Սոֆիայից մեզ հեռագրում են.-
Յունիսի 23-ին (ն.տ.) երեկոյեան ժամը 9-ին Կ. Պօլսում դաշնակցականները զարկեցին նշանաւոր ՄԱՏՆԻՉ վիրաբոյժ ԹԻՒԹԻՒՆՋԵՎԻՆ: Մատնիչը մերձ ի մահ է: Ահաբեկիչները ազատ են: Ժողովրդի ոգեւորութիւնը անսահման է: Անսահման է նոյնպէս թիւրք կառավարութեան սարսափը: Կառավարչական շրջանների մէջ ընդհանուր յուզում: Մանրամասնութիւնները նամակով: