29 January, 2024

ՇԱՒՐՕ. Մկրտիչ Միսաքեան

Ծննդեամբ կարսեցի էր Շաւրօն, կրթութիւնը ստացած նախ Գէորգեան Ճեմարանում, որտեղից արձակւեց «ըմբոստութեան» պատճառով, եւ ապա Ներսէսեան դպրոցում: Վերջերս գիւղական գրագրի պաշտօն էր վարում Ղարսի շրջանի մէջ եւ մասնակից էր հայկական դատի համար աշխաոտղ շրջաններին: 

28 January, 2024

Արամ Փաշա

Վանում մի խումբ խաչագողներ տաճկական կեղծ ոսկիներ են շինում եւ աշխաոտւմ տարածել ժողովրդի մէջ:

Առաջին զոհերից մէկը դառնում է մի քիւրդ գիւղացի, որ ոչխար է բերած լինում քաղաք ծախելու եւ ընկնում է դրամանենգների ձեռքը: Սրանք առնում են նրանից ոչխարները եւ տալով նրան 9 կեղծ ոսկի՝ ճանապարհ գնում:

27 January, 2024

Արամն Ու Իր Ընկերները

Ձախէն աջ՝ Իսաջան Առաքելեան, Վանայ Իշխան (Նիկոլ Տէր Պօղոսսեան), Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննէսեաան), Կոստի (Կոստեայ Համբարձումեան, Թորգոմ (Թուման Թումեանց), Մենակ (Գէորգ Առստամեան)

Արամի աւագ եղբայրները, պարապում էին զանազան գործերով. մէկը նրանցից ծառայ էր ռէալական դպրոցում, միւսը ձիեր էր պահում եւ վարձով տալիս. չնայած իրենց աննախանձելի նիւթական դրութեան՝ եղբայրները Սարգսին (Արամի իսկական անունը) տալիս են Շուշիի թեմական դպրոցը: Սարգիսը աչքաբաց էր, նա թէ դպրոց էր յաճախում եւ թէ տանը ծառայում, կատարելով զանազան տնային գործեր: 

26 January, 2024

Մէկը Միւսով Պիտի Շնչէ. Շաւարշ Միսաքեան

Հայաստան եւ Հայկական Արտասահման երկու թեւերն են միեւնոյն ամբողջութեան: Երկու զանգուածներ, որոնք իրար պիտի լրացնեն հայրենի հողին վրայ: Միացեալ եւ ազատ:

24 January, 2024

Լօլաձէի Ահաբեկումը

1905-ի ռուսական առաջին յեղափոխութեան վիժումից յետոյ, որի պատճառները շատ բարդ են, իրենց յանդգնութեամբ եւ գազանութեամբ աչքի ընկան մի շարք ցարական պաշտօնեաներ, մասնւաորապէս Կովկասի մէջ:

Սրանց թւին պէտք է դասել նաեւ Լօլաձէին, որ 1906 թւի ընթացքում Թիֆլիսի մէջ գլխաւորապէս իր ազգակից վրացի յեղափոխականների ձերբակալմամբ եւ վերջիններիս կողմից իր վրա կատարւած մի շարք անյաջող մահափորձերի պատճառով, օրւան մարդ էր դարձել:

19 January, 2024

Բեկոր Մը Ռոստոմի Կեանքէն

Երեւանի մէջ, համեմատաբար երկրորդական փողոց մը մկրտած էին Ռոստոմի անունով: Զինքը շատ մօտէն ճանչցողի մը համար ասիկա շատ քիչ գնահատում էր, բայց պոշեւիկեան կառավարութիւնը ադ ալ շատ տեսաւ իրեն:

18 January, 2024

Ռոստոմը

Վերջին 30 տարուան յեղափոխական պատմութեան մէջ Ռոստոմը կը գրաւէ բացառիկ դիրք: Նա ոչ միայն թիփիք ներկայացուցիչն էր գաղափարական եւ անձնազոհ այն սերունդին, որ ղեկավարեց վերջին տասնեակ տարիների մեր հասարակական-քաղաքական կեանքը, այլ եւ եղաւ հիմնադիրը այն հոսանքին, նրա մեծ դաստիարակիցը՝ ոչ միայն խօսքով, այլ եւ իր անհատական եռուն մասնակցութեամբ եւ գործնական կեանքով: Նա հիմնադիրն էր Հ. Յ. Դաշնակցութիւն կուսակցութեան, փրօփականտիստը նրա ծրագրի եւ իտէալներու, տարածողը նրա գաղափարներու եւ իրագործողը՝ նրա որոշումներու: