հարկը ստիպում է հիմա նահանջել, բայց առիթները չեն պակսիլ այլևս ընկերների վրէժն էլ առնելու...

«Դրօշակ» - 25 Նոյեմբեր 1897
Թիւ 15