| Վերը, ձախէն աջ՝ Խաչիկ Մարտիրոսեան (Շումլացի, «Կայծակ» խմբի բժիշկը), Յարութիւն Բեբէզեան (Արդվինցի, Ջրաբերդի Կ. Կօմիտէի անդամ. 902-903), Երուանդ Համամչեան (հին անուն՝ դ.Հայկոփ-Թորոս, Լևոնի (հայրանուն), Ալեքսանդրօպօլցի, Ջրաբերդի Կ. Կօմիտէի անդամ 902-903), Բարսեղ Թիրեաքեան (Խան, «Կայծակ» խմբի խմբապետ) Վարը՝ Յովհաննէս Յապզեմալեան (Ալեքսանդրօպօլի կօմիտէի անդամ 903 թ.), Հմայակ Չմշկեան (Ալեքսանդրօպօլցի, «Կայծակ» խմբի խմբապետի օգնական) Նկարուած են «Կայծակ» խմբի ճանապարհ քցելիս, «Վտակ» գիւղում, 1903 սեպ 15-ին: (Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան թանգարան-հիմնադրամին) |
Ոչ պաշտօնական. Այստեղ կը հրապարակուին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնաթերթ «ԴՐՕՇԱԿ»-ի, եւ տարբեր երկիրներու մէջ, տարբեր ժամանակներու հրատարակուած Հ. Յ. Դաշնակցութեան պատկանող պաշտօնական կամ ոչ-պաշտօնական մամուլէն պատմական եւ կարեւոր լուրեր, յօդուածներ, տեղեկութիւններ:
01 October, 2021
Բասենի եւ ԴալիԲաբայի Կռւում Ընկած Ֆէդայիները
30 September, 2021
ՀԵՌԱԳԻՐ
![]() |
| «Կայծակ» խմբի 5-րդ տասնեակը (Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան թանգարան-հիմնադրամին) |
Պարսկաստանում ստացւած մի նամակից մեզ հեռագրում են հետեւեալ կտորը.
«Դաշնակցութեան» զինակիր խմբերը, հետեւակ եւ ձիաւոր, մօտ հարիւր հոգի, մի քանի մասերի բաժանւած, սեպտեմբեր 17-ին (հ.ին տ.ոմարով) յաջողութեամբ անցան ռուս-տաճկական սահմանը: Հետեւեալ օրը, ճանապարհին, սահմանից 6-8 վերստ հեռու, խմբերից երկուսը նկատւում են հովիւներից եւ շուտով շրջապատւում են զօրքերով, թուրք խուժանով եւ քուրդ աշիրաթներով:
28 September, 2021
Անդրանիկը Սիւնեաց Երկրում. Ե. Ինքնապաշտպանութեան Կազմակերպում
Ղարաղշլաղի աւերումից յետոյ, թուրքերն այնքան սրտանպդեւցին, որ իջան եայլաղներից իրենց լքած գիւղերը եւ կրկին փակեցին խճուղին, այնպէս որ երթեւեկութիւնը կրկին Դարաբասի լեռնային դժւարին ճամբովն էր կատարւում: Սեպտ. 27-ին այդ ճամբով երրորդ պատգամաւորութիւնն եկաւ Գորիսից, Զանգեզուրի Ազգային Խորհրդի կողմից՝ խնդրելով շուտափոյթ օգնութիւն:
27 September, 2021
Թերթօն - ՀՅԴ 9րդ Ընդհանուր Ժողով. Ն. Աղբալեանի ճառը
![]() |
| (Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան թանգարան-հիմնադրամին) |
Արեւելեան եւ Հայաստանի Բիւրօների կողմից Հ.Յ. Դաշնակցութեան 9-րդ ընդհանուր ժողովի հանդիսաւոր նիստը բաց է անում ընկ. Աղբալեանը հետեւեալ ճառով.-
26 September, 2021
Յայտարարագիր Կովկասեան Գործունէութեան Առթիւ. ՀՅԴ Ե.րդ Ընդհանուր Ժողով
Հ. Յ. Դաշնակցութեան Ե.-րդ Ընդհանուր Ժողովը կանգնած է քաղաքական երկու տարբեր պատկերների առջև: Մինչ մի կողմից գալիս ենք Թիւրքիայի մեր քսանամեայ կռիւների փայլուն յաղթանակն արձանագրելու, մինչ Իրանի պատմութեան մէջ՝ մեր մասնակցութեամբ բացւած նոր շրջանն ենք աւետում, մինչ երկու երկիրների բռնապետների տապալումը և ուժասպառ ժողովուրդների վերածնութիւնն ենք ողջունում,– այնտեղ՝ Ռուսաստանում սև րէակցիան է, որ տիրող է, յաղթական: Ժողովրդի դէմ յայտարարւած պատերազմն է, որ շարունակում է մղւել յամառ ու անողոք. այնտեղ՝ արիւնոտ, նոր, մեծ պայքարի հեռանկարն է, որ դրւած է սպառնալից:
25 September, 2021
Յայտարարագիր Հ. Յ. Դ. Հինգերորդ Ընդհանուր Ժողովի
Ողջունելով Հին Րէժիմի տապալումը Օսմանեան Պետութեան մէջ, ուր նախկին կարգերու աւերակներուն վրայ կը ձևաորւի ազատութեան շէնքը, Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովը, – քաջալերւած քսանամեայ յեղափոխական դրական աշխատանքով, զոր մտցուց վերածնութեան գործին մէջ, լցւած խորունկ յարգանքով անզուգական զոհերու յիշատակին հանդէպ, որոնք դուրս եկած մեր ժողովրդի ցաւէն և ծոցէն, իրենց բողոքով, իրենց արիւնով, իրենց հերոսական մահով, Կուսակցական դրօշի տակ, նոր կեանքի խարիսխը կռեցին, – պարտք կը համարի յայտարարել ի գիտութիւն Թուրքիոյ բոլոր ժողովուրդներուն և յատկապէս հայ ժողովուրդին.
24 September, 2021
Լիպարիտ Նազարեանց
Տերեւաթափ է:
Աշնան հողմը կը մերկացնէ իր կանաչ գեղեցկութենէն հաստարմատ կաղնին, որուն տերեւները մէկիկ մէկիկ կը թափթփին:
Տերեւաթափ է մեր կեանքի մէջ ևս:
Մէկիկ մէկիկ կ'իյնան կանաչ գեղեցկութիւններն ու հարստութիւնները մեր հանրային կեանքին: Համօ, Նիկոլ և այժմ Լիպարիտը:






