31 May, 2025

Հրաման Ռուս Կառավարութեան Կովկասեան Վարչութեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը սրանով յայտնում է բոլոր ոստիկաններին, ստրաժնիկներին, ոստիկանապետներին, գաւառապետներին, ժանդարմներին եւ խուզարկու ոստիկանութեան անդամներին, որ այսուհետեւ նրանցից իւրաքանչիւրը անխնայ կերպով կոչնչցաւի, եթէ համարձակւի հայերի ձեռքից զէնք խլել, խուզարկութիւններ կատարել կամ բանտարկել այդ նպատակով: Թող նրանցից իւրաքանչիւրը նախ քան այդ տեսակ գործ սկսելը յիշէ Բագւի նահանգապետ Նակաշիձէին, Գանձակի փոխնահանգապետ Անդրէիվին, գաւառապետներ՝ Բօգուպասկուն, Շմերլինգին, Պաւլովին, ոստիկանապետ Սախարովին, պրիստաւներ՝ Նաշչանսկուն, Ջավախովին, Շումակեվիչին, Տէր-Սահակովին, ոստիկան Սերգօին, դռնապան Շէկօին եւ ուրիշ շատերին, որոնք Հ. Յ. Դաշնակցութեան վճռով մահւան պատժին են արժանացել: Փոխարքայի կողմից 25 ր. ընծայ* կամ յեղափոխական գնդակը – ահա թէ ինչ բան պէտք է ընտրել: Փոխարքան խոստանում է այդ ձեւով վնասւածների ընտանիքներն ապահովացնել. դա թեթեւացնում է մեր գործը, որովհետեւ միայն անմեղ ընտանիքների անօգնական դրութիւնը կարող էր դողացնել յեղափոխականի ձեռքը. այժմ վերացրած է այդ արգելքն էլ:

28 May, 2025

Պէ՞տք է արդեօք տօնել Մայիս 28ը

Այո՛ պէտք է տօնել, այսօր եւ միշտ, ու ամէն տեղ ուր կայ մի զոյգ Հայ: Եւ ի հարկէ ամենից առաջ ու ամենից խանդավառ Արարատեան դաշտի վրայ, Գուգարքի ու Սիւնիքի լեռներում, այնտեղ ուր հաստատուած ու իրականացուած է հայ պետութիւնը:

27 May, 2025

Երեւանի Կռիւը

Երեւանի փողոցներում արիւն է հոսում: Այժմ հայն է կոտորում թուրքին, որը համարձակւեց նորից յարձակւեց հայի վրայ:

Լռեցինք, համբերեցինք, բայց վերջապէս հայի համբերութեան ծով-բաժակն էլ լցւեց.

25 May, 2025

Յայտարարութիւն Հ. Յ. Դ. Կովկասեան Պատասխանատու Մարմնի

Հայ Ժողովուրդ!

Չկայ այլեւս Նակաշիձէն:

Մայիսի 11ին (հին տոմարով) Դաշնակական տէռօրիստի ռումբը որոտաց եւ սատակում սփռեց իր շուրջը:

Որքան երկար էինք համբերել, ո քան երկար սպասել «դատաստանի» ու «արդարութեան», այնքան էլ աւելի զօրեղ պայթեց մեր մահաբեր ռումբը:

Շրջաբերական. Ռուս Սօց.-Յեղափոխականների Բագւի Կօմիտէ

Ընկերներ,

Մայիսի 11-ին, ցերեկւայ ժամը 3-ին, քաղաքի կենտրօնում, ռումբի հարւածով սպանւեց Բագւի նահանգապետ իշխան Նակաշիձէն: Դաշնակցութեան որոշմամբ էր այդ:

Արի՜ւն ընդ արեան:

23 May, 2025

Դէպքերի նկարագրութիւնը. Երեւանի Դէպքերը (Թղթակցութիւն)


Երեւան,  4 յունիսի

Նախիջեւանի աղէտից յետոյ՝ երեւանցիները նոյնպէս սկսեցին պատրաստւել: Հայերի եւ թիւրքերի տրամադրութիւնը ծայրայեղ կերպով գրգռւած էր:...

21 May, 2025

Հայաստանի Դրօշակը

Նորէն Հայաստանի դրօշակի շուրջ վայնասուն է բարձրացած: Վէճ ու կռիւ Փարիզից մինչեւ Ուստր: Չեն ուզում, որ հանդէսների ժամանակ ազգային դրօշակ ծածանի, օտար հասարակութեան առջեւ, չեն ուզում ներկայանալ սեփական դրօշակով: Ուզում են մնալ անդրօշակ ժողովուրդ: Բոշա՛:

19 May, 2025

Եփրեմ


Ամենավառ ճրագն էր, որ մարեց Իրանի գորշ ճորիզոններում, եւ գիշերն իջաւ երկրի վրայ – մռայլ, անաստղ, գերեզմանային գիշերը:

Մահւան ղօղանջն անցաւ, ռումբի աղէտաւոր որոտի պէս, Պարսկաստանից դէպի հայկական ամենահեռաւոր վայրերը, եւ բոլոր սրտերը ճմլւեցին, բոլոր աչքերը շշմոլոր, ապշահար հայեցին իրենց շուրջը, որպէս մի վատ, անողորմ երազի մէջ, մի անհաւատալի եւ սոսկալի անակնկալի հանդէպ: Որովհետեւ Եփրեմը թւում էր անմահ, որովհետեւ ազատ, մարտնչող Պարսկաստանը աներեւակայելի է առանց Եփրեմի...

18 May, 2025

Հ. Յ. Դաշնակցութիւնը Ուիլեըմ Սարոյեանի Աչքով

Վերջերս լոյս տեսաւ Ամերիկահայ ծանօթ գրող Ուիլեըմ Սարոյեանի “Inhale and Exhale” գիրքը, որուն մասին սկսած են խօսիլ ամերիկեան թերթերը: Սարոյեան իր գրքի գլուխներէն մէկուն մէջ Դաշնակցութեան մասին հետեւեալը կը գրէ.–

15 May, 2025

Քեռի

Խէչօից յետոյ Քեռին...:

Մէկ-մէկ ընկնում են հայ մարտիկները, ինչպէս տերեւները կաղնու՝ խոր աշնան օրերին...

11 May, 2025

Դէպքերի Նկարագրութիւնը. Նախիջեւանի Գաւառ

Պետերբուրգ, 13 մայիսի

Անդրկովկասից ստացւող լուրերը վրդովեցուցիչ են:

Հայ-թիւրքական ընդհարումները դաւադիր ծրագրի արդիւնք պէտք է համարել անկասկած: Պարսկաստանից թիւրք եւ քիւրդ հրոսակախմբերի սահման անցնելը եւ յարձակումներ գործելը – ապացոյց է, որ տեղական իշխանութիւնը ոճրագործութեան հասած անտարբերութեան է հասել:

Համիդականութիւնը Կովկասում

Արեան ալիքը տարածւում է... Բագւից նա անցաւ Երեւան, եւ այժմ Հին-Նախիջեւանն է՝ իր շրջակայ գիւղերով, որ դարձել է քաղաքական ընդհարման բեմ, ներկւած հարեւանների արիւնով եւ բռնկւած մոլեռանդութեան կրակով:

10 May, 2025

Մայիս 11-ի ժողովրդային ցոյցը

Յոյզերու եւ յոյսերու, խանդավառութեան օր մը եղաւ Համբարձման հինգշաբթին:

Առտու կանուխ, ամեն կողմէն, հետիոտն, ձիով, շոգեկառքով, խառն բազմութիւն մը կը դիմէր Ս. Փրկչի հիւանդանոցը, ուր յառաջագոյն հրատարակւած ազդարարութեան մը համեմատ, պատրիարքը հանդիսաւոր պատարագ պիտի մատուցանէր:

08 May, 2025

ԿՈՉ. Զանգեզուրի Աղէտը

Հայրենակիցներ.

Մեր Հայրենիքի ընդարձակ մէկ մասը՝ գրեթէ ամբողջ Զանգեզուրի գաւառը՝ ենթարկուած է երկրաշարժի մեծ դժբախտութեան: Գորիս, Սիսիան, Ղափան, Արևիք, Գողթն քար ու քանդ եղած են, 51 գիւղ աւերուած, 390 մարդ սպաննուած, 7420 վիրաւոր, մօտ 10,000 անասուն կորսուած: Եւ այս դեռ առաջին, հապճեպով հաւաքուած թիւերն են: Կարելի է երեւակայել, թէ ի՜նչ ահաւոր համեմատութիւններու կը հասնի աղէտին պարզած իրական պատկերը:

04 May, 2025

Հ.Յ.Դ. Չորրորդ Ընդհանուր Ժողովը հետեւանքը

Դաշնակցութեան չորրորդ Ընդհանուր Ժողովը վերջացաւ մայիս 4ի շաբաթ օրը, կատարեալ յաջողութեամբ եւ համաձայնութեամբ: Մասնակցում էին պատգամաւորներ Ռուսիայից, Կովկասից, Թիւրքիայից, Պարսկաստանից, Պալքանից եւ Ամերիկայից: Հաստատւած է «Կովկասեան նախագիծը»: Անջատման առաջարկը յետ է մղւած: Դաշնակցութիւնը շարունակելու է իր գործունէութիւնը Թիւրքիայում յանուն ժողովրդի ազատագրութեան եւ Կովկասում, ղեկավարւելով սօցիալիստական աշխատաւորական սկզբունքով եւ յեղափոխական տակտիկով: