13 February, 2022

Տիկին Եղիսաբէթ Զօրեան-Ռոստոմ (1874-1949)

Ստեփան Զօրեան (Ռոստոմ), դուստրը՝ Թագուհի, կինը՝ Եղիսաբէթ Մելիք-Շահնազարեան

Այս տարուայ Փետրուար 13-ին Ժընեւում իր մահկանացուն կնքեց տիկին Եղիսաբէթ Զօրեան, կրթական-հանրային ասպարէզի վրայ տասնամեակներ շարունակ անձնուիրաբար գործած հազուագիւտ հայուհիներից մէկը՝ համալսարանական կրթութեամբ: Կեանքի ընկերը Ստեփան Զօրեան – Ռոստոմի (1867-1919), Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիրների երրորդութեան կրտսերագոյն անդամի:

11 February, 2022

Ա. Ահարոնեանի Վերջին Ճառը Հայ Մշակոյթի Մասին

Ընկեր Աւետիս Ահարոնեանը՝ լուսանկարուած այն ձեռնարկին, որուն ընթացքին կաթուածահար եղաւ

«Ալիք» 1934, Թիւ 141

Փետր. 11-ին կէսօրէ վերջ Բերբան Մարսէյլ-ի սրահին մէջ 2000-ի չափ կարգապահ բազմութեան մը առջև Ա. Ահարոնեանը «Հայ Մշակոյթի» մասին խօսած ատեն, գլուխն արեան խուժում մը ունեցաւ, ներկայ բազմութիւնը արցունքի և կսկիծի մէջ ձգելով: ...

09 February, 2022

Բալիշ ու Բրաբիոն՝ Սօսէ Մայրիկին

Նշան Պէշիկթաշլեան 

Սօսէ Մայրիկ,

Ծնար Տարօն-Տուրուբերան նուիրական նահանգի Նեմրուտ լերան լանջին, Բզնունեաց գաւառի՝ Թեղուտ աւանին մէջ: Պիտի զարմանայի եթէ այլ տեղ ծնած ըլլայիր: Հերոս գլխաւորդ՝ գլխագիր ընկերդ ալ ծնաւ նոյն նահանգին ու նոյն լերան Սոխորդ գիւղակին մէջ:

07 February, 2022

Մարտիրոս Չարուխչեան

Դրօ եւ Մարտիրոս
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմանդրամին

Այս տարի լրացաւ մեր մեծանուն ընկեր Եփրեմի մահւան քսանամեակը, որը ոգին էր պարսկական յեղափոխութեան:

Պարսկական յեղափոխութիւնը, որ ուռճացաւ և մեծացաւ Հ. Յ. Դաշնակցութեան զօրաւոր շնչի տակ, բացի Եփրեմից խլել է մեզնից և մի քանի տասնեակ ուրիշ անձնազոհ և գաղափարական ընկերներ, որոնց մէջ իր ուրոյն տեղն ունի Մարտիրոս Չարուխչեանը, որը նահատակւեց 1909 թ. փետր. 7ին (հին տոմարով), Թաւրիզի շրջանի Ալւարի կռւում:

05 February, 2022

Վանի Դէպքերը

ՎԱՆ, Փետր. 24

Հեռագիրները ի հարկէ գուժեցին ձեզի՝ պատահած ծանր դժբախտութիւնը, զարհուրելի դաւաճանութեան մը հետևանքով:

04 February, 2022

Ընկեր Եգոր Տէր Աւետիքեան

Փետրւար 4-ին, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, յառաջացած տարիքում, ընկ. Եգորը կնքեց իր մահկանացուն: Նա՛ գանձակեցի է Բանանց գիւղից, ծնած էր 1867 Յունուար 13-ին: Գնդապետի աստիճան ունէր: Նրա եղբայրն է Ռուսաստանի պետական Դումայի՝ հայ ժողովրդից ընտրւած Ն. Տէր Աւետիքեանը: Նախքան զինւորական ծառայութեան անցնելը, ընկ. Եգորը ուսանում էր Ժընեւի (Զւիցերիա) համալսարանում, որն աւարտելուց յետոյ, անցնում է Բելգիա ու մտնում համալսարան եւ աւարտում իրաւաբանական ֆակուլտէն:

03 February, 2022

Եղիշէ Պահլաւունի

Փետրւար 3-ին, երկարատեւ եւ ծանր հիւանդութիւնից յետոյ, կնքեց իր մահկանացուն, մարտական սերնդի ներկայացուցիչ ընկ. Ե. Պահլաւունին: