90-ական թւականների Դաշնակցութեան ... գործիչներից է Սարգիս Օհանջանեանը:
Տպաւորւող, զգայուն ու միաժամանակ գործնական խառնւածքի տէր լիենլվո, նա դեռ շատ ջահել հասակից դարձաւ յեղափոխական ու այդ ասպարէզում հանդէս եկաւ որպէս զուտ գործի մարդ, որպէս մի տիպական չարքաշ աշխատաւոր:
Սարգիսը ծնւել է 1868 թ. Վաղարշապատում, աղքատ ընտանիքի մէջ: Բազմանդամ ընտանիքի հոգսը ու տնտեսական ծանր կացութիւնը դժբախտաբար հնարաւորութիւն չեն տալիս նրան կնոնաւոր կերպով հետևելու ուսման. թէև ընդւնւում է Գէորգեան ճեմարանի Ա. դասարանը, այնուամենայնիւ մի տարուց յետոյ ստիպւած է լինում թողնել դպրոցը և փոքր հասակից իսկ մտնել ծառայութեան: Մի քանի տարի զանազան պաշտօններ վարելուց յետոյ 1893-95թ. անցնում է Պարսկաստան: Այդ շրջանում Պարսկաստանը դարձել էր յեղափոխութեան օջախ, այնտեղ էին Նիկոլ Դումանը, Իշխան Արղութեանը, Կարօ Զօրեանը, Սևքարեցի Սաքօն, Պետօն, Թաւաքալեան վարդապետը, Յովնան Դաւթեան և շատ ուրիշներ: Երիտասարդ Սարգիսը ծանօթանում է նրանց, յաճախում է հաւաքոյթներին, ժողովներին, լսում է, ոգևորւում, բացւում է նրա մտքի աշխարհը, ու այդ օրւանից դառնում է նրանց անբաժան ընկերը. դաստիարակւում է յեղափոխական այդ դէմքերի ազդեցութեան տակ, սնւում յեղափոխական մտքերով ու աստիճանաբար ինքն էլ դառնում այդ շրջանի գործօն անդամներից մէկը:
Կուսակցական գործնական աշխատանքներից զատ նա զբաղւում է նաև հասարակական-դպրոցական խնդիրներով և աշխատակցում է իր ժամանակի առաջադէմ համարւող օրգան «Մշակ»ին, ու գլխաւորաբար «Դրօշակ»ին, «Ֆարհատ» կեղծ անունով: Կատարել է նաեւ մի շարք թարգմանութիւններ:
Ռուսական ցարական հալածանքները հանգիստ չեն տալիս յեղափոխական գործիչներին նաեւ Պարսկաստանում: Սարգիսը խուսափելով հետապնդումներից, հարկադրւած է լինում թողնել Պարսկաստանը եւ ճանապարհւում է դէպի Վան, ուր կարճ ժամանակ մնալուց յետոյ գնում է Կարին:
Այնտեղ նա աշխատում է «Յառաջ»-ի խմբագրութեան մէջ, Թոփչեանի հետ միասին: Մի քանի ժամանակից յետոյ թողնում է Կարինը եւ ուղևորւում է դէպի Պոլիս:
Այնտեղ էր Զաւարեանը, որի հետ միասին Սարգիսը զբաղւում է կուսակցական գործերով ու միաժամանակ աշխատում «Ազատամարտի» խմբագրութեան մէջ: Զաւարեանի մահից յետոյ հեռանում է նա Պոլսից վերջնականապէս և անցնում է հայրենիք՝ Կովկաս:
Պատերազմն սկսւած էր արդէն, հայ ժողովուրդը եռանդով սկսել էր կամաւորական բանակների կազմակերպման գործը, և Սարգիսը, իր յոգատանջ թափառումներից նոր հանգիստ առած, չի մնում տանը, մտնում է կամաւորների շարքը և նշանակւում Բ. գնդի տնտեսական մասի կառավարիչ. սակայն, հիւանդ լինելու պատճառով, նա չի կարողանում երկար մնալ այդ գործի մէջ և հեռանում է:
Այնուհետև նա պաշտօնավարում է Սարիղամիշում, որպէս Քաղաքների միութեան լիազօր, Երևանում Ազգային Խորհրդի գործավարի պաշտօնն էր տանում, որից յետոյ մտաւ ծառայութեան ներքին գործերի մինիստրութեան մէջ:
Իր չարքաշ կեանքի վերջին օրերին իսկ հանգիստ չվայելած, տնտեսական ամենաանձուկ պայմանների մէջ վախճանւեց Սարգիսը բծաւոր տիֆով, 1918 թ. դեկտ. 25-ին: