06 May, 2022

ՏՈՒՐԲԱԽ. Յարութիւն Կիրակոսեան

Նոր Շիրիմներ

Նօսրանում են կամաց-կամաց «Դաշնակցութեան» հինաւուրց զինւորների շարքերը: Դեռ հազիւ քառասունին հասած՝ նրանք արդէն հիւծւում ու խորտակւում են իրենց կրած զրկանքների ահաւոր բեռի տակ... Երիտասա՜րդ է մեռնում հայ ֆէդային, հայ յեղափոխական ռազմիկն ու քարոզիչը, անգամ ամենէն ուժեղն ու ամրակազմը:

05 May, 2022

Արմէն Սեւան. Յովհաննէս Տեւէճեան (1892-1976)


Երկուշաբթի, 3 Մայիսի երեկոյեան ժամը 6ին իր բնակարանին մէջ եւ յետ երկարատեւ անհանգստութեան մահկանացու իր կեանքը կնքեց վեթերան դաշնակցական, վաստակաւոր հանրային եւ կրթական գործիչ, գրող եւ կուսակցական ղեկավար ընկ. Յովհաննէս Տէվէճեան, յառաջացեալ տարիքի մէջ:

03 May, 2022

Վիրաբ Մելքոնեան-Դալեանց


1900 թւի մայիս 3-ին Պարսկաստանում մեռաւ 34 տարեկան հասակնում Վիրաբ Մելքոնեան Դալեանցը, որը իր կեանքի վերջին 10 տարիները նւիրել էր հայկական յեղափոխութեան: Դալեանցը, որի պատկերը տպագրում ենք, ծնւել է 1866 թ. Գանձակի Փիփ գիւղում:

02 May, 2022

Ես Այսպէս Կը Հայհոյեմ Դաշնակցութեան

Լորթօ. Յարութիւն Համբարձումեան
Ետնանկարը՝ Խմբապետ Մարտիրոսի խումբը, Լեւոն Քալանթարեան եւ զինակիցներով. ձախին կանգնածը՝ Լորթօ
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Այժմ խորհրդածութեան, փառքի, մեծարանքի տօնական ՕՐ ունեցող Հ. Յ. Դաշնակցութիւնը, իր ՕՐերու պատմութեան մէջ, Հայաստանի խորհրդայնացման առաջին ու ահաւոր տարիներուն ունեցած է, ապրած է չափազանց սեւ օր մը, «Երեւանեան մութ բանտում», որ Չեկան կազմակերպեր էր անարգանքի անօրինակ, նսեմ հանդէս մը «Դաշնակ խուլիգանների» համար...

01 May, 2022

Վանայ Սարգիս. Շամիլ (Սարգիս Բարսեղեան. 1875-1915)

Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին
«Մեր կազմակերպութեան նպատակը եղել է, ինչպէս ես հասկանում եմ, ոչ թէ հովանաւորել ամեն հայի կամ խմբի, կամ հատւածի, բաւական է, որ նա հայ է, այլ՝ հայ ազգի այն տարրերին, որոնք կազմում են հայ ազգը բնորոշող կոմպակտ մասսան (միակտուր զանգւածը), ահա թէ ինչո՛ւ առաջարկում եմ ինքնապաշտպանութեան գործը կազմակերպել ոչ թէ բոլոր վայրերում, այլ՝ այն վայերում միայն, որոնք նշանակութիւն կարող են ունենալ իբրեւ ապագայ ընդհանուր յեղափոխական շարժման աղբիւրներ եւ նեցուկներ, եւ այդ գործը կապել անպայման Դաշնակցութեան մարմինների հետ»:

28 April, 2022

Եղիշէ Իշխանեան (1888-1975)

Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

«Ալիք» Օրաթերթը գուժեց մահը վետերան ընկեր, յայտնի յեղափոխական, հասարակական գործիչ Եղիշէ Իշխանեանի, Նիւ Եորքում:

Ծնւել է Ղարաբաղի կենտրոն Շուշի քաղաքում, իսկ հայրը՝ Իւան-բէկը (ռուսական պետական պաշտօնեայ) Ղարաբաղի Խաչէն գաւառի Ղշլաղ գիւղից էր, վերաբնակւած Շուշի:

27 April, 2022

ԱՎՕ. Աւետիս Մաղաքեան (1858-1903)

Ավօյի լիակատար կենսագրութիւնը ընելու համար պէտք պիտի ըլլար Դաշնակցութան Պօլսի գործունէութիւնը պատմել առաջի օրերէն մինչեւ 1897 թւականը: Չմտնելու համար այս մանրամասնութիւններու մէջ՝ պիտի բաւականանք յիշելով միայն Ավօյի գործունէութեան գլխաւոր գծերը, և ցոյց տալով իր դերը այն աշխատութիւններուն մէջ, որոնք Պանք Օթօմանի ցոյցին յանգեցան: