...«Այսպէս վերջացաւ մեծ
հիացում
Ու մեծ սարսափ ներշնչող
Սերոբ-փաշան,
Ազատութեան ծարաւի, իդէալով
տոգոր-
ւած, միշտ լաւին ձգտող մի
բնաւորութիւն»...
Դ.-ը Վ. ԲէԼՔ
Ոսկէ գագաթը բանձրիկ Նէմրութայ
Վա՛ռ-վառ կը շողայ մէջ Վանայ ծովուն.
Ազիզ անունդ, քաջ Սերոբ-փաշայ,
Ալմաստով փէլուն մէջ մեր սրտերուն.
Թո՛ղ արարքներուդ արժանի գովքն էլ՝
Խղճուկ գուսանիս անզարդ երգերում
Ջինջ աղբիւրի պէս գլայ, գլգլայ...
Նէմրութայ սարը հազար ակն ունի՝
Հազարն էլ Մըշու դաշտն ի վայր կերթայ,
Մենակ Սերոբի աղբիւրը սրտի
Խեղճ ժողովրդի սրտի մէջ կերթայ–
Ազատ օրերի, դալար օրերի
Ծարաւ ժողովրդի սրտի մէջ կերթայ...
Նէմրութայ սարը քառսուն ժէռ ունի,
Քառսունի գլխուն մարմար քարափ կայ,-
Էն քարփի վրայ արծիւն է նստեր–
Ժէռերի արքան իր գահի վրայ–
Ու կտուցի մէջ մի սիրտ է բռներ,
Եւ զիլ կը կանչէ, չորս դին ձէն կուտայ
Սարերի արքան ամպերի վրայ...
-«Է՜յ, ականջ արէ՛ք, հովե՜ր ու հաւքե՜ր,
Կտրիճ Սերոբի սիրտն է կըտցիս մէջ,-
Սիրտը, որ ձեզնէն բանձրանց կը թռնէր:
Է՜յ, ականջ արէ՛ք, սարե՛ր ու ձորե՛ր,
Սերոբ-փաշայի սիրտն է կըտցիս մէջ,
Սիրտը, որ ձեզնէն մեծ էր ու խորն էր:
Սերոբ-Աղբիւրը ազատ Նէմրութից
Աղբիւրի նման վազեց լեռն ի վայր
Ու հեղեղ դառաւ, ահ ու մահ սփռեց,
Զարկեց ու ջարդեց հայու դիւշմնին՝
Քուրդին ու թուրքին հարո՛ւր ու հազա՛ր:
Ա՜խ, քուրդն ու թուրքը վախկոտ են, նամարդ,
Սիրտ չունին կայնել ճակատ առ ճակատ.
Փաշայ, փատիշահ աղւէս են, նամարդ,
Սիրտ չունին կռւել ճակատ առ ճակատ:
Եօթ տարի բոլոր ետեւէդ ընկան,
Շւաքդ տեսան, եօթը ծակ մտան.
Վերջն հազար դաւով, հազար խազերով
Ընկար, քա՜ջ Սերոբ... Ու երբ դուն ընկար,
Ես եկայ, հասայ, սիրտդ հանեցի,
Որ գէշ դիւշմնին փայ-բաժին չըլնի:
«Իգիթ սիրտը քաջ Սերոբի
Արեւի պէս Նէմրութ սարում լոյս կուտայ.
Ու քարերում, սեւ հողերում,
Թէկուզ թաղեմ՝ չի մարի,-
Սուրբ վաթանի, ազգի սիրուն
Չուր յաւիտեան չի մարի:
Կտրիճ սիրտը քաջ Սերոբի
Արեւի պէս
Նէմրութ սարում բոց կուտայ.
Սարի սառուց, ձիւների մէջ
Թէկուզ թաղեմ՝ չի սառի-
Ժողովրդի ազատ օրւայ,
Պատւի սիրուն՝ չի սառի,
Չուր յաւիտեան չի սառի»...
Նէմրութայ սարը հազար ակն ունի,
Հազարն էլ Մըշու դաշտն ի վայր կերթայ.
Մենակ Աղբիւրի աղբիւրը սրտի
Խեղճ ժողովրդի սրտի մէջ կերթայ-
Ազատ օրերի, դալար օրերի
Ծարաւ վաթանի սրտի մէջ կերթայ...
ՀԱՅ-ԳՈՒՍԱՆ
Թիւ 5 (116)