![]() |
| Ձախէն՝ Մօրուք կարօ, Չոլօ, Սասունցի Մուշեղ |
(Մօրուք Կարոյի մահւան 40-օրեակի առթիւ)
Անողոք մահը դեռևս շարունակում է իր հունձը մեր ժողովրդի հին սերնդի ընտրանիի մէջ, որի երախտաւոր ներկայացուցիչներից մէկն էր հայ ազատագրական պայքարի անձնւէր մարտիկներից՝ դաշնակցական անւանի հայդուկ ընկեր Կարապետ Աւոյեանը. բոլորիս սիրելի «Մօրուք Կարօն», որ իր մահկանացուն կնքեց շուրջ մէկ և կէս ամիս առաջ, Դեկտեմբեր 6-ին հարազատներից հեռու, հայրենի կարօտը սրտին:






