Լօռուա ամբողջ հասարակութիւնը լաւ է ճանաչում, թէ ով էր Գրոզդովը, մի մարդ, որ ամբողջ շրջանը տարիների ընթացքում քայքայում ու բարոյապէս մեռցնում էր, մանաւանդ տխրահռչակ Գօլիցինի օրերով, որի եղբայրը Ղարսում ընկաւ նոյնպէս Դաշնակցութեան ահաբեկիչի ձեռքով: Ռուս կառավարութեան հաւատարիմ եւ գործունեայ լրտեսն էր, որի պատճառով շատ եւ շատ յեղափոխական ընկերներ են տուժել:
Նա իր ընկերների մէջ յարգւած էր, իբր յանդուգն ահաբեկիչ. իր գլուխ-գործոցն եղաւ Գրոզդովի սպանութիւնը, երբ Թիֆլիսի փողոցներում, զինքը հետապնդող պահակների ու զինւորների դէմ 2 ժամ շարունակ կռւելով, մինչեւ կայարան յաղթական առաջացաւ: Զօրքը այն ատեն կարողացաւ գնդակահար անել նրան, երբ արդէն Յովհաննէսի ռազմամթերքը սպառած էր:
Յովհաննէսի կոչումն էր անձնուրացութիւն եւ նա երբէք չդաւաճանեց իր հերոսութեան: