![]() |
| Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Երկիր գտնւած ժամանակս շարունակ ականջիս էր հասնում Նիկոլ, Նիկոլ, Դուման, Դուման անունը:
Եւ ահա մի օր 1904 թւին, ես բաղդ ունեցաւ Բագւում Նիկոլին տեսնելու:
Ոչ պաշտօնական. Այստեղ կը հրապարակուին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնաթերթ «ԴՐՕՇԱԿ»-ի, եւ տարբեր երկիրներու մէջ, տարբեր ժամանակներու հրատարակուած Հ. Յ. Դաշնակցութեան պատկանող պաշտօնական կամ ոչ-պաշտօնական մամուլէն պատմական եւ կարեւոր լուրեր, յօդուածներ, տեղեկութիւններ:
![]() |
| Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Երկիր գտնւած ժամանակս շարունակ ականջիս էր հասնում Նիկոլ, Նիկոլ, Դուման, Դուման անունը:
Եւ ահա մի օր 1904 թւին, ես բաղդ ունեցաւ Բագւում Նիկոլին տեսնելու:
ՇԱՏԱԽ
Դաշնակցականները Շատախում զարկեցին Սեպտեմբերի 22-ին (հ. տ.) մատնիչ եւ դաւաճան Սօսունին, որը Կաճիտ գիւղիցն էր: Տէրրօրիստները րէվօլվէրի 3 հարւած են տւած, մէկը թևին և ոսկորը ջախջախւած է, միւսը կողին, իսկ երկրորդը ուսին: Մատնիչը դեռ չէ մեռել, բայց շուտով կերթայ միւս աշխարհը: Սօսունը երեք տարի էր՝ վառում էր շատախցիներին: Դեռ մինչև այս ժամուս Սօսունի մատնութեան զոհ գնացած տասնեակ շատախցի կտրիճներ թէ Վանի և թէ Շատախի բանտերում շղթաների տակ հառաչում են, մանաւանդ քաջ կաճիտցիների նամուսը ոտնակոխ էր արած այդ լիրբ ազգադաւը և ահա հասնում է նրա գլխին յեղափոխականի, շատախցի կտրճի դատաստանը՝ գնդակը:
Ինձ մօտիկ ազգական Արշակ Թորլաքեանը ծնած է 1879 Սեպտ.ին: Մեծցած է ծնողքին խնամքին տակ, աւարտած է իրենց Ապիոն գիւղի դպրոցը և լծուած գիւղական աշխատանքի: Ան իր մեղք և բարի բնաւորութեամբ կը դառնայ տան բոլոր անդամներուն թէ հարեւաններուն սիրելին:
Անծանօթ անուն մը աշխարհագրութեան մէջ, փոքրիկ հողաբլուր մը՝ ինկած Պաղեստինի խորքը, որու գոյութիւնը, ասկէ քսան տարի առաջ ոչ միայն քաղաքակիրթ մարդկութիւնը կ'անգիտանար, այլեւ բիբլիական աշխարհի բնակչութիւնը:
Բայց այսօր պատկերը բոլորովին ուրիշ է:
Չոլօն ծնած է 1878, Սասնոյ Շէնիք գիւղը: Բուն անունով Յարութիւն Աբրահամեան:
Բոլովին անգրագէտ երիտասարդը՝ չհանդուրժելով խուժդուժ վերաբերումը, զոր ունէր թուրքը մասնաւորաբար իր հայրենակիցներուն հանդէպ, կը մեկնի Կովկաս 1894-ին: Հոն կը ծանօթանայ Ազատութեան պայքարի վաստակաւոր գործիչներ Արամ Արամեանի (Թաթուլ) եւ Արմենակ Ղազարեանի (Հրայր) ու անոնց հետ կը վերադառնայ երկիր:
Տրապիզոնի շրջակայ գիւղերը Տիյէրմէնտիրէ գետով երկուքի կը բաժնւին. արևելեան կողմն է Եօմուրայի շրջանը: Այդ շրջանի մէջ հինէն և մինչև հիմա ալ նշանաւոր են Շաթիր զատէ պէյերը: Ասոնց տէրէպէյութեան ժամանակին հայերը միշտ ալ զէնքի ընդունակ մարդիկ, շարունակ պէյերու թէ թիկնապահները եղած են և թէ իրենց ու կառավարութեան թելադրութեամբ աւազակային խմբեր ձերբակալողներ: Այս հանգամանքը նոր սերունդին առիթ տւաւ յեղափոխական շարժումը սկսելուն՝ անհատական և ազգային իրաւունքները պաշտպանելու համար կազմակերպւիլ:
Երբ բռնկւում է պատերազմը – զօրաբանակը պատերազմական ոտքի վերա է դրւում, այսինքն՝ ենթարկւում է մօբիլիզացիայի:
Սխալ է սակայն կարծելը, որ միայն զօրաբանակը պիտի ենթարկւի մօբիլիզացիայի: