Ի՞նչպէս Սպաննուեցաւ Ճէմալ Փաշա Թիֆլիզի Մէջ
1922 թուին էր:
Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիզի Բէհբութեան փողոցում ես հացթուխի խանութ ունէի:
Այդ նոյն փողոցում գտնւում էին Չեկայի հիմնարկութիւնները եւ հրշէջների հաստատութիւնը:
Մի օր, առաւօտեան մօտ ժամը 10-ին, իմ խանութը մտան երեք հոգի: Նրանք ինձանից հաց գնեցին: Մէկը նրանցից մի շիշ օղի հանեց գրպանից, իսկ միւսը՝ մի բաժակ: Օղու շիշի բերանը բացին եւ հերթով սկսան խմել օղին նոյն բաժակով եւ ուտել հացը:
Հէնց որ վերջացրին, նրանցից մէկը թուրքերէն ասաց իր ընկերոջ «Տե՛ս, գալի՞ս են թէ ոչ»:
Ընկերը դուրս եկաւ փողոց եւ իսկոյն վերադարձաւ՝ թուրքերէն յայտնելով որ գալիս են:
Երեքն էլ անմիջապէս դուրս եկան փողոց:
Ես հասկացայ որ սրանք թրքահայեր էին: Շիշը եւ բաժակը սեղանի վրայից վար դրի եւ անցայ դէպի պատուհանը՝ տեսնելու թէ ի՞նչ կ'անցնի կը դառնայ: Թուրքերէն խօսիլը կասկած առաջ բերած էր իմ մէջ:
Խանութի դռնից դուրս եկայ եւ տեսայ, որ հեռուից երեք հոգի, մորթէ գլխարկ դրած, գալիս են ծանր քայլերով: Իսկոյն իմացայ, որ սրանք Թուրքեր են:
Երբ նրանք մօտեցան տասը քայլի վրայ, յանկարծ Հայերից մէկը սկսեց հայհոյել.
–«Շո՛ւն Ճէմալ, դու կը կարծէիր թէ հայ ազգը անտէ՞ր է, որ Տէր-Զօրի մէջ 200,000 կին ու երեւայ սպաննել տուիր»...
Բայց հայ տղաները միջոց չտուին. վերկենապէս տասըհարուածեան մաուզէր ատրճանակները քաշելով երեքին էլ ճակտից խփեցին: Երեք Թուրքերն էլ դէմքերի վրայ փռուեցան գետին:
Հայ տղաները իրենց բաճկոնի գրպանից ձախ ձեռքով հանեցին երկրորդ ատրճանակը եւ սկսան շրջանակաձեւ կրակել, որպէս զի շփոթութիւն ձգեն ժողովրդի մէջ:
Փողոցի մէջ անցուդարձ անողները սկսան փախչիլ:
Ահաբեկիչները «մեղքը քո վզին» ասելով՝ խփեցին այդ զինուորին էլ եւ իրենք հապճեպով փախան ու անյայտացան:
Հինգ վայրկեանից վերջը, ամբողջ փողոցը լեցուեցաւ չէկիստներով, հրշէջներով եւ զինուորներով:
Եկան դատական բժիշկները եւ քարտուղարը: Բժիշկը քննեց սպաննուածներին եւ թելադրեց քարտուղարին, որ գրէ հետեւեալը.
«Ճէմալ Փաշայի եւ իր երկու թիկնապահների ահաբեկումը եղել է շատ անսպասելի: Գնդակները կպել են նրանց ճակատից եւ մահը եղել է րոպէական»:
Այդ ժամանակ եկաւ Չեկայի նախագահ վրացի Բերիան: Նա նայեց խփուածներին, գլուխը թափ տուեց եւ ասաց ռուսերէն.
«Էտօ դաշնակսկի տէրրօր» (սա Դաշնակցական ահաբեկում է):
Այդ օրը 800 հայեր ձերբակալուեցան եւ Մետեխի բանտը լեցուեցան: Չեկան երեք ամիս բանտարկեալներին հարց ու փորձ անելուց յետոյ, ոչինչ էլ չկարողացաւ իմանալ եւ բոլորին էլ ազատ արձակեց:
Ամբողջ
Թիֆլիզի ժողովուրդը զարմացել էր, թէ ի՞նչպէս Չեկայի շէնքի առջեւ սպաննել էին չորս հոգի
եւ չէին ձերբակալուել: Ժողովուրդը ասում էր.
«Տեսէ՛ք, ի՜նչ քաջեր ունեն Հայերը»: