Երեւանի փողոցներում արիւն է հոսում: Այժմ հայն է կոտորում թուրքին, որը համարձակւեց նորից յարձակւեց հայի վրայ:
Լռեցինք, համբերեցինք, բայց վերջապէս հայի համբերութեան ծով-բաժակն էլ լցւեց.
Ամէն տեղ մենք «խոհեմ» եղանք, ամէն տեղ մենք «գազան» լինել չուզեցինք. բայց վերջապէս մեր հոգին հանեցին մեր տգէտ ու գազան դրացիները, գործիք դառնալով համիսլամական կօմիտէտների եւ ռուս բռնակալութեան ձեռքին:
Բագւում կազմւելէ Կովկասի համիսլամական կենտրօնական կօմիտէն, որը մշտական յարաբերութիւն պահպանելով սուլթան Համիտի հետ, նպատակ է դրել զինել Կովկասի միւսիւլմաններին, պատրաստել նրանց եւ սկսել կոտորել, ոչնչացնել քրիստոնեաներին:
Համիսլամական կօմիտէի համար ամէնաատելին հայն է, որովհետեւ հայն է կրծում Թիւրքիայի հիմքերը, որովհետեւ հայը առաջ է անցնում Կովկասի թիւրքից կեանքի բոլոր ասպարէզներում:
Համիսլամութիւնը հողը պատրաստեց, իսկ ռուս կառավարութիւնը օգտւեց: Նա նպաստեց թիւրքերին զինւելու, նա աւելի եւս գրգռեց նրանց, կազմակերպեց, ինստրուկտորներ տւեց, խոստացաւ բացարձակ անպատիժ թողնել նրանց:
Պետրբուրգն ու Կ. Պոլիսը, ցարն ու սուլթանը իրար կրկին անգամ ձեռքմ եկնեցին, դաշնակից դարձան հայերին կոտորելու համար:
Երեւանում արիւն է հոսու:
Զինւած ընդհարումները քաղաքից արդէն անցել են գիւղերը:
Հրդեհն րադէն ընդհարանում է:
Համիսլամութեան կենտրօնական կօմիտէն մեր դէմ պարզել է «սանջակը շէրիֆը» (սրբազան դրօշակը) նա մեզ կրօնական սրբազան պատերազմ է հրատարակել: Նախիջեւանի դէպքերը բազմաթիւ ապացոյցներ են տալիս մեզ դրա համար:
Ռուս կառավարութիւնը, զգալով իր անկումը, խելքը կորցրել է: Նա որ դարերով կռիւ է մղել պանիսլամիզմը փշրելու համար. նա, որ գետերով արիւն է հոսեցրել, որ միլիօններով ռուս զինւորներ է կորցրել տաճկին յաղթահարելու համար,– այժմ ապուշ կտրած՝ քանդում է իր դարերով շինած շէնքը:
Ռուս բռնակալութիւնը թեւ է տալիս համիսլամութեան, որովհետեւ առայժմ համիսլամութեան աղւէս-առաջնորդները ցարիզմի պաշտպան են ձեւանում:
Բայց յաղթական պանիսլամիզմը ազգութիւն չէ ճանաչում: Նա դէմ բոլոր քրիստոնեաներին: Այսօր նա մեզ է հարւածում. զգալով որ ցարի բռնապետութեան հաճելի գործ է անում, վաղը նա լեզգիներին կը հանէ վրացու դէմ, միւս օրը կը կոտորէ ռուսներին...
Եւ արդէն նշանները երեւում են:
Երեւանից ու շրջակայ բոլոր գիւղերից փախչում են ռուս չինօվնիկները: Նախիջեւանի գաւառի ռուս ծառաներն արդէն իրանց ընտանիքներին ուղարկել են եւ ուղարկում են Թիֆլիս ու այլ ապահով քաղաքներ, թէեւ ցարի երկրում այս յեղափոխական կարմիր օրերին ոչ մի իսկապէս ապահով անկիւն չէ մնացել:
Կառավարութիւնը թէ տւեց համիսլամութեան, բայց այժմ սարսափում է իր արած յիշարութիւնից: Արդիւնքները կորստաբեր են ոչ միայն հայի ու թիւրքի համար, այլ եւ ամբողջ Ռուսաստանի համար:
Երեւանում արիւն է հոսում:
Մենք ցաւում ենք, հոգւով ցաւում այդ արիւնհեղութեան ահմար, թէեւ հոսողը թիւրքի արիւնն է: Մենք դէմ ենք եղբայրասպանութեան: Բայց պանիսլամիզմի ապուշ վարդապետութիւնը եւ ցարի բռնակալ րէժիմ եւ մեզ ստիպում են գազան դառնալ:
Պանիսլամիզմի «սանջակը շէրիֆի» դէմ ենք վաղուց պարզել ենք Հ. Յ. Դաշնակցութեան կարմիր դրօշակը: Առ այժմ մենք մենակ ենք կռւում մեր երկու հսկայ, բայց մեռնելու մօտ թշնամիների դէմ: Բայց շուտով, շա՜տ շուտով մենք մենակ չենք լինի:
Հրդեհը մեծանում է: Նա շուտով կը բռնկւի ամբողջ Կովկասում պանիսլամիզմի շնորհիւ, իսկ ցարիզմի բռնապետութեան պատճառով՝ ամբողջ Ռուսաստանում:
Ցարի գահի ճռճռոցը արդէն լսւում է: Լաւ ականջ դրէք – յեղափոխութեան ընդհանուր որոտի խուլ ձայներն արդէն սկսւում են հասնել մեզ մայրաքաղաքներից:
Կայծերը երեւում են. բորբոքենք նրանց, հրդեհ դարձնենք: Թող այս հրդեհը լափէ ցարի փտած, երերւող գահը, այրէ, մոխիր դարձնէ ցարիզմի փչացած ու լկտի րէժիմը:
Թող նա վերջնականապէս սպանէ եւ համիսլամական աղայամիտ վարդապետութիւնը: