16 March, 2025

Կովկասահայի Տագնապը

«Այս է իմաստութեան վերջին խօսքը–
Նա է միայն արժանի ազատութեան եւ
Կեանքի, ով որ ամէն օր կռւով նւաճում է նրանց»:
Գէօթէ («Ֆաուստ») 

1825 թւին «Խելքից պատուհաս»-ի հռչակաւոր հեղինակ և Արևելքին քաջ ծանօթ Գրիբօեդով իր բարեկամ Բէգիշեվին Թէոդոսիայից ուղղած մի նամակում գրոմւ էր. «Ջենովացիներից և հովիւ-թաթարներից յետոյ Ղրիմ եկանք մենք (ռուսներս) – ընդհանուր ժառանդներս, – իսկ մեզ հետ նաև՝ աւերման ոգին, այդ սովորական մեր ուղեկիցը Արևելքում և Արևմուտքում»:

14 March, 2025

Գարեգին Նժդեհը՝ Քրիստափոր մասին

Խորհրդածութիւններ Քրիստափորի մահարձանի առաջ

-Նրանց գործերը կշռեցի եւ գտայ հաւասար իրենց փառքին – պատմական որոշ դէմքերի մասին ասում է պատմութիւնը:

Կշռեցի Քրիստափորի գործերը եւ գտայ որ նրա փառքը չի համապատասխանում իր գործերին, գտայ որ իր փառքն աւելի համեստ է քան իր գործերը, այդպէս պիտի խօսի վաղուայ անաչառ պամտութիւնը, այսպէս պիտի վկայէ ապագան:

13 March, 2025

Պատմաբան Լէոն՝ Քրիստափորի մասին

Լաւ Մարդու Յիշատակին

Բագուի լրագիրներից մէկի առաջին երեսում – մի շարք սեւ յայտարարութիւններ: Սեւ ենք անուանում մենք, լրագրական աշխատողներս, այն յայտարարութիւնները, որոնք հաստ սեւ շրջանակների միջից գուժում են մէկի մահը:

11 March, 2025

Քրիստափորը Բանաստեղծ

Հ. Յ. Դաշնակցութեան Դիւանի պատմական նիւթերի մէջ պահւած է Քրիստափորի ձեռքով գրւած հետեւեալ երկու ոտանաւորը: Առաջինը, թւում է թէ, Քրիստափորի իր յօրինածն է եւ այնպէս հարազատօրէն յատկանշում է մեր մեծ վարպետի հոգին: Երկրորդը Քրիստափորի կատարած թարգմանութիւնն է ռուս բանաստեղծ Պ. Վէյնբերգից: Այս թանկագին նշխարները ներկայացնում ենք ընկերներին, իբրեւ անակնկալ նւէր Հ.Յ.Դ. Օրւայ առթիւ:

08 March, 2025

Փոխան Ծաղկեպսակի

Մի երիտասարդ Դաշնակցական, որ հմայուել էր հայ հերոսների փառքով, հարց տուաւ Դրոյին.

Ի՞նչպէս կարելի է երբեք վախ չունենալ, մշտապէս անվախ լինել:

Դրօն իր խորաթափանց հայեացքը սեւեռեց երիտասարդի աչքերի մէջ, ուր կարդաց անկեղծութիւն եւ հոգեկան վերացում:

02 March, 2025

Վանի Հայ Հասարակութեան. ՀՅԴ Վասպուրականի Կեդր. Կօմիտէ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Վասպուրականի Կեդրոնական Կօմիտէն կը հրահանգէ:

01 March, 2025

Վասպուրական եւ Մինարէթ (Սամսոնի յիշատակին)

Անցեալ դարու երկրորդ կէսէն սկսած Արևմտահայ ազգային ազատագրական եւ յեղափոխական շարժումներու ամբողջ պատմութեան մէջ իր նշանակալից դերն ունեցած է Ատրպատականը, իբրեւ նախապատրաստական աշխատանքների յարմարագոյն գետին: Մասնաւորապէս նահանգի սահմանամերձ գաւառները՝ Կապուտան (Ուրմի), Մինարէթ (Սալմաստ), Խոյ եւ Մենաւոր (Թադէոս Առաքելոյ վանքը), սահմանակից լինելով Վասպուրական աշխարհին, կենդանի հաղորդակցութեան գծերով կապւած էին նրա հետ եւ այդ ուղիով աշխատանքները կը ծաւալէին Տարօն-Տուրուբերան եւ Սասուն: