24 September, 2025

Թռուցիկ թերթ. ՀՅԴ Կ. Պօլսի Կեդրոնական Կօմիտէին

Հայ եղբայրնե՜ր եւ Քոյրե՜ր,

Հայութիւնը ճգնաժամի մէջ:

Հնչակեաններուն ձեռքով կազմակերպուած Սեպտեմբեր 13-ի խաղաղ Ցոյցը, որով կուզէին Մայր-Հայրենիքի ահեղապէս անտանելի վիճակը վերջին անգամ հաւաքաբար պարզել Թուրք կառավարութեան եւ Եւրոպայի առջեւ,– այդ ցոյցը կոտորածի եւ անմիտ ու գազանային վրէժխնդրութեան առիթ մը եղաւ Թուրք բռնապետութեան համար. ոստիկանութիւնը ինքն էր որ զինեց ու գրգռեց հայերուն դէմ մայրաքաղաքիս սօֆթաներն ու թուրք խուժանը:

23 September, 2025

Նիկոլը. գրեց՝ Ս. Վրացեան

Վիրաւոր առիւծը իր շունչը փչեց:

Նա վաղուց էր ստացել այդ վէրքը: Խոցւած սրտից՝ թափառում էր երկրից երկիր՝ անհանգիստ ու հայրենակարօտ: Աշխարհը նրա համար դարձել էր մի նեղ վանդակ, որի պաղ ձողերն էր կրծում նա յուսահատօրէն: Ժընեւից Պոլիս, Պոլսից Բարձր Հայք ու Ատրպատական քայլում էր նա հալածական: Մի անմեկնելի կարօտ մշում էր նրա սիրտը, եւ յաւիտենական թախիծը կծկւել էր նրա աչքերի մէջ:

22 September, 2025

Մենք եւ Նրանք. գրեց՝ Ա. Ջամալեան

Այն օրից, երբ Հ. Յ. Դաշնակցութիւնը մուտք է գործել հայ ժողովրդի մէջ՝ նա իր հիմնական խնդիրներից մէկն է դարձրել հայ ժողովուրդի զինումը:

18 September, 2025

Կեանքի Գործունէութիւն. Հ. Յ. Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովը

Հինգերորդն է այս Ընդհանուր Ժողովը, քսան տարիներու տաժանագին ալեկոծ եւ մարտական կեանքի մը մէջ, որ ապրած է Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ հետեւելով Հայ ժողովուրդի պատմական ուղին եւ լծորդելով իրարու անոր տանջանքը եւ ազատութեան տենչը, անոր կռիւն ու կեանքի հաւատքը՝ յանուն երջանիկ ու լաւագոյն օրերու:

03 September, 2025

Սասունցի Մանուկ (Փեթարցի)

Տարօնի աշխարհի ընտիր զաւակներէն մէկն էր Փեթարցի Մանուկը, որ սովորաբար կ'անուանուէր Սասունցի Մանուկ:

Մանուկը կը պատկանէր ֆետայիներու այն սքանչելի փաղանգին, որ Գէորգ Չաւուշին հետ նետուեցաւ Տարօնի շրջանի ազատագրական կռիւների մէջ 1904-ին: