10 February, 2025

ՀՅԴ Բիւրոյի դամբանականը՝ Սօսէ Մայրիկի յուղարկաւորութեան

Սօսէ Մայրիկի յուղարկաւորութեան ընթացքին Ընկ. Գաբրիէլ Լազեանի դամբանականը՝ Հ. Յ. Դաշնակցութեան Գերագոյն Մարմնին (Բիւրօ) կողմէ 

Դամբանականը արտասանուած է Եգիպտոսի Աղեքսանդրիա քաղաքի Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցիին մէջ, Սօսէ Մայրիկի յուղարկաւորութեան ընթացքին (Երեքշաբթի, 10 Փետրուար 1957):

Սօսէ Մայրիկի Փառաշուք Յուղարկաւորութիւնը

«Յուսաբեր»ի Աղեքսանդրիոյ թղթակիցը կը գրէ Աղեքսանդրիայէն, փետր. 10 թուականով.-

Այսօր, կ.վ. ժամը 3-ին, Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցիին մէջ, տեղի ունեցաւ Հայ Ազատագրկան Շարժման անմեռ դէմքերէն Աղբիւր Սերոբի արժանաւոր կողակցին՝ Սօսէ Մայրիկին թաղման արարողութիւնը: 

Զէյթունը Անձնատուր

Տխուր ու դառն փաստը տեղի է ունեցել – Զէյթունը անձնատուր ու զինաթափ է եղել:

Ապստամբ Զէյթունի ու սուլթանական կառավարութեան մէջ «միջնորդի» դեր կատարող եւրոպական պետութիւնները յաջողութեամբ կատարեցին իրենց ստանձնած պաշտօնը:

09 February, 2025

Հայ-Թաթարական Ընդհարումներ

1905 թւին էր, որ պատահեց այս դէպքը: 

Ռուս պետութիւնը չէր կաորղ մատների արանքով նայել հայերի ազատական ձգտումներին: Ամբողջ կայսրութիւնը մի կողմ հայերը միւս  կողմը: Նրանք յանդուգն էին, ապստամբ ու անհաշտ: Տարիներ էր, որ Թուրքիայում կռւում են եւ նորերս էլ այնքան երես են առել, որ ուզում են նոյն խաղը Ռուսաստանի գլխին խաղալ: Այն ուղղակի չկարողացաւ զսպել հայերին: Ռուս յեղափոխականները հետեւելով հայերին, գլուխ են բարձրացրել եւ պահանջներ են ներկայացրել Ցարին: Վրդովւած է ամբողջ Ռուսաստանը եւ ազատ կարգերի հաստատում է ուզում: Այդ հանգամանքներում հայերը աւելի վտանգաւոր էին դարձել: Շուտով նրանք էլ ձեռք կը մեկնէին յեղափոխականներին եւ նոր բրադութիւններ կը ստեղծէին: Ուրեմն, արագ եւ վճռական քայլեր պէտք էր վերցնել:

08 February, 2025

Հայ-Թաթարական Ընդհարումները

Կովկասահայ կեանքի մէջ ոչ մէկ դէպք այնքան խոր հետքեր չի ձգած, որքան ահյ-թաթարական ընդհարումները: Պէտք է ասել, որ 20րդ դարու առաջին երկու տասնամեակները կովկասահայ ժողովրդի համար հարուստ եղան պատմական դէպքերով: Եկեղեցական կալուածների գրաւում, ռուսական առաջին յեղափոխութիւն, ազգամիջեան կռիւներ, Ստոլիպինեան յետաշրջում ու Լիժինեան հալածանք, աշխարհաւեր պատերազմ ու կամաւորական շարժումներ, ռուսական մեծ յեղափոխութիւն ու բոլշեւիկեան յեղաշրջում, Հայաստանի Հանրապետութեան ծագում ու ապա խորհրդայնացում...

06 February, 2025

Բագւի Դէպքերը I

Բագու 10/23 փետրւարի

Կաոավարութիւնը հասաւ իր նպաաակին, ամիսներից ի վեր նա թիւրք ամբոխին գրգռում՝ էր հայերի դէմ. վերջերս սկսեց նաև զինել: Թիւրք Աշիր բէյի փետրւարի 6-ին տեղի ունեցած սպանութիւնը եղաւ ազդանշան: Կառավարութիւնը, ուզենալով խեղդել սպասւող զինւած ցոյցը, որի մասին լուրեր էին պտտում քաղաքում՝ դիմեց իր սովորական «միջոցին»: Ահա փաստեր:

Ե՞րբ Արդեօք Կը Խրատւենք

Գազանացած խուժանը երեք օր շարունակ կոտորում ու հրդեհում էր հայոց թաղերի մէջ եւ հայ ազգաբնակութիւնը փախչում էր խելակորոյս, պատսպարւում անկիւնները, գնդակահարւում կամ մորթւում. ահա մերկ, այլանդակ, անպատիւ իրողութիւնը, որ մեր դարեւոր նախատինքն է, մեր յաւիտենական պատուհասը...

Ջարդւա՜ծ, մի՜շտ ջարդւած...