Նոյեմբեր 3-ին Սօչիում Հ.Յ. Դաշնակցութեան ահաբեկիչների անվրէպ գնդակից մահւան
մատնւեց Լօօ գիւղացի յայտնի մատնիչ Մեսրոպ Մինասեանը:
Տերրօրիստները ազատ են:
Այս Մեսրոպը ծանօթ եւ վաղեմի մատնիչ է. նա առաջինը սկիզբ դրեց մատնութիւններին
համեմատաբար մաքուր ճանաչւած այդ շրջանում՝ դեռ 1905-ին մատնելով դրացիներին զէնք պահելու
մէջ:
Թւում էր, թէ նախազգուշացումը բաւական պիտի լինէր յետ կենալու զզւելի արհեստից,
սակայն նա կազմակերպութեան առաջին քայլը թուլութեան նշան համարելով, սկսաւ աջ ու ձախ
մատնութիւններ անել, անմեղներին բանտարկել տալ, աքսորի ենթարկել ու կաշառքներ վերցնել՝
միացած խուլիգան ու մեքենայ պատշօնեաների հետ:
Իր զզւելի արհեստի մէջ անընդհատ յառաջադիմելով՝ ամբողջ Չերնօմօնեան նահանգում սարսափ
տարածեց, գիւղական ժողովրդի առաջ այլասերման ճանապարհ բաց արեց, ճարպիկ գործակալ դառնալով
սեւ րէակցայի սեւ գործունէութեան:
Արդ, նա չքացաւ, որպէս մի զզւելի տիպ, մի աւելորդ անգամ եւս ապացուցելով, որ մատնիչներին ու դաւաճաններին չկայ փրկութիւն յեղափոխականի արդար ու վրիժառու գնդակից եւ որ այդպիսիներն
ուշ կամ կանուխ իրենց արժանի պատիժը պիտի կրեն:
Ո՛չ րէակցիան, ոչ էլ աշխատաւոր ժողովրդի թշնամի մի իշխանութիւն կարող է փրկել նրանց
անդառնալի կորստից:
Թո՛ղ կոչրեն մատնիչներն ու դաւաճանները:
Կեցցէ՛ աշխատաւոր դասի պաշտպան յեղափոխութիւնը:
Հ.Յ. ԴԱՇՆ. ԿՈՎԿ. ԱՀԱԲԵԿԻՉ ՄԱՐՄԻՆ
«Դրօշակ» - Նոյեմբեր-Դեկտեմբեր
1908
Թիւ 11-12 (198)