30 September, 2022

«Առիւծ» - Սուլուխցի Սերոբ

Զէնք ի ձեռին, իր երկու կորիւններու հետ, ինկաւ ան Բասենի վերջին կռիւներուն մէջ:

Տիպար մշեցի էր ինքը, Մշոյ դաշտի Սուլուխ գիւղէն, 40-45 տարեկան, պարթեւ հասակով, պնդակազմ ու սրտոտ:

ՄԵՆԱԿ. Գէորգ Առստամեանց

Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Մանուկ հասակից նա սիրեց ազատութիւնը եւ իր նահատակւած ու կենդանի ընկերների հետ փարեց «Մահ կամ ազատութիւն» նշանաբանին:

ՆԵՎՐՈՒԶ. Օննիկ Թորոսեան

Քանի այսպիսի յաղթանդամ եւ գեղեցիկ հասկեր է հնձել սուլթանական մանգաղը...

Այս փոքրիկ նկարը չէ, որ կարող է գաղափար տալ «Դաշնակցութեան» քաջասիրտ աթլետի մասին: Պէտք էր տեսնել կենդանի եւ ապառազէն Նեվրուզին՝ իր հսկայ հասակով եւ վրէժխնդրութեամբ վառւած աչքերով:

ԽԱՆ. Բարսեղ Թիրեաքեան

Յեղափոխական շարժումը մի հրաշագործ երեւոյթ եղաւ ազգային գիտակցութեան արթնացման եւ ազգային միութեան վերականգման՝ մէկ հայութիւն ստեղծելու տեսակէտից: Ի սփիւռս աշխարհի ցրուած, յարանուանութիւնների բաժանուած, տարբեր լեզուներ խօսող Հայկի զաւակները, յանկարծ, սկսեցին զգալ ու գիտակցիլ, որ իրենք միեւնոյն ընտանիքի անդամներն են՝ հողով եւ արիւնով կապուած իրարու հետ: Դոնից մինչեւ Նեղոս եւ Միսիսիպիից մինչեւ Գանգէս, ուր որ բախտը նետել էր հայութեան բեկորներին, 

Բասենի Ընդհարումները


«Դրօշակ»ի անցեալ համարում մենք տպել էինք Պարսկաստանից ստացւած մի հեռագիր՝ «Դաշնակցութեան» խմբի վերջին ընդհարման եւ կռիւների մասին: Ներքեւ բերում ենք դէպքին վերաբերեալ տեղեկութիւնները՝ ստացւած զանազան վայրերից:

Կարս, 23 սեպտեմբեր 1903 

Սեպտեմբերի 17-ին (հին տոմարով) խումբը անցնում է սահմանը ապահով կերպով, մօտ 90 հոգով: Մի քանի վերստ դէպի ներս՝ հովիւները նկատում են և մինչև անգամ կրակում, բայց տղերքը չեն պատասխանում և անյայտանում են: Նորից պատահում են հովիւների և նորից ազատւում: Վերջապէս գիշերւայ ժամը 3-ին անցնում են Արաքսը:

28 September, 2022

Երկու Շիրիմ

Այսօր հողին է յանձնւում Դումանի մարմինը իր ընկեր Սիմոնի կողքին:

Ի՞նչ կապ կարող է լինել խաղաղութեան սիմւոլ ու զէնքի թշնամի Սիմոնի և «խաղաղութեան» թշնամի ու զէնքի սիրահար Դումանի միջև. ի՞նչ կարող էր միացնել այդ երկու հակոտնեայ ոյժերը և դարձնել նրանց ընկերներ:

Դաւաճան եւ Մատնիչ Յովհաննէս Աղա Տէր Պօղոսեանի Սպանումը

ՎԱՆ

Սեպտեմբերի 28-ին, երեկոյեան ժամը 6-ին, (ըստ. եւրոպականի.) Հ. Յ. Դաշնակցական ահաբեկիչները, Վանի Կեդրոնական Կօմիտէի որոշմամբ, սպանեցին Վանայ մէջ նանաւոր դաւաճան ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՂԱ ՏԷՐ ՊՕՂՈՍԵԱՆԻՆ Քեանդրչի Կարակօլխանի (պահականոց) մօտ: