Օգոստոսի 6-ին Ուրմիայի Կարմիր Խաչի հիւանդանոցում վախճանւեց Ջալլադը:
Ջալլադ (Երւանդ) Բաբերեան
Ուրմիոյ հիւանդանոցներից մէկում մեռել է Ջալլադը: Հանգուցեալն իր գործունէութիւնը սկսել է 90ական թւականներից եւ ունեցել է բաւական փոթորկոտ անցեալ: Ինչպէս շատերին, նոյնպէս եւ Ջալլադին հանգիստ չեն տւել սահմանից այն կողմ ապրող նահատակ ժողովրդի կրած տառապանքներն ու տանջանքները: Յեղափոխական ծանր խաչն ուսին՝ նա անցել է արեան երկիրը, տառապող ժողովրդի մէջ ամոքելու նրա ցաւերը: 1890-9? թ. նա որոշ գործով Պարսկաստանումն է եղել: 1899 թւին նրան էր յանձնւած Սասունում կռւողներին՝ Մուրադին, Հրայրին զէնք հասցնելու գործը, սակայն կոտորածը պատճառ է դառնում Խնուսում դադար առնելուն եւ այդ շրջանում գործելուն:
1895 թ. Ջալլադին արդէն մենք տեսնում ենք Բասենի շրջանում, Էրզրումում Քեռու հետ, երբ տեղի ունեցաւ Թիւրքա-Հայաստանի ընդհանուր կոտորածը:
Կոտորածից յետոյ միառժամանակ հանգուցեալը հարկադրւած է լինում հեռանալ գործից: 1903 թ., երբ քաջարի Խանի խումբը պատրաստւում էր անցնել մահւան սահմանը եւ ոգնութեան հասնել Սասունում կռւող մի բուռն քաջերին, ահա այդ ժամանակ հրապարակ է գալիս նորից Ջալլադը եւ միանում այդ ձիաւոր խմբին:
Ջալլադը կռւում է Գոմաձուրում եւ նրա շրջակայքում եւ երբ Խանն իր քաջարի ընկերներով նահատակւում է, Ջալլադը մթութիւնից օգտւելով, կարողանում է իր մի քանի ընկերներով ապահով անցնել ռուսաց սահմանը:
Այնուհետեւ դէպքերը նրան ստիպում են հեռանալ ասպարէզից եւ զբաղւել իր անձնական գործերով՝ ոչ մի կապ չպահպանելով յեղափոխական կազմակերպութեան հետ:
1914 թ., երբ համաշխարհային պատերազմը բռնկւում է եւ հայ ժողովուրդը վերցնում է իր դարաւոր թշնամու դէմ վրիժառու զէնքը, ահա այդ ժամանակ բանտից ազատւելով հրապարակ է նետւում Ջալլադը եւ միանում անմահ Քեռիի խմբին՝ իբրեւ վերջնիս ձիաւոր խմբի վաշտապետ:
Նա սկզբից մինչեւ վերջը իր պարտականութիւնը կատարում է բաւական բարեխիղճ կերպով:
Երբ սաստիկ յոգնածութիւնից յետոյ շատերը ուզում էին հանգիստ առնել, նա ասում էր. «Մինչեւ պատերազմը մի ելք չգտնէ, ես իմ սուրս պատեան չեմ դնի. ոչ մի հանգիստ ինձ համար մինչեւ սպասւող այն երջանիկ օըր»:
Ահա այս պարտաճանաչ մարդու գոյժն է, որ հաղորդում է մեզ բոթաբեր հեռագիրը:
Քնի՛ր յաւիտենական քնով օտար հորիզոնների տակ, զինակից ընկեր. երբ պատերազմը իր վախճանը կառնէ, այն ժամանակ քո վիճակակից ընկերները կուգան քո թարմ շիրիմից կը հանեն քո աճիւնը եւ կը փոխարեն քո ծննդավայրը, Ալէքսանդրապոլ:
Ջալլաթին