Երեւան, 4 յունիսի
Նախիջեւանի աղէտից յետոյ՝ երեւանցիները նոյնպէս սկսեցին պատրաստւել: Հայերի եւ թիւրքերի տրամադրութիւնը ծայրայեղ կերպով գրգռւած էր:...
Կոտորածից դեռ մի քանի
օր առաջ Երեւանում սկսեցին երեւալ թիւրքերի նոր դէմքեր, որոնց մեծամասնութիւնը եկած
էր հայերի բարիքները վայելելու: ...Անւանի մահմէտականները հաւատացնում էին ազդեցիկ
հայերին կոտորածի նախորդ օրն իսկ, որ թիւրքերի կողմից կոտորածի ոեւէ առիթ չի տրւի.
նրանք երդւում էին գուրանով եւ իրենց բոլոր սրբութիւններով եւ խնդրում հայերին, որպէս
զի սրանք եւս միջոցներ ձեռք առնեն հայերին խաղաղեցնելու: Բայց դժբախտաբար թիւրքերի
հաւաստիացումները սուտ դուրս եկան, ինչպէս միշտ:
Մայիսի 23-ին, երկուշաբթի,
ցերեկւայ ժամը 2-ին շուկայի զանազան մասերում թիւրքերը միաժամանակ սկսեցին հրացանաձգութիւն
հայերի դէմ, որոնք 20-ի չափ սպանւած եւ վիրաւորւած ունեցան. թիւրքերից վիրաւորւեցին
միայն երկուս, որոնք հաւանօրէն զարկւած են իրենց ցեղակիցների ձեռքով պատահմամբ, որովհետեւ
հայերն այդ օր առհասարակ զէնքի չդիմեցին:
...Հայերի տրամադրութիւնը
ծայրայեծ գրգռման մէջ էր, բայց բոլորն էլ իրենց զսպում էին, սպասելով տեսնել թէ կառավարական
պաշտօնեաները ի՞նչպէս կը վերաբերեն կոտորածի հեղինակներին: Այդ միջոցին յայտնւեց նահանգապետը
զինւորների հետ միասին. նա համոզեց հայերին կրակ չ'անել:
Միւս օրը առաւօտեան
հայերի համախմբւած փողոցում՝ պահանջում էին, որ իրենց յանձնւեն չարագործները: Նահանգապետի
մօտ հաւաքւեցան եւ թիւրք խաները եւ պաշտօնապէս յայտարարեցին, որ կոտորածի հեղինակները
թիւրքերն են եւ մատնացոյց արին երեք թիւրքերի, որոնց նկատմամբ նահանգապետից պահանջեցին
ամենախիստ պատիժ: Այդպիսով հայերին հանգստացնել աշխատեցին. բայց այդտեղ եւս թիւրքերն
իրենց սովորութեան հաւատարիմ մնացին. փոխանակ գլխաւոր ոճրագործներին՝ նրանք ներկայացրին,
իբրեւ յանցաւորներ, ինչ որ խեղճ ու կրակ համալներ:
Այսպիսի մի զիջում
իհարկէ հայերին չէր կարող հանգստացնել: Ամսի 24-ին, ժամը 12-ին, երբ քաղաքային ոստիկանատան
մօտ կանգնած էինք, յանկարծ մեզանից ոչ հեռու, հէնց ոստիկանատնից, լսւեց հրացանի պայթիւն,
որ մեզ բոլոր ապշեցրեց: Այդ պայթիւնին յաջորդեցին անթիւ պայթիւններ հայերի եւ թիւրքերի
կողմից քաղաքի զանազան մասերում եւ սկսւեց ջարդ:
Այդ ժամանակ հայերն արդէն չկարողացան իրենց զսպել: Ամբողջ գիշերը շարունակւեց անընդհատ
հրացանաձգութիւն քաղաքի բոլոր մասերում: Շատերը սպասում էին յարձակում հայերի թաղերի
վրայ թիւրքերի կողմից, սակայն հայերը շնորհիւ իրենց օրինակելի կազմակերպութեան, կարողացան
խնամքով պահպանել իրենց թաղերը: Այդ եւ յաջորդ օրը, ամսի 25-ին, թւիրքերը զոհերի մեծ
քանակ ունեցան, հարիւրից աւելի, իսկ վիրաւորներ աւելի շատ: Առաւօտեան հայերը երեք ռումբ
նետեցին մի թիւրք տան վրայ, ուր մեռան մօտ 20 մարդ: Զոհերի այդ քանակը խիստ ճնշող ազդեութիւն
ունեցաւ թիւրքերի վրայ, որոնք այլեւս չհամարձակեցան բաց կռւի դուրս գալ: Հայ կռւողները
իրենց անձնւիրութեամբ եւ գործը վարելու ընդունակութեամբ ընդհանուր ուշադրութիւն գրաւեցին
եւ վաստակեցին նոյնիսկ ռուսների համակրութիւնը: Եթէ նրանք չլինէին թիւրքերը ամբողջ
քաղաքը կ'աւերէին: Թիւրքերը մի քանի անգամ նոյնիսկ փորձեցին այրել հայերի խանութները,
որոնք առաջուց կաւիճով նշանակւած են եղել: Նոյն օրը հայերն ու թիւրքերը ժողովւեցան
նահանգապետի մօտ՝ հաշտութիւն կայացնելու համար: Այդ բանին յատկապէս ձգտում էին թիւրքերը,
որոնք մեծ կորուստներ ունեցան:
Երեկ հայերը ներկայացրին
նահանգապետին առաջարկներ, որոնց վրայ պէտք է հիմնւի խաղաղութիւնը: Աահ այդ ահնրագրի
պատճէնը.
«Փետրւարի եւ մայիսի անցքերը հաստատում են, որ դարնց
հեղինակները եղել են մահմէտականները, ուստի եւ ամբողջ պատասխանատւութւինը ընկնում է
նրանց վրայ: Յաճախակի փորձը ցոյց տւեց մեզ, որ մահմէտականների հաւաստիացումները, անկարգութիւնները
չվերսկսելու գործում, մեզ հաւատ չեն ներշնչում եւ չեն երաշխաւորում կեանքի խաղաղ ընթացքը:
Ուստի եւ մենք յայտարարում ենք,– խաղաղութիւնը վերականգնելու համար – ցանկալի եւ անհրաժեշտ
է, որ մահէմտական ազգաբնակութիւնը իրեն հանգիստ պահէ, հակառակ դէպքում, մենք ստիպւած
կը լինենք նրնաց դիմադրել ծայրայեղ միջոցներով: Քաղաքի վերջնական խաղաղացման համար
մենք խորհուրդ ենք տալիս մահմէտականներին իրենց միջից քշել անկարգութիւններ կազմակերպողներին
եւ հեղինակներին Կովկասի սահմաններից դուրս: Նկատի ունենալով այդ՝ վերջին դէպքերի եւ
նրանց ապագայ հետեւանքների պատասխանատւութիւնը մենք մեզ վրայ չենք առնի: Այլ եւ նկատի
առնելով ազգաբնակութեան անապահով վիճակը՝ ներկայ պայմաններում անհրաժեշտ է՝ դադարեցնել
Երեւանի նահանգում տիրող հայերին զինաթափ անելու միջոցները, մանաւանդ որ հայերը իրենց
զէնքերը ի շարր գործ չեն դնում, այլ աշխատում են գործ դնել միայն ինքնապաշտպանութեան
սահմաններում. ցանկալի է նոյնպէս, որ պաշտօնանկ լինեն Երեւանի ոստիկանապետը եւ պրիոստաւի
օգնական Մէհմէտ բէկ Վէզիրօվը»:
...Երէկւանից սկսած
հայերն ու թիւրքերն երաշխաւորեցին խաղաղութեան համար եւ խօսք տւեցին նահանգապետին,
սպանութիւնների կրկնութիւնների դէպքում, չարագործներին յանձնել կառավարութեան: Հակառակ
այդ բանին՝ մասնակի սպանութիւններ եւ հրացանաձգութիւները շարունակւում են:...
Թէ քաղաքի եւ թէ գիւղերի
բնակիչները մտածում են զինւելու մասին: Այսօր 7-րդ օրն է, որ քաղաքում կեանքը բոլորովին
մեռած է, եւ երեւի շուտով չի վերականգնի, որովհետեւ խիստ ուժեղ կերպով է զարգացել թշնամութիւնը
երկու տարրի միջեւ: Եւ թող անիծւի նա, որ հարկաւոր գտաւ ստեղծել այս տխուր պատկերը:
Ի՞նչով պիտի վերջանայ այս բոլորը: ...
Թիւրքերը հեռագրել
են Բագու, թէ հայերը իրենց կոտորում են, ուստի օգնութիւն են խնդրում: Երեւի նրանք էլ
գիտեն, որ համիսլամական գլխաւոր գործակալները այնտեղ են գտնւում...
«ԴՐՕՇԱԿ»
Յուլիս
1905, Թիւ 7 (160)