10 March, 2023

Ալեքսանդր Խատիսեան

Ալեքսանդր Խատիսեանը միայն ռուսական յեղափոխութիւնից յետոյ, 1917ին, մտաւ Դաշնակցութեան շարքերը, բայց դրանից առաջ էլ գաղափարներով ու համակրանքներով Դաշնակցութեան հետ էր: Դեռ 1905-ին նա ուզում էր անդամագրւել Դաշնակցութեան, բայց Ռոստոմի, Համօ Օհանջանեանի եւ ուրիշ ընկերներու խորհրդով մնաց դուրսը, որպէս անկուսակցական, համազգային դէմք կարող էր աւելի ծառայութիւն մատուցանել հայ ժողովրդին եւ Դաշնակցութեան: Եւ իր կեանքով ու գործով նա արդարացրեց այդ կարծիքը:

08 March, 2023

Յեղափոխական Հայուհի Էլլէն Բիւզանդի Անմոռաց Յիշատակին


Յեղափոխական Հայուհի Էլլէն Բիւզանդի Անմոռաց Յիշատակին

1960 թուականներին էր, որ Հայ Կին Միութիւնը գեղեցիկ մտածումն էր ունեցել, նրան Փարիզից՝ Իրան հրաւիրելու, որպէս ժամանակակից գրագիտուհու. Մօտիկից ծանօթանալ, լսել իր խօսքը եւ առիթ ստեղծել նրա համար եւս հաղորդելու այս հայահոծ գաղութից իր նոր ներշնչումների համար:

«Սպիտակ Ձիաւոր» Դրօն

Յիշում եմ մի օր հանգուցեալ Դրօն պատմեց հետևեալը. «Ես այն ժամանակ ռուսական դպրոց էի գնում եւ ոչ մի լուր չունէի հայոց պատմութեան մասին: Դպրոցում յաճախ վիճում էի ռուս տղաների հետ: Նրանք հպարտանում, պարծենում էին Պետրոս Մեծով, վերջնիս քաջագործութիւններով, իսկ ես էլ հեգնում էի նրանց ասելով Ձեր Պետրոս Մեծը ի՞նչ է ո՜ր մեր Մեծն Տիգրանի մօտ... Իմ հոգում ահա այսպիսի տեղ էր բռնել Մեծն Տիգրանը: 

07 March, 2023

«Սօվիէտական իշխանութիւնը տապալեցաւ». Վրացեանի հեռագիրը

Ուօշիկնթընի հայկ. դեսպանատունը մեզ կը հաղորդէ հետեւեալ հաղորդագրութիւնը.–

Երեւան, Մարտ 7, 1921

Հայաստանի ժողովուրդին միահամուռ կամքով Սօվիտէական իշխանութիւնը տապալեցաւ Հայաստանի մէջ Փետր. 18-ին: Ժողովուրդը այլեւս չէր կրնար հանդուրժել պօլշեւիկ կարգերուն երբ բանտերը լեցուած էին հարիւրաւոր հայ մտաւորականներով, բոլոր հայ զինուորականները՝ մօտաւորապէս 1500 հոգի՝ աքսորուած Պաքու, հայ գիւղերը եւ քաղաքները ենթարկուած թալանի, բնակչութեան պաշարեղէնը եւ հագուստեղէնը փոխադրուած Ռուսիա: 

05 March, 2023

ՀՅԴ Թիֆլիսի ԿԿ-ի կոչը. 5.03.1917

Ընկերներ!

Ռուսաստանի անարգ բռնապետութիւնը խրոտակւեց իր ոճիրների ծանրութեան տակ: Յեղափոխական աշխատաւորութեան եւ զօրքի միահամուռ ջանքերով ազատութեան արշալոյսն է ծագել լայնածաւալ պետութեան բոլոր քաղաքացիների եւ բոլոր ժողովուրդների համար: Հին ռէժիմի փլատակների վրայ այժմս կանգնած է Յեղափոխական կառավարութիւնը, որ արդէն ճանաչւած է իբրեւ երկրի գործերի ժամանակաւոր ղեկավար բոլոր ժողովուրդների, բոլոր քաղաքական կուսակցութիւնների եւ զօրքի կողմից: Նոյն իսկ հին ռէժիմի ներկայացուցիչները ստիպւան են իրենց ոճրապարտ գլուխները խոնարհել նոր կառավարութեան առաջ:

02 March, 2023

ԴԷԼԻ ՂԱԶՈ. Ղազար Թարխանեան

Պուլանուխի մեր Դաշնակցական լաւագոյն եւ ամբասիր գործիչ երիտասարդ ընկերներէն մէկն էր Ղազոն: Նա ծնուել է Պուլանուխ գաւառի Հարտոնկ գիւղում 1891 թուին, համեստ եւ նահապետական ընտանիքի մը ծոցին մէջ:

Միհրդատ Միրզախանեան

Ծնած 1886-ին Վան-Քաղաքամէջ. հարուստ ընտանիքի զաւակ էր, իր կրթութիւնն առած էր Վանի Երամեան դպրոցին մէջ: Դաշնակցութեան յարկին տակ մեծցած ու դաստիարակւած՝ հարստութիւնը ոչ մէկ հրապոյր ունէր իրեն համար ու ան, իր առօրեայ կեանքին մէջ նոյնքան չարքաշ աշխատաւոր մըն էր, որքան հայ գեղջուկը. Աշխատանքի մարմնացումն էր ինք ու նաեւ իր ամբողջ էութեամբ ու խառնւածքով ռազմիկ հայրենասէր: Բնաւորութեամբ վերին աստիճանի անկեղծ, համեստ, բարեհամբոյր, հւիրասէր, զոհաբերող: