02 November, 2022

Տէրրօր Վանում

Հոկտեմբեր 20/2-ին տէրրօրի ենթարկւեց Կոմիտաս Քահանան:

«Դրօշակ» - 18 Դեկտեմբեր 1896
Թիւ 28

ԹՈՐՈՍ. Գալուստ Ալոյեան (1863-1914)

Բայազէտի գրաւումից մի երկու ժամ առաջ դաւադիր քրդի գնդակին զոհ է գնում Դաշնակցութեան ամենահին անդամներից մէկը – Խանասօրի մարտիկ Թորոսը, որ 25 տարի ամենաջերմ կերպով նուիրուած գործում էր հայոց դատի համար:

Ճակատագիրը շատ անողոք և դաժան կերպով հարուածում է մեր ամենանուիրական և ազնիւ գործիչներին և այդ մի այնպիսի ժամանակ երբ նրանց կարիքը ամենասուր կերպով է զգացւում, երբ նրանց տեղը այժմ բռնող չունենք:

Թորոսը, այդ ազնիւ և անխոնջ գործիչն էլ գնաց:

30 October, 2022

Կարսի Յանձնումը

Ոչ մէկ դէպք թերեւս այնքան վիրաւորիչ, աններող եւ չարակամ քննադատութեան ենթակայ եղած է հակադաշնակցական հայերու կողմէ որքան Կարսի անկումը:

Կարսը, ինչպէս յայտնի է, ինկաւ 1920-ի աշնան, երբ Կարսը պաշտպանելու կոչուած հայկական պահակազօրքը մերժեց կռուիլ Քեազիմ Քարապէքիրի բանակին դէմ եւ բերդը թշնամիին յանձնեց առանց դիմադրութեան:

Հ. Յ. Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովի Փակումը

Կիրակի օր, ..., փակւեց Հ.Յ. Դաշնակցութեան իններորդ ընդհանուր ժողովը, որը տեւեց աւելի քան մէկ ամիս: Պատերազմի ու յեղափոխութեան փոթորկոտ տարիների ընթացքին կուտակւել էին բազմաթիւ հրատապ լուծում պահանջող հարցեր, եւ դրանով է բացատրւում, որ այսքան երկար տեւեց ժողովը, որ իր աշխատանքներն սկսեց սրտառուչ համերաշխութեամբ ու եռանդով եւ նոյն տրամադրութեամբ էլ աւարտեց: 

26 October, 2022

Լեւոն Քալանթարեան

Մէկը վերջին Մոհիկաններից հին սերնդի:

Ծնւել է 1879 թւի Մարտ 13ին* Զաքաթալայում (Ադրբէյջան, Նուխիի մօտ) բարեկեցիկ ընտանիքում:

Մանկութեան շրջանում յաճախում է տեղի ծխական դպրոցը եւ ապա ռուսական քաղաքային դպրոցը:

ԽՈԽԱ. Յարութիւն Յարութիւնեան

Իր բովանդակ կեանքը, իր մտորումներն ու գաղափարները գոյն ու բովանդակութիւն ստացան, կազմակերպւեցին ու հաստատուն, անխախտ հիմերի վրայ դրւեցին իր պաշտած կուսակցութեան՝ Հ. Յ. Դաշնակցութեան նւիրական յարկի տակ. ո՞ւր եւ ե՞րբ կուսակցութիւնը հրահանգեց գնալ, անտրտունջ մեկնեց խորը գիտակցութեամբ ու նւիրումով:

24 October, 2022

Ժողովրդական Հերոսը՝ Սերոբ-Աղբիւր

Gloria victis! 

Տարօնի առիւծը նահատկւեր է:

Չենք կրնար չողբալ իր անսպասելի մահը եւ չհիանալ միանգամայն ժողովրդի այդ սրտոտ, աննկուն եւ հարազատ զաւկին վրայ:

Անոնցմէ էր Սերոբ, որոնց մայրերը բացառիկ աստղերու տակ կը ծնին, եւ որոնց հոգուն մէջ անցեալէն մոռցւած դիւցազնական վեհութիւն ու շնորհք մը կան: