11 April, 2022

Արշաւիր Շիրակեանի Կենսագրականը

Ծնւել է Պոլսում ու մեծացել շնչի տակ իրենց տունը ժամադրավայր դարձրած դաշնակցական մտաւորականների եւ գործիչների, որոնք շուտով իրենց շրջանակի մէջ պիտի առնէին պատանի Շիրակեանին եւ նրան յանձնէին զէնքի փոխադրութեան գործը եւ դրսից լուրեր ու տեղեկութիւններ հաւաքելու աշխատանքը:

Պատերազմի ընթացքում փախստական մտաւորականներին մատուցանել է թանկագին ծառայութիւններ:

Զինադադարին անդամակցել է Հայ Դրամադիկին, բայց իր բուն զբաղումն եղել է թաքստոցներից զէնք դուրս բերել եւ վերին մարմնի ցուցմունքներով յարմար վայրեր փոխադրել: Այդ օրերում իրեն է յանձնւում նաեւ Վահէ Իհսան անունով հայ մատնիչին աչքից չհեռացնելու պարտականութիւնը, եւ աւելի ուշ՝ ահաբեկելու գործը, որը կատարւում է 1920 թ. մարտ 27-ի առաւօտեան, Պոլսոյ Թարլապաշի պողոտայում:

«Ազդակ», Պէյրութ. 17 Տարի, Թիւ 35 (122511)
Շաբաթ, 14 Ապրիլ 1973
Ա. էջ

Երկու ամիս մնում է փախստական եւ շւեցարական անցագրով, 1920 թ. յունիսին անցնում է Հայաստան: Նոյն տարին զինւորական նախարար Ռուբէնի որոշումով, Արամ Երկանեանի հետ ուղարկւում է Բագու, Էնվեր եւ Խալիլ փաշաներին ահաբեկելու եւ այդպիսով Հայաստանի վրայ նրանց ծրագրած արշաւանքի առաջն առնելու համար:

Նրանք հասնում են Թիֆլիս, ձերբակալւում եւ նետւում են Մետեխի բանտը եւ չարչարանքներ կրելուց յետոյ յաջողում են խոյս տալ:

Մի քանի օր յետոյ Պոլսոյ Կենտրոնական Կոմիտէն Շիրակեանին հրահանգում է անմիջապէս Պոլիս վերադառնալ:

Պատասխանատու մարմինը նրան Պոլսից ուղարկում է Հռոմ, ջարդի ժամանակ Թուրքիոյ վարչապետ եղած Սաիտ Հալիմ փաշային ահաբեկելու համար: 1921 թւի յունիսին ապահովելով Արսիլ Սիսակ անունով մի անցագիր, ճամբայ է ընկնում, եւ դեկտեմբեր 5-ին, հեքեաթային պարագաների տակ, ահաբեկում է փաշային:


Վերադառնում է Պոլիս, ուր իրեն տեղեկացւում է, թէ յաջորդ հանգրւանը Բերլինն է: Մեկնում է Բերլին, երեք ամիս շարունակ հետապնդումի գործին մասնակցելուց յետոյ, 1922 թ. ապրիլ 17-ին, իր գործակից ընկերոջ Արամ Երկանեանի հետ ահաբեկում է 1915-ի Մեծ Եղեռնի կազմակերպող ղեկավարներից Ջեմալ Ազմիին եւ Բեհաէդդին Շաքիրին:

1923 սկզբներին մեկնում է Միացեալ Նահանգներ:

Բէյրութի Համազգային մատենաշարը լոյս ընծայեց Արշաւիր Շիրակեանի յուշերը, «Կտակն էր Նահտակներուն» խորագրով, որ կարդացւում է մեծ հետաքրքրութեամբ:

«Ալիք», Թեհրան
Կիրակի, 15 Ապրիլ 1973
ԽԳ. Տարի, Թիւ 81 (10,367)