Մի հայ երիտասարդ՝ Արտաւազդ Թումանեան: «Հայրենիք»ի եւ կամ ուրիշ որեւէ հայ թերթի ընթերցողներին անծանօթ մի անուն: Փաստօրէն ոչինչ չասող մի անուն, քանի որ Արտաւազդ Թումանեանը չէր կատարել գործեր, որ հետք թողած լինելով՝ յիշատակումի ու դրուատիքների արժանի համարուէին առանձնապէս:
Արտաւազդը, որ իր ընտանիքում ու դուրսը ընկերների շրջանում փաղաքշօրէն կոչւում էր Արտիկ, պատանութեան տարիներին փորձեր արեց գրելու: Սկսեց աշխատակցել Թիֆլիզում Մ. Էփրիկի կողմից հրատարկուող «Պատանի» պարբերականին: Երբեմն էլ երեւում էր «Հորիզոն» օրաթերթի էջերում: Գրում էր մասամբ գրականութեան վերաբերեալ նիւթերի շուրջ բայց առաւելաբար արուեստների մասին, որոնց մէջ նկարչութիւնն էր ամէնից աւելի գրաւում սկսնակ երիտասարդին: Նկարիչ չէր Արտիկն ինքը, բայց սէր ունէր դէպի նկարչութեան արուեստը յատկապէս: Ուժեղ էր այդ սէրը: Որոշ էլ ճաշակ կար տղայի արուեստասիրութեան մէջ: Միայն թէ, գրելու բոլոր փորձերին պակասում էր այն անհրաժեշտ կրակը, որով բախտորոշւում է գրողի ու ընդհանրապէս բոլոր իրաւ արուեստագէտների յաջողութիւնը:
Յամենայն դէպս, դժուար էր նախատեսել, թէ վերջիվերջոյ ո՛ւր պիտի հասցնէին այդ փորձերը. եւ դրանք չէ որ պիտի հանդիսանային առիթ ու գրգիչ՝ վերյիշելու համար Արտիկին, նրա մահուան յիսուներորդ տարեդարձի կապացկւոեաթմբ: Այլ, վերյիշումը պայմանաւորող ու մանաւանդ բարոյապէս պարտադրող ազդկը փնռենք այդ մահւոան իսկ իրողութեան մէջ, որովհետեւ բնոյթը վախճանի, որ Արտիկի մատաղ կեանքն ունեցաւ, յիսուն տարի առաջ, ուշագրաւ է, հերոսական:
Նրբազգած՝ իր հոգեկան կառոյցով, Արտիկը նւորբ էր նմանապէս իր մարմնական կազմով: Գնաց, սակայն, ու իրեն դրեց ի սպաս մի գործի, որ առնչութիւն չունէր արուեստագիտական նրբազգածութիւնների հետ եւ որին քիչ էր յարմարւում մեր երիտասարդի փափուկ ֆիզիքական կազմը:
Վան գնաց Արտիկը, այնտեղի հայութեան համար աշխատելու բուռն փափաքով: Աշխատել՝ նշանակում էր բեռ ու դժուարթիւններ առնել իր նիհար ուսերին եւ ենթարկուել ծանր վտանգների: 1918ի տարին էր: Այն փոթորկալից թուականը, որի ընթացքին հայ ժողովուրդը, Վասպուրական երկրում թէ Կովկասի ճակատներում, իր պատմութեան ամէնէն ահաւոր կռիւներն էր մղում գոյութեան պատհպանման համար:
Վերջացել էին Ղարաքիլսայի Բաշ Աբարանի ու Սարդարաբադի հերոսական մարտերը: Ձեռք էր բերուել Հայաստանի պետական անկախութիւնը: Բայց Վանի շրջանում թշնամին շարունակում էր իր սպառազէն գրոհները հայ մնացորդացի դէմ, որ ծուարել էր Վասպուրականի անկախ հայ կառավարութեան դրօշի շուրջ: Ծանր օրեր էին: Նոււզ էր մեր մարտիկների համրանքը: Մենակ էին մնացել, աշխարհից կտրւած, օգնութիւններից զրկուած, ռազմամթերքի ու սնունդի պակասութիւնից նեղուած, տաօապած: Եւ ի վերջոյ այլեւս անկարող դիմադրաւելու թշնամու յարձակումներին, մերոնք հարկադրւում են բռնել նահանջի ճամբան դէպի Պարսկաստան:
Շուշեցի Կոստի Համբարձումեանն էր ղեկավարը այդ նահանջի, որ տեղի էր ունենալու ծանր պայմաններում. եւ նա էր, անզուգական Կոստին, որպէս Վասպուրականի Իշխանութեան նախագահ:
Նահանջը սկսւում է Մարտ ամսուայ վերջին (1918): Նահանջում են միասնաբար Հայերն ու Ասորիները՝ Ուրմիայի գծով Սալմաստ անցնելու առաջադրանքով եւ այն վառ յոյսով որ անգլիացիք պիտի հասնէին օգնութեան, ինչպէս վստահացրել էին իրենք իսկ...
Այդ յոյսը ճակատագրական եղաւ Կոստիի եւ իր մերձակիցների համար: Փոխն ի փոխ յաջողութիւնից ձախորդանքի անցած ու երկարատեւ նահանջի չորրորդ ամոսւայ լրումին, Յուլիս 24ին, անգլիական զինուորներ են յայտնւում Մամադջըղ ու Սային-Կալա գիւղերի մերձակայքում. եւ Կոստին, որ անգլերէնը լաւ էր իմանում, ուրախութեամբ դիմաւորում է նրանց... Պարզւում է, սակայն, որ նրանք ամէնը թուրք զինուորներ էին եղել, որպէս անգլիացիներ ծպտուած: Կոստին եւ չորս ուրիշներ վայրկենապէս սրախողխող են լինում Թուրքերի կողմից: Այդ ուրիշներից մէկը Արտաւազդ Թումանեանն էր:
Այդ եղաւ վախճանը մեր Արտիկի: Նուրբ ու մաքուր հոգու տէր մի երիտասարդ: Գնացել էր ծառայութեան՝ Հայրենիքին ի սպաս, նախապէս գիտակցելով, որ ծառայութիւնը կապուած էր վտանգների հետ: Եւ կատարելապէս «իմացեալ» մահով վերջացաւ մատաղ կեանքը: Զմայլելի զոհաբերութիւնների տարի էր 1918ը: Շատ ուրիշ հայ երիտասարդներ եւս ինքնաբեաբար գնացին դէպի կռիւ ու մահ, իրենց արիւնը խառնելու հայ երկրի ազատութեան համար մարտնպող բազմութիւնների արեան:
Յիշենք մեր Արտիկներն՝ սիրով ու պատկառանքով: