Նոր Շիրիմներ
Նօսրանում են կամաց-կամաց «Դաշնակցութեան» հինաւուրց զինւորների շարքերը: Դեռ հազիւ քառասունին հասած՝ նրանք արդէն հիւծւում ու խորտակւում են իրենց կրած զրկանքների ահաւոր բեռի տակ... Երիտասա՜րդ է մեռնում հայ ֆէդային, հայ յեղափոխական ռազմիկն ու քարոզիչը, անգամ ամենէն ուժեղն ու ամրակազմը:






